Մասնակից:Alina Hovhannisyan/Ավազարկղ

ԱԳԼՈՄԵՐԱՏՈՒՄ, 1. մետալուրգիայում. եռակալման միջոցով մանր կամ փոշենման հանքանյութերից խոշոր և ծակոտկեն կտորներ (ագլոմերատ) ստանալու ջերմային պրոցես՝ դրանց հալման համար անհրաժեշտ հատկություններ և ձև հադորդելու նպատակով։ Սև մետալուրգիայում Ա. դոմնային արտադրության համար բովախառնուրդ պատրաստելու հիմնական եղանակն է։ Միաժամանակ օգտագործվում է գունավոր մետալուրգիայում (ցինկի, կապարի արտադրություն են), ինչպես նաև մեծ քանակությամբ ծծումբ պարունակող հանքաքարից այն մասնակիորեն հեռացնելու նպատակով։ Ա-ման նշանակությունը հատկապես մեծ է օգտակար հանածոների հարստացումից հետո հանքաքարի խոշոր կտորներ ստանալու գործում։ Ա-ման անհրաժեշտ ջերմությունն ստացվում է բովախառնուրդին ավելացրած վառելանյութը (կոքս, քարածուխ) այրելու միջոցով։ Ծծմբային հանքաքարի Ա-ման դեպքում այդ ջերմությունն ապահովվում է սուլֆիդների այրմամբ։ Օդը տրվում է վերևից ներքև՝ անցկացվելով բովախառնուրդի բոլոր շերտերի միջով։ 2. Տնտեսագիտության մեջ. ազգաբնակչության կուտակումը խոշոր քաղաքներում կամ արդյունաբերության կենտրոնացումը որոշ վայրերում: