Մասնակից:Manvelyan Anush/Ավազարկղ

Դիրեկտորային անտենա

խմբագրել

Դիրեկտորային անտենան, որը երբեմն անվանում են «ալիքային ուղի», ունի ավելի հասարակ կառուցվածք: Այդպիսի անտենան զուգահեռ վիբրատորների շարք է, յուրաքանչյուրի երկարությունը մոտավորապես հավասար է կիսաալիքի: Վիբրատորները տեղադրված են իրարից λ/4 հեռավորության վրա: Վիբրատորներց մեկը սնվում է գեներատորից և կոչվում է ակտիվ: Մնացած վիբրատորները գրգռվում են էլեկտրամագնիսական դաշտով և կոչվում են պասիվ:

Անտենաների ճիշտ կարգավորման դեպքում առավելագույն ճառագայթում ստացվում է առանցքի երկայնքով տեղադրված վիբրատորներց:Բոլոր պասիվ վիբրատորները կարգաբերվում են այնպես, որպեսզի առավելագույն ճառագայթումը ստացվի անտենայի ընդհանուր առանցքի ուղղվածությամբ դեպի դիրեկտորների կողմը: Ճառագայթումը հակառակ ուղղությամբ ստացվում է նվազագույնը մեկ ռեֆլեկտորի դեպքում, և դրա համար իմաստ չունի օգտագործել շատ թվով ռեֆլեկտորներ, քանի որ դրանք կգրգռվեն թույլ, և նշանակալի ազդեցություն չեն ունենա ուղղվածության դիագրամի վրա:

Ռեֆլեկտորի հոսանքը պետք է ըստ փուլի առաջ անցնի, կախված անկյունից և վիբրատորների միջև եղած հեռավորությունից: Այդ իսկ պատճառով դիրեկտրի հոսանքը պետք է հետ մնա ըստ փուլի համապատասխան հոսանքից` դիրեկտոր 02-ի հոսանքը պետք է հետ ընկնի դիրեկտոր 01-ի հոսանքից փուլեվ և այլն: Այսպիսի պայմաններում բոլոր վիբրատորների ճառագայթման դաշտերը գումարվում են անտենայի առանցքի ուղղվածությամբ:

Ինչպես երևում է վերը ասվածից, 2 վիբրատորներից կազմված համակարգի համար անհրաժեշտ է հոսանքի փուլային շեղում ռեֆլեկտորում նրա դիմադրության ինդուկտիվ բնույթի շնորհիվ, որին հասնում են ռեֆլեկտորի համապատասխան երկարացմամբ: Այս նույն պատճառով պասիվ դիրեկտորների դիմադրությունը պետք էունենա ունակային բնույթ, որի համար դիրեկտորների երկարությունը վերցվում է ավելի փոքր, քան ռեզոնանսայինը:

Ճիշտ կարգաբերման համար անհրաժեշտ է երկարության փոփոխության կախվածութունը վիբրատորի հաստությունից: Ինչքան հաստ է վիբրատորը, այնքան փոքր է նրա ալիքային դիմադրությունը և պետք է ավելի շատ փոփոխոլ վիբրատորի երկարությունը անհրաժեշտ կարգաբերման հասնելու համար: Բազմավիբրատորային Դիրեկտորային անտենայի պարամետրորը տեսական եղանակով որոշելը շատ բարդ խնդիր է: Օրինակ, անտենայի վիբրատորում հոսանքներն որոշելու համար անհրաժեշտ է լուծել N հավասարումներից կազմված համակարգ, որտեղ N վիբրատորնեիր քանակն է: Բացի դրանից, ճիշտ կարգաբերման համար անհրաժեշտ վիբրատորի երկարությունը զգալիորեն տարբերվում է ալիքի երկարության կեսից: Դրա համար այսպիսի վիբրատորների փոխադարձ դիմադրությունների որոշումը նույնպես դժվար խնդիր է: Այդ պատճառով բազմավիբրատոր դիրեկտորային անտենաների պարամետրերի որոշումը և դրանց մշակումը կատարվում է հիմնականում փորձնական եղանակով:


Անտենայի երկարության մեծացմամբ ուղղվածության դիագրամի լայնությունը փոքրանում է շատ դանդաղ: Դա բացատրվում է նրանով, որ ինչքան երկար է անտենան, այնքան ավելի դժվար է կարգաբերել դիրեկտոային վիբրատորները, և դրանցում հոսանքի ամպլիտուդը այդքան էլ փոքր է, հատկապես պասիվ վիբրատորներում, որոնք ավելի ավելի շատ են հեռացված ակտիվից: Անտենայի միևնույն երկարությունը կարող է ստացվել վիբրատորների տարբեր քանակների դեպքում: Կառուցվածքի պարզեցման տեսակետից նպատակահարմար է վերցնել փոքր քանակի վիբրատորներ: Փորձը ցույց է տալիս, որ անտենայի ընդհանուր երկարության` մոտավորապես հավասար ալիքի երկարության կամ ալիքի երկարությունից մեծի դեպքում կարելի է մեծացնել դիրեկտորների միջև եղած հեռավորությունը` հասնելով մինչև առավելագույնի, հավասար մոտավորապես 0,34λ-ի:

Դիրեկտորային անտենայի ՈՒԳԳ-ն` կախված L/λ երկարությունից մոտարկվում է D≈7+4L/λ արտահայտությամբ: Դիրեկտորային անտենայի մուտքային դիմադրությունը փոքրանում է պասիվ վիբրատորների ազդեցության տակ: Մեկ պասիվ վիբրատորը փոքրացնում է սնուցող վիբրատորի դիմադրությունը մինչև 50 Օմ, մի քանիսի դեպքում` 20...30 Օմ , ինչը դժվարեցնում է անտենայի համաձայնեցումը ֆիդերի հետ: Այդ պատճառով որպես սնուցող վիբրատոր հաճախ օգտագործում են Պիստոկոլկորսի շլեյֆ-վիբրատորը, որի մուտքային դիմադրությունը մոտավորապես 4 անգամ մեծ է:


Դիրեկտորային անտենայի հիմնական առավելությունը համեմատաբար պարզ կառուցվածքն է: Անտենայի թերություններից է, որ պահանջվում է ստույգ կարգաբերում և նեղշերտ է: Անտենան պիտանի չէ ուղղվածության դիագրամ ստեղծելու, որի գլխավր թերթիկի լայնությունը 15...20° փոքր է: Դիրեկտորային անտենայի սնուցումը կատարվում է ակտիվ վիբրատորին համառանցք մալուխի միացման միջոցով: Համառանցք մալուխի միացումը անտենայի մուտքին կատարվում է սիմետրիկցման սարքերի միջոցով: