Նյութ Տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնուն մանրագույն մասնիկների համախումբը, որոնք օժտված են իրենց բնորոշ հատկություներով, զանգոածով և կառուցոածքով և սերտորեն փոխազդում են միմյանց հետ կոչվում է նյութ: Նյութից պատրաստվում է ֆիզիկական մարմին, օրինակ՝ ոսկյա(նյութ) ապարանջան(ֆիզիկական մարմին) և այլն: Ինչպես նյութի մեջ պարունակվող մասնիկներն ունեն հատկություններ, այնպես էլ այդ մասնիկների ամբողջությունը: Նյութի հանկություները լինում են 2 բնույթի՝ ֆիզիկական և քիմիական: ֆիզիկական հատկություներից են հոտը, համը, գույնը, հալման ջերմաստիճանը, փայլը, թափանցիկ կամ անթափանց լինելը, ագրեգատային վիճակը, խտությունը: Քիմիականը ցույց է տալիս նյութերի միմյանց հետ փոխազդելու ունակությունը: Խտությունը ցանկացած նյութի (պինդ կամ հեղուկ) դեպքում 1սմ3-ծավալի զանգվածն է, այսինքն այն ցւոյց է տալիս, թե տվյալ նյութի 1 սմ3-ը կամ հեղուկների դեպքում նաև 1մլ-ը քանի գրամ է կշռում: Օրինակ եթե ուզում ենք որոշել պզինձ նյութի խտությունը պատրաստում ենք 1սմ բարձրությամբ, 1սմ լայնությամբ և 1սմ երկարությամբ խորանարդ և կշռում ենք այդ խորանարդի, ստացվածը կլինի պղնձի խտությունը, որը կգրենք այսպես՝ ρCu=8,92գ/սմ3: ρ տառը կարդացվում ռո, Cu-ը պղնձի քիմիական նշան է,իսկ չափման միավորը գ/սմ3 է, որը նշանակում է , որ 1սմ3 պղինձը կկշռի 8,92գ:

Պղնձի 1սմ3 զանգվածը՝ 8.92գ:

Հեղուկների խտությունը 1սմ3 կամ 1 մլ-ի զանգվածն է:

Ջրի 1 մլ-ի զանգվածը 1 գ է:



Ձեթի 1 մլ-ի զանգվածը 0,8գ է:

Երբ նյութում մասնիկները խիտ են դասավորված, ապա այդ՝ նյութը պինդ է, երբ այդ մասնիկները սահում են միմյանց վրայով, այդ նյութը հեղուկ է, իսկ երբ մասնիկները շատ հեռու են միմյանցից, այդ նյութը գազային վիճակում է: Պինդ նյութերն էլ իրենց հերթին կախվածմասնիկների տեսակից կարող են լինել ատոմային կառուցվածքով(երբ փոգրագույն մասնիկները ատոմներն են), մոլեկուլային կառուցվածքով(երբ նյութը կազմող մասնիկները մոլեկուլներ են ) և իոնային կառուցվածքով (երբ նյութի կազմող մասնիկները իոներ են): Ատոմային (Բոր) B Մոլեկուլային ( Յոդ) I2 Իոնային (Կերակրի աղ) Ատոմ Ընդհանուր նյութի հիմնական մասնիկը ատոմն է: Ատոմից կարող է առաջանալ իոն և մոլեկուլ: Ատոմը նյութի փոգրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է, որը կազմված է դրական լիցքով միջուկից և նրա շուրջը պտտվող բացասական լիցքով էլեկտրոններից: Միջուկի դրական լիցքը պայմանավորված է նրանում մեկ այլ մասնիկով՝ պրոտոնով(P): Պրոտոնների թիվը հավասար է էլեկտրոնների թվին, որն էլ ապահովում է ատոմի էլեկրաչեզոքությունը: Միջուկի ծավալը 100.000 կամ 105 անգամ փոքր է ընդհանուր ատոմի չափերից, սակայն ողջ զանգվածը կենտրոնացված է միջուկում: Բացի պրոտոններից միջուկում առկա են նաև նեյտրոններ՝n, որոնք չեզոք, լիցք չունեցող մասնիկներ են: Նրանք կատարում են <<ցեմենտողի>> դեր: Եթե չլինեին նեյտրոնները պրոտոններն իրար կվանեին որես նույնանուն լիցքով մասնիկներ և կցրվեին: Նեյտրոնները գտնվելով այդ դրական լիցքրի միջև մեղմում են այդ վանողությունը: Փաստորեն, եթե մտովի <<քանդենք>> ատոմը նրանից դուրս կգան 3 տեսակի մասնիկներ՝ պրոտոններ (P+), նեյտրոններ (n) և էլեկտրոններ (e-): Սովորաբար ցանկացած մասնիկ բնութագրվում է լիցքով և զանգվածով, իսկ լիցքն էլ գրվում է մասնիկի ձախ կողմի ներքևի մասում, օրինակ +P, 0n, e-: Քանի +P կա միջուկում, այդքան e- էլ կա նրա շուրջը: Այս հանգամանքը ապահովում է ատոմի էլեկտրաչեզոքությունը: Ատոմի չափը և զանգվածը շատ փոքր թիվ է, բայց այնուամեյնանիվ գիտնականներին հաջոզվել է որոշել այդ մեծությունները: Ատոմի իրական զանգվածը՝ m0-ն շատ փոքր թիվ է, օրինակ ջրածնի ատոմի զանգվածը m0(H)=1,66*10-27կգ=0,00000000000000000000000000166կգ, կամ էլ 1,66*10-24գրամ=0,00000000000000000000 000166: m0(O)=2,66*10-26կգ կամ 2.66*10-23: m0(C)=1,993*10-26կգ կամ 1,993*10-23գրամ: Այս թվերը թեպետ իրական են, բայց նրանց հետ աշխատելը դժվարությունների է հանգեցնում, հետևաբար անհրաժեշտություն առաջացավ օգտվե հարաբերական զանգվածից: Ar (հարաբերական ատոմային զանգված) որոշելու համար ցանկացած ատոմի արդեն իսկ որոշված իսկական զանգվածը բաժանում են ջրածնի ատոմի զանգվածի վրա, օրինակ, եթե ուզում ենք որոշել մեկ ատոմի թթվածնի հարաբերական զանգվածը, ապա նրա իրական զանգվածը բաժանում ենք ամենաթեթև ատոմի զանգվածի վրա: Oրինակ. Ar(O)=(m_0 (O))/(m_0 (H) )=(2,66*〖10〗^(-26 ))/(1,66*〖10〗^(-27) )=(26,6*〖10〗^(-27))/(1,66*〖10〗^(-27) )=16=>Ar(O)=16 Ar-ը չունի չափման միավոր: Փաստորեն, քանի որ ջրածնի ատոմը ամենաթեթևն է մինչև 1960 թոականը ընդունված էր որպես միավոր, այսինքն նրա միջոցով են որոշել ցանկացած ատոմի հարաբերական ատոմական զանգված:Այն որպես միավոր ընդունված է ոչ թե ջրածնի ատոմը, այլ ածխածնի ատոմի զանգվածի 1/12-րդ մասը: Այսինքն ածխածնի ատոմի իրական զանգվածը բաժանում են 12-ի և վերցնում 1 մասը, որն էլ հավասար է ջրածնի ատոմի զանգվածին՝ m0(H)=(m_0 (C))/12=1,66*〖10〗^(-27 ) կգ: Փասորեն ատոմի հարաբերական զանգվածը որոշելու համար ցանկացած ատոմի իսկական զանգվածը բաժանում ենք ածխածնի ատոմի 1/12-րդի վրա:x Ar= (m_0 (ատոմ))/(m_(0 ) C/12)=(m_0 (ատոմ))/ԶԱՄ

ԶԱՄ   նշանակում է զանգվածային ատոմային  միավոր, ԶԱՄ=m0(H)=(m_(0 ) (C))/12=1,66*〖10〗^(-27) կգ:

Ատոմը կազմող 3 հիմնական մասնիկները պրոտոնները, նեյտրոնները, էլեկտրոնները նույնպես ունեն զանգվածներ՝m0(n)=m0(P)=1,66*10-27, այսինքն 1 պրոտոնի զանգվածը հավասար է 1 նեյտրոնի իրական զանգվածին: Կարոզ ենք նաև այդ մասնիկների հարաբերական զանգվածներն էլ որոշել նրանց իսկական կամ իրական զանգվածները բաժանելով ԶԱՄ-ի P=(m_0 (P) )/ԶԱՄ=(1,66*〖10〗^(-27))/(1,66*〖10〗^(-27) )=1 Իսկ e--ի զանգվածը շատ ավելի փոքր թիվ է, այդ պատճառով նշեցինք, որ ոզջ ատոմի զանգվածը կենտրոնացված է միջուկում: e^-=m_0/ԶԱՄ=(9,3*〖10〗^(-31))/(1,66*〖10〗^(-27) )=(9,3*〖10〗^(-31))/(16600*〖10〗^(-31) )=1/1840 Փաստորեն յուրաքանչյուր մասնիկ կունենա 2 տեսակի զանգված մեկը իրական՝m0 , մյուսը հարաբերական: Իսկ առհասարակ յուրաքանչյուր ատոմ մյուսից տարբերվում է իր և զանգվածով և միջուկում գտնվող պրոտոնների թվով: Երկրի վրա հայտնաբերվել է 114 տեսակի ատոմ, կամ քիմիական տարրր, քանի որ ամեն տեսակի ատոմ համարվում է 1 քիմիական տարր: Քիմիական տարր համարվում է ատոմների այն տեսակը, որոնք միջուկում ունեն նույն թվով պրոտոններ: Այդ նարրերը տեղադրված են պարբերական համակրգում և յուրաքանչյուր տարրի համարը կամ կարգաթիվը համընկնում է տվյալ տարրի միջուկում պրոտոնների թվի հետ: Օրինակ. С-ն միջուկում ունի 6P և նրա կարգաթիվը հավասար է 6: Գրում ենք Z(C)=6: