ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հեռուստառադիոլրագրող, բազմաթիվ տեղեկատվական-երաժշտական, ժամանցային ծրագրերի հեղինակ-վարող, համերգների, շոու ծրագրերի, կորպորատիվ, ինչպես նաև հարսանեկան երեկոների հանդիսավար:

Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության առաջին ալիքում, «Նորք» հեռուստատեսությունում, «Հայ է‎ֆ էմ» ռադիոկայանում, «Այգ» հեռուստաընկերությունում, «Արմենիա» հեռուստատեսությունում, «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքում, «Պրոմեթևս» Հ2, «Կենտրոն» հեռուստաընկերություններում, Հայպետֆիլհարմոնիայում:

Ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում:

Ծնվել է մայիսի 7-ին` ռադիոյի և հեռուստատեսության օրը, Երևանում:

1998թ. Ավարտել է Երևանի թիվ 109 ռուսական միջնակարգ դպրոցը:

1996թ. Ավարտել է Հայկական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

1997թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագիտացել է ինտերնատուրայում` ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությամբ:

1999թ. Ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի հեռուստառադիոլրագրության ‎ ֆակուլտետը: