Մելիք Ժորայի Աղասյան

Մելիք Աղասյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Մելիք Աղասյանը ծնվել է 1963 թ. Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Առաջաձորի կենցաղսպասարկման կոմբինատում՝ մինչև արցախյան պատերազմի սկիզբը։ «Շանթ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է շուրջօրյա հերթապահություններին, այնուհետև կամավորագրվել է Խաչենի գումարտակում։ Զոհվել է 1992 թ. մարտի 13-ին՝ Սրխավենդի ազատագրման ժամանակ, արկի պայթյունից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:1963 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 13 մահեր Կատեգորիա:1992 մահեր