Քորթնի Միշել Լավ (անգլ.՝ Courtney Michelle Love կամ Courtney Michelle Harrison, հուլիսի 9, 1964(1964-07-09)[9][10][11][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[12]), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, երաժիշտ, նկարիչ և մոդել։ Նա առաջին անգամ ներկայացել է 1990-ական թվականներից իր խմբի՝ Hole-ի հետ։

Քորթնի Լավ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCourtney Michelle Harrison
Ի ծնե անունCourtney Michelle Harrison
Նաև հայտնի է որպեսCourtney Love
Ծնվել է1964 թվականի հուլիսի 9[1][2][3]
Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերռոք, ալտերնատիվ ռոք և գրանջ
Մասնագիտությունամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, երաժիշտ, նկարիչ և մոդել
Երգչաձայնկոնտրալտո
ԳործիքներՎոկալ, կիթառ, բաս, ստեղնաշար
Գործունեություն1982- մինչ մեր օրեր
ԼեյբլSympathy for the Record Industry?
ԿրթությունՓորթլենդի պետական համալսարան, Թրինիթի քոլեջ, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ և Դրոգեդայի քերականության դպրոց
ԱնդամակցությունHole?
ԱմուսինJames Moreland? և Կուրտ Քոբեյն
Կայքcourtneylove.com
Հայտնի գործիքներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Courtney Love Վիքիպահեստում

Նա հոգեթերապևտ Լինդա Քերոլի և քարոզիչ Հենք Հարիսոնի դուստրն է։ Լավի մանկությունն անցել է Փորթլենդում, Օրեգոնի շրջանում, որտեղ նա հանդես է եկել մի շարք ոչ այնքան նշանավոր խմբերի հետ։ Faith No More-ում վոկալիստի աշխատանքից հետո Լավը նկարահանվում է բրիտանացի ռեժիսոր Ալեքս Կոքսի ֆիլմում՝ 1980-ական թվականների վերջերին՝ մինչև Hole խմբի կազմավորումը։

1995 թվականին Լավը վերադառնում է դերասանական կարիերային՝ ստանալով Ոսկե Գլոբուս մրցանակը «Հասարակությունն ընդդեմ Լարրի Ֆլինտի» (1996) ֆիլմում Միլոշ Ֆորմանի դերը խաղալու համար։ Դրանից հետո Hole-ի երրորդ թողարկման (1998 թվականին) շնորհիվ Լավը վաստակեց դրական կարծիք և մի քանի անգամ ներկայացվեց Գրեմիի։

Հետագայում Hole-ի աշխատանքները ընթանում էին հանգիստ պայմաններում։ 1999 թվականի դրությամբ Լավը շարունակում էր աշխատել որպես դերասանուհի, հայտնվեց բյուջետային նկարներում, ինչպիսիք են «Մարդը լուսնի վրա»` 1999 թվականին և «Թակարդում»` 2002 թվականին։

2004 թվականին թողարկեց իր առաջին սոլո ալբոմը` «Ամերիկայի սիրելին» անվամբ։

Վաղ տարիներ խմբագրել

Լավը ծնվել է հոգեթերապևտ Լինդա Քերոլի և քարոզիչ Հենք Հարիսոնի ընտանիքում։ Հայրը՝ Հենքը «Grateful Dead» ամսագրի քարոզիչ էր[13][14][15]։ Նրա մայրը գրող Պաուլա Ֆոքսի և ըստ որոշ տեղեկությունների Մարլոն Բրանդոյի ընտանիքից էր[16][17]։

Քորթնին կուբայական, ուելսական, իռլանդական, գերմանական և անգլիական ծագում ունի[18]։

Նրա ծնողներն ամուսնալուծվել են 1969 թվականին։ Լավի խնամակալությունը հանձնվեց նրա հորը, այն բանից հետո, երբ մայրը հայտարարեց, որ չի կարող պահել երեխային[19]։ Մայրը 1970 թվականին տեղափոխվեց գյուղական համայնք, Օրեգոնի շրջան, որտեղ նրանք ապրում էին կողք կողքի[20]։ Լավը իրավաբանորեն խորթ հոր ընդունեց Ֆրենկ Ռոդրիգեսին, որի հետ Լավի մայրը երկու աղջիկների և մեկ որդեգրված որդու հետ էր ապրում։

Նրանց եղբայրներից մեկը մահացավ սրտի արատից, երբ Լավն ընդամենը 10 տարեկան էր[21][22]։ Լավն ընդունվեց Յուջինսի տարրական դպրոց, որտեղ նա պայքարում էր սովորելու համար, իսկ ընկերների հետ ուներ խնդիրներ, չնայած նրան, որ գրանցված էր որպես բավարար վարք ունեցող երեխա։ 9 տարեկանում նրա մոտ ախտորոշվել էր մահացու աուտիզմ[23][24]։ 1972 թվականին մայրը բաժանվեց ամուսնուց և երեխաների հետ տեղափոխվեց Նոր Զելանդիա, որտեղ Լավը հաճախում էր հատուկ դպրոց աղջիկների համար[25], բայց ի վերջո Լավին ուղարկեցին հետ՝ խորթ հոր և ընկերների մոտ։

Նա 12 տարեկանում հաճախեց Միկի Մաուսի ակումբ, միայն այն բանի համար, որ մերժվել էր հանդիսատեսի կողմից բանաստեղծություն արտասանելիս, ինչպես նաև մասնակցեց Գաս Վան Սենտի տնօրինությամբ նկարահանվող ֆիլմի նկարահանումներին[26]։ 14 տարեկանում Լավը ձերբակալվեց խանութում կատարված գողության համար և ուղարկվեց Hillcrest քրեակատարողական հաստատություն[27]։ Սրանից հետո նա կյանքի մի քանի տարիներն անցկացրեց մանկատանը, մինչ իրավականորեն կազատվեր խնամակալությունից։ Լավը գումար էր վաստակում աշխատելով որպես մերկապարուհի Փորթլանդում գործող Մերի ակումբում[28][29]։ Աշխատում էր նաև որպես դիջեյ։ Կատարել է նաև այլ աշխատանքներ, հավաքելով մրգեր ֆիրմայում[30][31]։ Նա պարբերաբար դասեր էր վերցնում տեղի պետական համալսարանում, ուսումնասիրում էր անգլերեն և փիլիսոփայություն[32][33][34][35]։ Լավը մի անգամ նշել է, որ նա երբեք չի ունեցել սոցիալական շատ հմտություններ, դրանք սովորել է ակումբում[36]։

1981 թվականին Լավին հատկացվեց մի փոքր գումար, որը նա օգտագործեց աստվածաբանությունն ուսումնասիրելու համար[37]։ Մեծ Բրիտանիայում` Լիվերպուլում նա ծանոթացավ երաժիշտ Ջուլիան Կոուպի հետ և ժամանակավորապես ապրեց նրա տանը՝ մինչ ԱՄՆ վերադառնալը[38][39]։ Այնուհետև նա աշխատեց որպես մերկապարուհի Ճապոնիայում[40]։

Կարիերա խմբագրել

1982-1988 թվականներ. առաջին ծրագրեր խմբագրել

1980 թվականներից Լավը սկսեց իր երաժշտական փոքր ծրագրերի իրականացումը, սկզբում Sugar Babydoll in Portland ծրագիրը՝ Ուրսուլա Ուեհրի և Ռոբին Բարբուռի հետ։ 1982 թվականին, Սան Ֆրանցիսկոյում, ներկա գտնվեց «Faith No More» խմբի համերգին և «ապացուցեց» խմբի անդամներին, որ նրան ընդունեն խումբ[41][42]։

Խումբը ձայնագրվեց Լավի հետ, որպես վոկալիստ, բայց Ռոդի Բոտումի խոսքերով նա «ցանկանում է տղամարդու էներգիա» և Լավին հեռացրեցին խմբից։ Սրանից հետո Լավը և տղաները մնացին ընկերներ։ 1984 թվականին Լավը ծանոթացել էր Քեյթ Բյելանդի հետ, ում մասին Լավն արտահայտվել է այսպես. «Իմ ճանապարհին հանդիպած ամենալավ բանը Քեյթն էր»։ Լավը Բյելանդին խնդրեց իր հետ ստեղծել խումբ, որպես կիթառիստ։ Նրանք ժամանեցին Սան Ֆրանցիսկո, որտեղ հանդիպեցին Ջենիֆեր Ֆինչին (բասիստ) և Յանիս Թանաքին (հարվածային գործիքներ)[43]։ Բյելանդի կարծիքով Լավը հարմար թեկնածու չէր ստեղնաշարի համար, նրան հատուկ էր կիթառը։ Խումբը համերգներ ունեցավ տան ներսում՝ ընկերների շրջապատում[44][45]։ Սրանից հետո Լավը որոշ ժամանակով ժամանեց Մինեապոլիս, որտեղ աշխատեց «Babes in Toyland» խմբի հետ։ Լավն այնուհետև ընդունվեց Սան Ֆրանցիսկոյի գեղանկարչական բաժինը[46]։

