«»
սինգլը

"You Know You're Right" (հայԴու գիտես, որ ճիշտ ես), ամերիկյան Նիրվանա ռոք խմբի երգն է, որի հեղինակն է խմբի գլխավոր վոկալիստ ու կիթառահար Կուրտ Քոբեյնը։ Երգը թողարկվեց 2002 թվականին համանուն ալբոմում ու դարձավ խմբի ձայնագրած վերջին ստեղծագործությունը, մինչև Կուրտ Քոբեյնի մահը[1]։ Դա կարողացավ գրավել առաջին տեղը «Billboard Mainstream Rock Tracks» ու «Modern Rock Tracks» հիթ-շքերթներում[2]։

Պատմություն խմբագրել

«You Know You’re Right»-ը գրվել է 1993 թվականին ու դարձավ Կուրտ Քոբեյնի կողմից գրված, վերջին հայտնի երգերից մեկը։ Շատ տարիների ընթացքում դա գոյություն ուներ միայն բութլեգային համերգային ձայնագրությամբ, որը ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերի 23-ին, Քորթնի Լավի (Քոբեյնի այրին) խմբի՝ Hole-ի կատարմամբ, MTV Unplugged ծրագրի շրջաններում։

1994 թվականի հունվարի 30-ին Նիրվանան ձայնագրեց երգի ստուդիական տարբերակը Սիեթլի «Robert Lang» ստուդիայում։ Բայց Քոբեյնի մահվան պատճառով թողարկումը կայացավ միայն ութ տարի անց։ Ձայնագրումը դարձավ Լավի ու Նիրվանա խմբի նախկին մասնակիցների՝ Դեյվ Գրոլի ու Քրիստ Նովոսելիչի միջև դատական հավակնությունների աղբյուր։ Գրոլն ու Նովոսելիչն ուզում էին ընդգրկել ձայնագրումն իրենց կողմից ծրագրված բոքս-սեթի մեջ, սակայն Լավը կասեցրեց դրա թողարկումը, ինչը դարձավ Նիրվանա խմբի ժառանգության համար պայքարի գլխավոր պատճառը։ Լավը պնդում էր, որ «You Know You’re Right» ավելորդ կլինի բոքս-սեթում ու ավելի լավ կսազի The Beatles խմբի ժողովածուի նման մի ալբոմին[3]։ Նրա հայցում ասվում էր, որ երգը պոտենցիալ հիթ է և ունի գեղարվեստական ու կոմերցիոն բարձր արժեք։ Լավի մենեջերը պնդում էր, որ երգի ռելիզը կարող է հավաքել մոտ 15 միլիոն վաճառք[4]։

Նովոսելիչն ասաց, որ նա, ի վերջո, համաձայնվեց Լավի հետ․ «Ես միշտ մտածում էի դրա մասին, ինչ նա ասում է։ Մենք մտածել, համաձայնվել ու ասել ենք․ „Հէյ, դա շատ լավ միտք է, Քորթնի“։ Ես փորձում էի ընդհանուր լեզու գտնել նրա հետ, որովհետև միայն այդպես դուք կարող եք ինչ-որ բան անել»։

2002 թվականի սեպտեմբերին՝ դատական ընթացքից հետո հայտնվեց, որ «You Know You’re Right» կթողարկվի Nirvana ժողովածուի մեջ, այդ տարվա ընթացքում[5]։

Պաշտոնական թողարկմանը երկու ամիս մնացած, երգի MP3 տարբերակը հայտնվե համացանցում։ Հետագայում «You Know You’re Right»-ը թողարկվեց ինչպես ռադիո-սինգլ, իսկ Քրիս Հաֆները, օգտագործելով խմբի մասնակցության տեսանյութերը, ստեղծեց տեսահոլովակ։ 2010 թվականին երգը վերաթողարկվեց Icon-ի լավագույն հիթերի մեջ։

Անվանում խմբագրել

«You Know You’re Right», հնարավոր է, անվանում չուներ Քոբեյնի մահվան պահին։ 2004 թվականին Seattle Times ամսագրի հոդվածում, որի հեղինակն էր Ջիլիանա Ջի Գաարն, ասվում է, որ երգի անվանումը միայն «Kurt’s Song #1» էր, երբ դա ձայնագրվում էր «Robert Lang» ստուդիայում։ 1995 թվականին երգը կատարվեց Hole խմբի կողմից, «You’ve Got No Right» անվանման տակ MTV Unplugged -ում նրանց ելույթի ժամանակ։

Rolling Stone-ի լրագրող Դևիդ Ֆրիկեն սխալմամբ հայտնեց, որ երգի նախորդ անվանումներն էին «Autopilot» ու «On a Mountain»։ Այդ անվանումները նրան հայտնել են բութլեգերները, որոնք սխալ լսեցին Դեյվ Գրոլի մեկնաբանությունը համերգային կատարման սկզբում։ Գրոլն ասաց․ «Սա մեր վերջին երգն է, նրան անունը „All Apologies“ է[6]», չհասկանալով, որ Քոբեյնը սկսել է կատարել «You Know You’re Right» երգը։ Ձայնգարության ցածր որակի պատճառով բութլեգերները մտածեցին, որ Գրոլը հայտարարեց նոր երգ ու փորձեցին մեկնաբանել այն, ինչը նրանք ինչպես անվանում ընդունեցին։

Դիրքերը հիթ-շքերթներում խմբագրել

Հիթ-շքերթ (2002) Դիրք
Finland Singles Chart[7] 45
Norway Hit 40[8] 49
Billboard Hot 100[9] 45
Billboard Hot Mainstream Rock Tracks 1
Billboard Hot Modern Rock Tracks 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Courtney Love, former members of Nirvana settle suit
  2. Bronson, Fred. "Chart Beat. Billboard. November 2, 2002
  3. A piece of Kurt Cobain
  4. Courtney Love Sues Grohl And Novoselic, Blocks Nirvana Rarity
  5. NFC: The Internet Nirvana Fan Club
  6. Live Nirvana | 10/23/93 — Aragon Ballroom, Chicago, IL, US | Live Nirvana Tour History
  7. Pennanen, Timo (2003). Sisältää hitin: levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla vuodesta 1972. Otava Publishing Company Ltd. ISBN 951-1-21053-X
  8. Nirvana Chart archive on official Norweigian Charts (IFPI) Արխիվացված 2011-07-22 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  9. «Billboard - Music Charts, Music News, Artist Photo Gallery & Free Video». Վերցված է 2013-03-15-ին.