Մասնակից:Vardges1996/Ավազարկղ

Փոկա (վրացերեն՝ ფოკა), հայաբնակ բնակավայր Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Փարվանա լճի ափին, պատմական Ջավախքի տարածքում։ Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից 2040 մետր է, համայնքի հեռավորությունը շրջկենտրոն՝ Նինոծմինդայից 28 կմ է։ Փոկաին հարևան մոտակա համայնքներն են՝ Վլադիմիրովկան՝ 3 կմ դեպի արևմուտք, Ասփարան՝ 7 կմ դեպի հյուսիս արևմուտք, Տամբովկան՝ 10կմ դեպի հյուսիս, Ռոդիոնովկան՝ 9 կմ դեպի հյուսիս արևելք, Գանձա՝ 7 կմ դեպի հարավ։ Ինչպես և Ջավախքի այլ հայաբնակ համայնքները Փոկան Խորհրդային Միության փլուզումից հետո անցած տարիների ընթացքում ունեցել է բնակչության արտահոսք։ Այսպես, եթե 1991 թ. զուտ Փոկայում բնակվում էր շուրջ 2500 հայ, ապա ներկայումս գյուղում և հարևան Վլադիմիրովկա բնակավայրերում միասին բնակվում է շուրջ 1800 հայ /տնտեսությունների թիվն է՝ 330/։ Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, որն ունի շուրջ 280 աշակերտ։ Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքներն են հողագործությունն ու անասնապահությունը։ Շրջանը հարուստ է արոտավայրերով։ Բնակավայրի շրջակայքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։


Փոկա վրացերեն՝ ფოკა Phoka village, Javakheti

Երկիր-Վրաստան Վրաստան

Շրջան-Սամցխե-Ջավախք

Մունիցիպալիտետ-Նինոծմինդայի մունիցիպալիտետ

ԲԾՄ-2080 մ

Բնակչություն-1176[1] մարդ (2014)

Ազգային կազմ-Հայեր 98,6%

Կրոնական կազմ-Հայ Առաքելական եկեղեցի

Ժամային գոտի-UTC+4