Անտենա

Անտենայի հիմնական բնութագրեր խմբագրել

Ուղղվածության դիագրամ խմբագրել

Անտենայի ուղղվածության դիագրամ է կոչվում այն կորը, որով բնութագրվում է անտենայի հեռավոր գոտում ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի ինտենսիվության բնութագրի կախվածությունը տարածական անկյունից:Ցանկացած անտենայի ուղղվածության դիագրամ ունի

  • գլխավոր թերթիկ,
  • զույգ կողային թերթիկներ,
  • զրոներ:

Գլխավոր թերթիկի մաքսիմում է կոչվում այն ուղղությունը, որով անտենան մաքսիմալ է ճառագայթում:Ուղղվածության դիագրամների կարևոր հատկանիշը ուղղվածության դիագրամի գլխավոր թերթիկի լայնությունն է ըստ կես հզորության մակարդակի: Ընդունված է տարբերել անտենայի ճառագայթման 3 գոտի`

  1. մոտակա գոտի,
  2. միջանկյալ կամ Ֆրենելի գոտի,
  3. հեռավոր կամ Ֆրաունհոֆերի գոտի:

Ըստ ուղղվածության տարբերվում են շրջուղղված, սեկտորիալ, ուղղված կամ լավ ուղղված անտենաներ: Ուղղվածության դիագրամը կարելի է պատկերել ոչ միայն դեկարտյան, այլ նաև բևեռային կոորդինատային համակարգում:Անտենան բնութագրելիս ուշադրություն են դարձնում նոև նրա ուղղվածության դիագրամի առաջին կողային թերթիկի մակարդաին: Այն առհասարակ արտահայտվում է դԲ-ով:

Ուղղվածության գործողության գործակից խմբագրել

Կարելի է տալ ուղղվածության գործողության գործակցի երեք սահմանում: Դրանք են`

  • Ուղղվածության գործողության գործակիցը ինտեգրալ պարամետր է, որը մեկ թվով բնութագրում է անտենայի ուղղված լինելու աստիճանը:
  • Ուղղվածության գործողության գործակիցը` անտենայի տվյալ ուղղությամբ ճառագայթած հզորության հարաբեությունն էբոլոր ուղղություններով ճառագայթած միջինացված հզորությանը:
  • Ուղղվածության գործողության գործակիցը մի թիվ է, որը ցույց է տալիս, թե քանի անգամ պետք է ավելացնլ շրջուղղված անտենայի ճառագայթած հզորությունը, որեսզի ընդունման կետում, հեռավոր գոտում ստանանք դաշտի լարվածության քառակուսու նույն արժեքը, ինչը ունի տվյալ անտենան:

Ուժեղացման գործակից խմբագրել

Ուժեղացման գործակիցը նույպես կարելի է ներկայացնել երեք տարբերակով`

  • Ուժեղացման գործակիցը ինտեգրալ պարամետր է, որը բնութագրում է անտեայի ուղղված լինելու հատկությունները:
  • Ուժեղացման գործակիցը թիվ է, որը ցույց է տալիս, թե քանի անգամ պետք է ավելացնել շրջուղղված անտենայի մուտքին տրված հզոությունը, որպեսզի ընդունման կետում հեռավոր գոտում ստանանք դաշտի լարվածության քառակուսու նույն այն արժեքը, ինչը և տրված անտենայից, նրանց մուտքին հավասար արժեքների հզորություն տալու դեպքում:
  • Ուժեղացման գործակիցը թիվ է, որը կարող է փոխվել զրոյից տասնյակ միլիոններ, թիվ, որը մոտ է արժեքով ՈՒԳԳ-ին, բայց միշտ փոքր է, քան ՈՒԳԳ-ն, քանի որ ՈՒԳ-ն հաշվի է առնում կորուստները:

Օգտակար գործողության գործակից խմբագրել

ՈՒԳ-ի և ՈՒԳԳ-ի հարաբերությունը արտահայտում է օգտակար գործողության գործակիցը: Ժամանակակից անտենաների օգտակար գործողության գործակիցը պետք է լինի 95%-ից ոչ պակաս:

Էֆեկտիվ մակերես խմբագրել

Անտենայի էֆեկտիվ մակերես է կոչվում այն մակերեսը, որը անտենայի բացվածքի երկրաչափական մակերեսին, որի բացվածքում ամպլիտուդների և փուլերի բաշխվածությունը հավասար են: Ընդ որում էֆեկտիվ և երկրաչափական մակերեսները միմյանց հավասար են միայն իդեալական անտենաների դեպքում:

Մակերեսի օգտագործման գործակից խմբագրել

Քանի որ էֆեկտիվ մաեկրեսը փոքր է երկրաչափական մակերեսից, ուրեմն մակերեսի օգտագործման գործակիցը փոքր կլինի 1-ից, քանի որ մակերեսի օգտագործման գործակիցը էֆեկտիվ մակերեսի և երկրաչափական մակերեսի հարաբերությունն է: Այն թիվ է, որը ստեղծվում է մի քանի գործակիցների արտադրյալից:

