Մասնակից:Yeva Ter-Mkrtchyan/Ավազարկղ
Իզնիկ (թուրքերեն՝ İznik, հուն․՝ Νίκαια), քաղաք և շրջան Թուրքիայի Բուրսա նահանգում: Նախկինում Նիկեա քաղաքն է: Քաղաքը տեղակայված է Իզնիկ լճի արևելյան ափին: Քաղաքի հիմնական գրավչությունը բյուզանդական ամրոցի պատերն են: Բնակչությունը կազմում է մոտ 15 000 մարդ:
Քաղաքի պատմությունը
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է անհիշելի ժամանակներում: Անտիգոնը քաղաքը վերականգնել է մ.թ.ա 316 թվականին, իսկ մ.թ.ա. 301 թվականին՝ քաղաքը վերանվանվել է Նիկեա:
Քաղաքը կարևոր դեր է խաղացել քրիստոնեության զարգացման գործում: Քաղաքում կայացել են երկու տիեզերական ժողովներ։
- 325 թվականին տեղի է ունեցել Նիկեայի 1-ին Տիեզերական ժողով
- 787 թվականին տեղի է ունեցել Նիկեայի 2-րդ Տիեզերական ժողով
- 1078 թվականին քաղաքն անցել է սելջուկների տիրապետության տակ:
- 1097 թվականին Նիկեան պաշարվել է խաչակիրների և բյուզանդացիների կողմից:
Քաղաքը հանձնվել է և կրկին դարձել բյուզանդական (մինչև 1330 թվականը): 1204-1261 թվականներին քաղաքը համարվում է Նիկիյան կայսրության մայրաքաղաքը: Մոտ 1330 թվականին թուրքերը գրավել են քաղաքը և այն դարձել է Օսմանյան կայսրության մի մաս: Այդ պահից քաղաքը կրում է մերօրյա Իզնիկ անվանումը: 16-17-րդ դարերում քաղաքը հանդիսացել է դեկորատիվ կերամիկայի (ֆրիտե ճենապակի) արտադրության կենտրոն:
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԿաղապար:Բուրսա Կաղապար:Թուրքիայի քաղաքներ Կաղապար:Turkey-geo-stub