Մասնակից:Vetrenyveter/Ավազարկղ 10

Գտնել Սանտային (անգլ.՝ Get Santa) բրիտանական գեղարվեստական ​​ֆիլմ՝ նկարահանված 2014 թվականին: Քրիստոֆեր Սմիթի արկածային հեքիաթը պատմում է այն մասին, թե ինչպես է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը վտանգի տակ դրվում այն պատճառով, որ Լոնդոնում Սանտա Կլաուսը վթարի է ենթարկվում, իսկ հետո բանտ ուղարկվում:

Սյուժե խմբագրել

Սուրբ Ծննդին մի քանի օր է մնացել, և հանկարծ Լոնդոնի փողոցներում հայտնվում են մի քանի հյուսիսային եղջերուներ, որոնք հենց այն տեսքն ունեին ինչպիսին Սանտա Կլաուսի եղջերուները: Իսկ մի երեկո իննամյա Թոմը հայտնաբերում է հենց նրան՝ Սանտային ավտոտնակում: Պարզվեց, որ նա իր ողջ ուժով բախվել է հեռախոսալարերին, ինչի հետևանքով ընկել է սահնակից, իսկ իր եղջերուները սահնակով լքել են նրան, իսկ հետո ցրվել: Այժմ Սանտային անհրաժեշտ է սահնակ և հյուսիսային եղջերու գտնի, այլապես նա չի կարողանա նվերները բաժանել երեխաներին:

Նույն օրը Սթիվը՝ Թոմի հայրը, վերադառնում է երկու տարվա ազատազրկումից հետո։ Նրա կինը՝ Էլիսոնն այժմ այլ տղամարդ ունի, բայց Թոմը վաղուց է երազում տեսնել իր հորը և Սանտային խնդրում է իրեն օգնի։ Այդ ընթացքում Սանտան գտնում է եղջերուներին, որոնց ժամանակավորապես տեղավորել էին շների ապաստարանում, բայց երբ գիշերը փորձում է նրանց գողանալ այնտեղից, նրան ձերբակալում են։ Սթիվը և Թոմը այցելում են Սանտային այն նույն բանտում, որտեղից Սթիվը նոր է դուրս եկել, և Սանտան խնդրում է նրանց օգնել գտնել սահնակն ու եղջերուները և նրանց հետ միասին իրեն բանտից հանեն: Սթիվը չի հավատում, որ Սանտան իրական է, բայց հանուն որդու սկսում է օգնել՝ եղջերուներին փնտրելով։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ ամեն օր երեկոյան ժամը հինգին Սթիվը պետք է ներկայանա ոստիկանություն՝ տեսուչ Ռութի հետ տեսակցության։

Սթիվին և Թոմին հաջողվում է գտնել եղջերուների առաջնորդ Դաշերին, ում հաղորդակցման միակ միջոցը գազեր արտահանելն է: Իսկ անտառում նրանք հայտնաբերում են սահնակը։ Մինչդեռ բանտում Սանտան, որպեսզի ծաղրի առարկա չդառնա, փոխում է իր կերպարը Սթիվի բանտի ընկերոջ օգնությամբ, ով վարսավիր էր։ Սակայն բանտարկյալները, լսելով, որ նա լավ է նմանակում Սանտային, խնդրում են դա անել բանտում Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ, երբ կժամանեն բանտարկյալների ընտանիքները։ Սանտան նվերներ է պատրաստում և նույնիսկ վերհիշում է, թե բանտարկյալներից ում ինչ է նվիրել, երբ նրանք փոքր էին:

Քանի որ Սանտայի սահնակը կոտրված է լինում, Սթիվն ու Թոմը հետևում են Սանտայի խորհուրդին և գնում են դեպի Սաֆոլկի հին աշտարակ, որը գործում է որպես փոստարկղ Սանտայի նամակների համար: Չիմանալով թե ինչ անել հետո, Սթիվը զանգահարում է Ռութին, ում մոտ նա չի ներկայացել նախատեսված ժամին, և հայտնում է իր գտնվելու վայրը՝ հուսալով, որ իրեն բանտ հետ չեն ուղարկի: Սակայն Թոմը լուծում է աշտարակի առեղծվածը, և նա Սթիվի հետ միասին մտնում է ներս՝ հայտնվելով դեպի Էլֆերի քաղաք տանող թունելում։ Էլֆերին Սանտայի իրավիճակը բացատրելուց հետո Սթիվն ու Թոմը սկյուռի ուղեկցությամբ վերադառնում են Լոնդոն հին սահնակի վրա, որը քաշում էր մի ծեր եղջերու: Այդ ընթացքում բանտարկյալներին հաջողվում է կազմակերպել Սանտայի փախուստը, և երբ Թոմն ու Սթիվը հասնում են բանտ, նա արդեն այնտեղ չէր։

Ռութը և ոստիկանները չեն գտնում Սթիվին և Թոմին աշտարակի մոտ և սկսում են որսալ նրան։ Իր հերթին Էլիսոնն ու նրա ընկեր Թոնին նույնպես փնտրում են Թոմին։ Կեսգիշերին Ձմեռ պապը և թզուկ Սալլին էլֆի կոստյումով, ով նրա հետ փախել է, կանգնեցնում են Էլիսոնի և Թոնիի մեքենան, և շուտով Սթիվն ու Թոմը միանում են նրանց։ Ընկերությանը հետապնդում են ոստիկանները, որոնց Ձմեռ պապը հետ է կրակում հյուսիսային եղջերու թրիքով։ Վերջապես, անապատում, որտեղ էլֆերի ուղարկած սկյուռը քշում էր սահնակին և եղնիկներին, Սանտան և Սալին մտնում են սահնակ և պատրաստվում թռչելու Թոմի, Սթիվի, Էլիսոնի, Թոնիի, Ֆինկերթոնի և Ռութի աչքի առջև։ Բաժանման ժամանակ Ձմեռ պապը շնորհակալություն է հայտնում Թոմին և Սթիվին և ասում, որ մեծահասակների համար կարող է դժվար լինել հավատալ Սուրբ Ծննդի կախարդությանը, բայց երբ ուղղակիորեն առերեսվում են դրան, նույնիսկ ամենասառը սրտերը տաքանում են:

Դերերում խմբագրել

  • Ջիմ Բրոդբենտ՝ Ձմեռ պապ
  • Ռեյֆ Սփալ՝ Սթիվ Անդերսոն
  • Քիթ Քոննոր՝ Թոմ, նրա որդին
  • Ջոդի Ուիտաքեր՝ Էլիսոն, Սթիվի նախկին կինը
  • Ջոշ Մակգվայր՝ Թոնի, Էլիսոնի ընկերը
  • Ջոաննա Սքանլան՝ Ռութ Մորբերի
  • Յուան Բրեմներ՝ Ֆինկերտոն, ոստիկան»
  • Հերա Հիլմար՝ Բոյլ, Ֆինկերթոնի գործընկերը»
  • Սթիվեն Գրեմ՝ բանտի վարսահարդար»
  • Ուորվիք Դևիս՝ Սալի թզուկը»
  • Նոնսո Անոզի՝ Նաքլզ
  • Մեթ Քինգ՝ Բրայան»
  • Փերի Բենսոն՝ Ջիմբո»
  • Բյարն Հենրիքսեն՝ Լարս բեռնատարի վարորդը»
  • Մայքլ Ուոլթեր՝ էլֆ Էնտուիստլ
  • Գրեհեմ Հյուզ՝ էլֆ Բաստեր Էվրգրին

Ծանոթագրություններ խմբագրել