https://en.wikipedia.org/wiki/Food_cart

Սննդի սայլակ, շարժական խոհանոց, որը տեղադրված է փողոցում արագ սնունդ պատրաստելու և անցորդներին վաճառելու համար: Սննդի սայլակները հաճախ են հանդիպում աշխարհի տարբեր քաղաքներում, որտեղ վաճառվում է ամեն տեսակի սնունդ:

Սննդի սայլակները հիմնականում լինոում են 2 տեսակի (ոճի)՝ մեկը թույլ է տալիս վաճառողին նստել կամ կանգնել ներսում և ուտելիք մատուցել պատուհանից, իսկ մյուսում վաճառողը կանգնած է սայլակի կողքին, մինչդեռ սայլակի ամբողջ սենյակն օգտագործվում է պահեստավորման և խոհարարական մեքենաները տեղադրելու համար։ Սայլակի ոճը հիմնականում կախված է սննդի տեսակից:

Սննդի սայլակները տարբերվում են սննդի բեռնատար, ինքնաշարժ մեքենաներից, քանի որ դրանք չեն շարժվում սեփական ուժով: Սննդի որոշ սայլակներ քարշակվում են այլ մեքենայով, իսկ որոշները տեղաշարժվում, հրվում են մարդու կամ կենդանու կողմից:

Պատմություն խմբագրել

 
Vietnam Railways employee sells corn from a cart

Սննդի առաջին սայլակները հավանաբար ստեղծվել են վաղ հունական և հռոմեական քաղաքակրթությունների ժամանակաշրջանում, երբ առևտրականները ձեռքի սայլերն ու կենդանիների կողմից քարշակվող փոքր սայլերը վերածում էին շարժական առևտրի միավորների: Սայլակներն ունեն շարժունակության հստակ առավելություն, եթե գտնվելու վայրը արդյունավետ չէ վաճառքի, նաև ապրանքները պահեստից շուկա տեղափոխելու համար:

Կարևոր է նշել, որ սայլակների օգտագործումը հասավ իր գագաթնակետին երկաթուղու ստեծմանը զուգահեռ։ Նախ, շատ ճամփորդող հաճախորդները պահանջում էին ուտելիք և խմիչք, մանավանդ, որ կարողանան տաքանալ բաց վագոններում: Երկրորդ, երկաթուղին կանոնավոր կերպով կանգ էր առնում ածուխ և ջուր վերցնելու համար և, հետևաբար, իրենց ուղևորներին պիտի թույլ տան օգտվել զուգարաններից, նաև նրանք պիտի կարողանանք ուտել և խմել: Երրորդ, վաղ շրջանի գնացքներից մի քանիսն ունեին որոշակի կառուցվածքի բուֆետ կամ ճաշասենյակ: Ի վերջո, երբ ուղևորները հասնում էին իրենց վերջնակետին, այսինքն՝ նրանք արդեն պետք է փոխեին գնացքները կամ տրանսպորտի միջոցը, որոշ թարմացումներ էին պահանջվում հատկապես ավելի աղքատ ուղևորների համար, ովքեր ի վիճակի չէին իրենց թույլ տալ մնալ երկաթուղուն պատկանող հյուրանոցներում: Այս ընդլայնումը փաստորեն հանգեցնում է հաջող փոխադարձ փոխհարաբերությունների որոշ առաջին կոնցեսիոն ստենդների և օրենքների հետ, որոնք մշակվում են շարժական առևտրականների կողմից: Կոնցեսիոն գործունեության այս ձևը դեռ կարելի է տեսնել շատ երկրներում, բայց ամենաօրիգինալը հնարավոր է տեսել Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի թերզարգացած կայարաններում և ենթակառուցվածքներում:

Երկաթուղին ևս մեկ օգուտ բերեց՝ համապատասխան չափերի նոր սայլակների առատ մատակարարում։ Հաճախ նոր սայլակներ պահանջող առևտրականները պարզապես գնում էին հին երկաթուղային կայարանի ուղեբեռի սայլակներ և հարմարեցնում դրանք ուտելիքի սպասարկմանը՝ իմանալով, որ դրանք չափսերով/մասշտաբներով տեղավորվում են անհրաժեշտ դռների և վերելակների միջև:

Այսօր սայլակների չափերն ու մասշտաբները հիմնականում աճել, մեծացել են։ Սակայն ձեռքով քարշակվող սննդի սայլակները դեռևս այժմեական վայրեր են, որտեղ մուտքը սահմանափակված է, և այնտեղ կարելի է գտնել քաղցած մարդկանց:

Ժամանակակից ճարտարագիտություն և գործառույթ խմբագրել

21-րդ դարի նորարարությունները ներառում են մոդուլային դիզայնով սայլակներ՝ պատրաստված չժանգոտվող պողպատից, մանրաթելային ամրացված պլաստիկից և ալյումինից: Ոմանք մշակվել են ինքնուրույն վարելու համար[1]:

Սննդի որոշ սայլակներ կապված են ռեստորանների հետ: Սննի սայլակներում մատուցվող սննդի մեծ մասը նույնն է, ինչ ռեստորանում[2]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New food cart concept». Արխիվացված է օրիգինալից October 22, 2013-ին. Վերցված է 2009-06-28-ին.
  2. «Yale Daily News - Food carts: A boon to parent restaurants?». Արխիվացված է օրիգինալից 2008-04-05-ին. Վերցված է 2008-04-13-ին.

Կատեգորիա:Սնունդ