Փիքլս (անգլ.՝ Pickles), քոլլի շան սև ու սպիտակ ցեղատեսակ։ Հայտնի է դարձել 1966 թվականին Անգլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ գողացված գավաթը գտնելու արդյունքում։

Նախապատմություն խմբագրել

1966 թվականի մարտի 20-ին Վեստմինստերում գողացել են աշխարհի գավաթը, որը ցուցադրված էր Կենտրոնական մեթոդիստների սրահում: Գողերին չի խանգարել նաև շուրջօրյա անվտանգությունը:

Աշխարհի առաջնության գավաթի որոնումներն արդյունք չեն տվել: Հասունանում էր մեծ սկանդալ: Մեծ Բրիտանիան, որպես ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության կազմակերպիչ, կարող էր մեծ վնաս կրել: Առաջնության մեկնարկին հաշված շաբաթներ էին մնացել:

Գավաթի հայտնաբերում խմբագրել

Մարտի 27-ին գավաթը գտնվել է։ Այն փաթաթված էր թերթի մեջ և գտնվում էր Հարավային Լոնդոնի Վերին Նորվուդ շրջանի թփերի մեջ: Գավաթը գտել է Փիքլս անունով չորս տարեկան մի շուն՝ սեփականատեր Դեյվիդ Կորբեթի հետ զբոսնելու ժամանակ:

Բրիտանական պատվի փրկության մանրամասների մասին անմիջապես գրել են թերթերում, ինչի արդյունքում և Փիքլսը հայտնի է դարձել։

Երբ Անգլիայի հավաքականը նվաճել է գավաթը, Փիքլսը հրավիրվել է տոնական խնջույքի։

Կորբեթը որպես մրցանակ ստացել է 5000 ֆունտ ստերլինգ, իսկ Փիքլսը պարգևատրվել է Ազգային կինոլոգիական լիգայի արծաթե մեդալով։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Փիքլսը և նրա տերը դարձել են մի շարք հեռուստահաղորդումների հերոս։ 1966 թվականին շունը նկարահանվել է «Սառը քթով լրտես» ֆիլմում։ Բացի այդ, Անգլիայում նրան հռչակել են «Տարվա շուն»։

Փիքլսի օգնությամբ վաստակած գումարով Կորբեթը տուն է գնել Լինգֆիլդում։

Շունը մահացել է 1967 թվականին, երբ տիրոջ 6-ամյա որդու հետ զբոսանքի ժամանակ պոկել է շղթան և վազել կատվի հետևից։ Ավելի ուշ նրան գտել են տան մոտակայքում գտնվող պարտեզի ծառից շղթայից կախված վիճակում: Թաղված է այգում[1]։

Հիշատակ խմբագրել

2018 թվականի սեպտեմբերին Վերին Նորվուդում, որտեղ Փիքլսը գտել է աշխարհի առաջնության գավաթը, տեղադրվել է հուշատախտակ:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A twist in the tale». www.theguardian.com (անգլերեն). Վերցված է 2019-11-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • The Sunday Times Illustrated History Of Football. — Reed International Books Limited, 1996. — С. 133. — ISBN 1-85613-341-9

Արտաքին հղումներ խմբագրել