Էլեկտրական մեքենա

խմբագրել

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ, էլեկտրական էներգիան մեխանիկականի կամ մեխանիկական էներգիան էլեկտրականի փոխակերպող մեխանիզմ: (Տես Շարժիչ էչեկարական, Գեներատոր էչեկարական): Առավել տարածված են էլեկտրամագնիսական ինդուկցիայի սկզբունքով աշխատող ինդուկտիվ է. մ–ները: էլեկտրաստատիկ ինդուկցիայի սկզբունքով աշխատող է. մ–ները (ունակային) կիրառվում են հատուկ տեղակայանքներում: Ըստ էլեկտրական հոսանքի տարբերում են հաստատուն և փոփոխական (միաֆազ կամ եռաֆազ) հոսանքի է. մ–ներ: Տարածված են փոփոխական, մասնավորապես, եռաֆազ հոսանքի է. մ–ները: Ըստ կառուցվածքի է. մ–ները լինում են ոչ կոնտակտային, որոնք պտտվող և չպտտվող մասերի միջև չունեն կոնդուկտիվ կապ և կոնտակտային, որոնցում այդ կապը իրականացվում է հատուկ հանգույցի–կոլեկ– տորի (կոլեկտորային մեքենաներ) կամ կոնտակտային օղակների օգնությամբ: է. մ–ում էներգիայի փոխակերպման համար անհրաժեշտ զրգռող մագնիսական հոսքը հիմնականում առաջանում է պտտվող կամ անշարժ էլեկտրամագնիսներով (հաստատուն կամ փոփոխական հոսանքի): Այն է մ–ները, որոնցում գրգռող մագնիսական հոսքը առաջանում է հաստատուն մագնիսներով, կոչ– վում են մագնիսաէլեկտրական[1]:

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՌԵԼԵ

խմբագրել

Էլեկտրամագնիսական Ռելե

խմբագրել

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՌԵԼԵ, էլեկտրական սարք, որտեղ հոսանքատար կոճի մագնիսական դաշտի ազդեցության տակ տեղաշարժվող խարիսխը փակում կամ բացում է իր կոնտակտներն էլեկտրական շղթայում: Հաստատուն հոսանքով սնվող ռելեների մագնիսական համակարգը (միջուկը և խարիսխը) ձուլածո է, էլեկտրամագնիսական ռելե. միջուկ, 2. խարիսխ, 3. կոճ, 4. կոնտակտներ, 5. զսպանակ իսկ փոփոխական հոսանքի դեպքում՝ թերթավոր էլեկտրատեխնիկական պողպատից: է. ռ–ների բազմազանությունը պայմանավորված է նրանց նշանակումով և պարամետրերով: Այդ պարամետրերն են՝ աշխատել ու ժամանակը (կոճի միացման ակնթարթից մինչև կոն– տակտների միացման կամ անջատման ակնթարթը), որը սովորական ռելեներում 0,005–0,1 վրկ է, իսկ ժամանակի ռելենե–րում՝ մինչև 30–40 ր, հետդարձի գործակիցը, որը հավասար է ռելեի անջատման և աշխատանքային հո– սանքների հարաբերությանը և գտնվում է 0,1–0,95 սահմաններում, կոն– տակտների թիվը՝ 1-ից 30, կոն– տակտների անջատման հզորությունը՝ 5-ից 500 վտ, կոճի հզորությունը՝ 0,01-ից 25 վտ: է. ռ–ները օգտագործվում են կառավարման և հեռուստակառավարման սխեմաներում, ավտոմատիկայի սարքերում, կապի հա– մակարգերում[2]:

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1978թ.== Ծանոթագրություններ ==
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1978.== Ծանոթագրություններ ==
Return to the user page of "StepanyanH/Ավազարկղ".