ԱԹԵՆԱՍ հին հունական աստվածուհի, պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների ու երկրագործության հովանավորը, Զևսի դուստրը։ Ա. պատկերվել է դաժան, վսեմ ու զինավառ կույսի կերպարանքով, «իմաստուն» բվեճի, երբեմն էլ՝ օձի կամ ձիթենու ծառի ուղեկցությամբ (տոտեմիզմի վերապրուկներ)։ Ըստ առասպելի, Ատտիկային տիրանալու համար ծագած վեճում Ա. հաղթել է Պոսեյդոնին, և աստվածները նրան ճանաչել են որպես աթենացիների խնամակալուհի։ Ա–ի անունով կոչվել է Աթենք քաղաք–պետությունը։ Նրա պաշտամունքին նվիրված ավելի քան 70 խոշոր տաճարներ ու սրբարաններ են եղել Հին Հունաստանում։ Գլխավոր տաճարը Պարթենոնն էր, որտեղ կանգնեցվել էր Ա–ի արձանը (գործ՝ Ֆիդիասի)։ Ա–ին էր նվիրված երկրի ամենամյա գլխավոր տոնը՝ Համաաթենականը։ Ցուրաքանչյուր 4-րդ տարին հանդիսավորությամբ նշվում էր Մեծ Համաաթենականը, որ տևում էր 6 օր շարունակ՝ համայն աթենացիների մասնակցությամբ։ Ա–ի պատվին կազմակերպվել են հեծյալ և հետիոտն մարզիկների մրցություններ, ջահերով վազք, խմբերգեր, պարեր, արտասանություն ևն։

Start a discussion about Մասնակից:Alina Hovhannisyan/Ավազարկղ

Start a discussion
Return to the user page of "Alina Hovhannisyan/Ավազարկղ".