                                                                ՄՕԳ=K1*K2*K3*K4

Ամպլիտուդային գործակից խմբագրել

K1-ը ամպլիտուդային գործակիցն է, որը գոյանում է բացվածքում ամպլիտուդների բաշխվածության անհավասարաչափության պատճառով: Ժամանակակից անտենաներում K1=0,8..0,85:

Փուլային գործակից խմբագրել

K2-ը փուլային գործակիցն է, որը գոյանում է բացվածքում փուլային բաշխվածության անհավասարաչափության պատճառով:

Ցրման գործակից խմբագրել

K3-ը ցրման բաղադրիչն է, որը գոյանում էանտենայի բացվածքում էլեկտրամագնիսական դաշտի ցրման հետևանքով:

Ստվերային գործակից խմբագրել

K4-ը ստվերային գործակիցն է, որը գյանում է բացվածքում ստվերացված մակերեսի պատճառով: K4=0,9...0,95:

 Մեկ հայելային պարաբոլային անտենաների ՄՕԳ-ը հավասար է 0,5: Երկհայելային անտենաների ՄՕԳ-ը հասնում է 0,55-ի: Կան նաև գնդային երկհայելային անտենաներ, որոնց գլխավոր հայելին սֆերիկ և անշարժ է, իսկ երկրորդային հայելին` շարժական, այդպիսի անտենայի ՄՕԳ-ը մոտավորապես 0,7 :

Անտենայի սեփական աղմուկների ջերմաստիճան խմբագրել

 Անտենայի Նյութի սեփական աղմուկները պայմանավորված են անտենայի կորուստների դիմադրության մեծությամբ և այն աղմուկներով, որոնք առկա են շրջակա միջավայրում: Շրջակա միջավայրի աղմկելու հատկությունը կոչվում է տվյալ միջավայրի ճառագայթմանը դիմադրու հատկություն և ազդում է անտենայի վրա այն չափով, որքան որ ուղղվածության դիագրամը գտնվում է այդ միջավայրում:
 Գորություն ունի անտենայի ջերմաստիճան հասկացություն: Անտենայի ջերմաստիճանը մեծություն է, որը համապատասխանում է անտենայի ելքում եղած ազդանշանին այն դեպքում, երբ անտենայի ուղղվածււթյան դիագրամը ամբողջությամբ շրջափակված է այդ ջերմաստիճանը ունեցող աղբյուրով կամ էլ մի աղբյուրով, որի պայծառային ջերմաստիճանը հավասար է անտենայի ջերմաստիճանին, այն դեպքում երբ արդեն կայացել է թերմոդինամիկ հավասարակշռություն:
 Պայծառային ջերմաստիճանը կինետիկ ջերմաստիճան է, որն ունի մարմինը տվյալ պահին և ըստ սև մարմնի օրենքի, համապատասխան կերպով ճառագայթում է:

Անտենայի ճառագայթման դիմադրություն խմբագրել

Անտենայի ճառագայթման դիմադրությունը ազատ տարածությա համարժեք դիմադրությունն է, որի վրա ծախսվում է անտենայի ճառագայթման հզորությունը: Անտենայի ճառագայթման դիմադրությունը նշանակում ենք հզորության և հոսանքի քառակուսու հարաբերությամբ:

Անտենայի մուտքային դիմադրություն խմբագրել

Անտենայի մուտքային դիմադրությունը կոմպլեքս մեծություն է. Z=R+jx Անտենայի դիմադրություն և անտենա-ֆիդերային տրակտի դիմադրությունը հաշվարկելու նպատակով կիրառում են Սմիթի քարտեր, որոնք այլ կերպ կոչվում են շրջանային դիագրամներ:Եթե ուզում ենք ապահովել համաձայնեցումը անտենայի մուտքի դիմադրությունը պետք է հավասար լինի կաբելի մուտքային դիմադրությանը` Z=W=120Π:

Աշխատանքային հաճախականության շերտ խմբագրել

Ցանկացած անտենա կարողանում է որոշակի տիրույթում իր արժեքները պահպանել ʄ1÷ʄ2: Այն ցույց է տալիս հաճախականության դեվիացիան, այսինքն փախուստը: Հայելային անտենաներո լայնաշերտ անտենաներ են, կան նաև նեղշերտ տիրույթով անտենաներ, որոնց աշխատանքի բնույթի ֆիզիկան հիմնված է ռեզոնանսի երևույթի վրա:

Դաշտի բևեռացում խմբագրել

Անտենաների ընդունած ամ ճառագայթած դաշտը կարող է տարբերվել նաև բևեռացմամբ: Համապատասխանաբար անտենաները բաժանվում են գծային, շրջանային, էլիպտիկ բևեռացմամբ անտենաների դասերին:
Return to the user page of "Manvelyan Anush/Ավազարկղ".