Մարդագայլ տղան (ֆիլմ)
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրսիրային
Թվական2012
ՊրեմիերաՍեպտեմբերի 11 (Տորոնտոյի կինոփառատոն), Հոկտեմբերի 31 (Հարավային Կորեա)
Լեզուկորեերեն
ՌեժիսորՉո Սոնգ հի
ՊրոդյուսերԿիմ Սու Ջին
Սցենարի հեղինակՉո Սոնգ հի
ԵրաժշտությունՇիմ Հյոն-ջոնգ
ՄոնտաժՆամ Նայոնգ
Նկարահանման վայր
ԿինոընկերությունCJ E&M
Տևողություն122 րոպե
Բյուջե41.5 միլիոն դոլլար

«Մարդագայլ տղան» (늑대소년) ֆիլմը կորեական սիրային ֆիլմ է, որը թողարկվել է 2012 թվականին: Այն նկարահանվել է 1960-ականների վերջին Հարավային Կորեայի Գանգվոնդոյի մի լեռնային գյուղում կատարված իրադարձությունների հիման վրա[1]:

Նկարագիր խմբագրել

Ֆիլմը մարդագայլ տղայի մասին է, որ ստեղծվել էր փորձարկումների արդյունքում, և հանդիպում է մի աղջկա[1]: Այս ֆիլմը ռեժիսոր Չո Սոնգ հին ներկայացրել էր դեռևս Կորեայի կինոյի արվեստի ակադեմիա հաճախելիս, և ասում են, որ սկզբում աղջիկն էր մարդագայլը, իսկ ավարտը կրկին ողբերգական էր[2] [3]: Տղան և աղջիկը դերերով փոխվել էին առևտրային պատճառներով, և դրանից պատմությունը շատ է փոխվել[4]:

Ցուցադրություն խմբագրել

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնին և Վանկուվերի միջազգային կինոփառատոնին[5][6][7][8], որոնք անցկացվել էին 2012-ի սեպտեմբերին, ինչպես նաև ցուցադրվել է Բուսանի միջազգային կինոփառատոնին, հոկտեմբերին[9]: Այն թողարկվել է Կորեայում նույն տարվա հոկտեմբերի 31-ին:

 
Սունի` դերասանուհի Պակ Բոյոնգ
 
Չոլսու` դերասան Սոնգ Ջունգ Կի

Սյուժե խմբագրել

Սունին, նրա մայրն ու կրտսեր քույրը ապրում էին գյուղում: Մի օր Սունիի տանը մի անծանոթ տղա է հայտնվում: Տեսքից մարդու էր նման, սակայն վայրի կենդանու վարքագիծ ուներ: Շուտով Սունիի ընտանիքը ոստիկանություն է դիմում, բայց ոստիկանությունը հայտնում է, որ դա իրենց իրավասության տակ չէ և, որ պետք է տղային ուղարկեն հաստատություն, սակայն հաստատությունը ասում է, որ պետք է սպասեն: Ընտրություն չունենալով` Սունիի ընտանիքը դառնում է մարդագայլի խնամակալը, նրա անունը դնում են Չոլսու և սովորեցնում են մարդու նման ապրել: Այդ ընթացքում մարդագայլը նրանց հարազատ է դառնում: Սակայն Ջիթեն, որը մի հարուստ մարդու որդի էր և դեռ մանկուց Սունիի հանդեպ զգացմունքներ ուներ, տեսնում է, որ Սունին մտերմացել է Չոլսուի հետ, խանդից հայտնում է գյուղացիներին, և նրանք որսորդ են վարձում մարդագայլին սպանելու համար: Բայց հակառակ սպասումներին, նրանք սկսում են մտափոխվել` տեսնելով շատ նուրբ Չոլսուին:

Ծանոթագրություններ խմբագրել