Այստեղ նա սովորեց Ջորջ Կուչարի հետ և նկարահանվեց նրա «Վատիկանի ակումբը» խորագրով կարճամետրաժ ֆիլմում[47][48][49][50]։ 1985 թվականին նա ներկայացրել է Նենսիի ձայնը «Սիդ և Նենսի» ֆիլմում, և Ալեքս Կոքսի կողմից ունեցել է ևս մեկ դեր[51][52][53]։ Այնուհետև Լավը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ աշխատեց Times Square-ում։ Սրանից հետո Կոքսը նրան առաջարկեց գլխավոր դեր իր հաջորդ ֆիլմում («Ուղիղ դեպի դժոխք», 1987)[54], որը գրավեց նկարիչ Էնդի Ուորհոլի ուշադրությունը։ Սրանից հետո Լավը հայտնվեց Էնդիի «15 րոպե» ֆիլմի "C'est La Vie" դրվագում[55][56]։ 1988 թվականին նա ներկայացավ Ramone-ի երաժշտական «I Wanna Be Sedated» տեսահոլովակում, որտեղ հայտնվում է որպես հարսնացու[57][58][59]։ 1989 թվականին Լավը թողեղ իր դերասանական կարիերան և գնաց Նյու Յորք, որպեսզի տեղափոխվի Ալյասկա։ Այս առումով նա ասել է. «Ես պետք է գնամ Ալյասկա, որպեսզի թողնեմ այս կեղտը և սովորեմ աշխատել»։

1989-1993 թվականներ. Pretty on the Inside խմբագրել

 
Քորթնին 1995 թվականին

1989 թվականին Լավը սովերց կիթառ նվագել և ժամանեց Արևմտյան Հոլիվուդ, որտեղ տեղի հայտնի ամսագրերից մեկում հայտարարություն տվեց. «Ես ցանկանում եմ ստեղծել խումբ։ Իմ խոսքը վերաբերվում է Big Black, Sonic Youth և Fleetwood Mac խմբերին»[60]։ Լավը աշխատեց Էրիկ Էրլանդոնի, Լիզա Ռոբերտսի և հարվածային գործիքների մասնագետ Կարոլինա Ռուի հետ։ Լավը խումբն սկզբում անվանեց Hole, իսկ հետո Euripides' Medea[61]: 1989 թվականին երեք ամիս շարունակ տևած փորձերից հետո Hole խումբը ներկայացավ իր առաջին համերգով։ 1990 թվականի ապրիլին ձայնագրվեց խմբի առաջին սինգլը «Retard Girl» վերնագրով։ Հաջորդ տարի խումբը թողարկեց իր երկրորդ սինգլը «Dicknail» վերնագրով։

Չնայած նրան, որ Քորթնիի մոտ բացակայում էր այն էներգիան, որը պահանջվում էր բեմի մարդուց[62], նրանց առաջին ալբոմը ընդունվեց մարդկանց կողմից, այն բանից հետո, երբ «Q magazine» ամսագիրը ալբոմի մասին գրեց. «Սա բավական անկաշկանդ և հակառակվող ալբոմ է»[63]։ Ալբոմը թողարկվեց 1991 թվականին՝ Caroline Records-ում՝ Kim Gordon of Sonic Youth-ի և Gumball's Don Fleming-ի հովանավորությամբ։ Լավը ավելի ուշ ասել է. «Ալբոմը կազմված ՝ոչ մեղեդային երգերից»[64]։ Ալբոմը ստացվել էր ինդի և փանկ ռոք ժանրերի խառնուրդից և «Magazine» ամսագրում տեղ է գտել «20 լավագույն ալբոմներ» ցանկում[65]։ Այն նաև տեղ է գտել Մեծ Բրիտանիայի երաժշտական 59 լավագույն ալբոմների ցանկում։ Ինչպես նաև այս ալբոմի «Teenage Whore» սինգլը գրավել է ինդի ռոքի ցանկում առաջին տեղը։ Ալբոմի անունը սխալմամբ հայտնվում է շատ այլ պիտակների երեսին, որի արդյունքում այն հայտնվում է «riot grrl» շարժման մեջ[66], որի հետ Լավը կապ չուներ[67][68]։ Ալբոմից եկած եկամտի շնորհիվ խումբը շրջագայել է Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լավը, ի սկզբանե, ծրագրվածով միայնակ համերգներ էր տալիս՝ մեծացնելով իր երկրպագուների թիվը։ Pretty-ի համերգից հետո Քորթնի Լավը սկսում է հանդիպել Կուրտ Քոբեյնի հետ և շուտով Լավը հղիանում է՝ որոշ ժամանակով ընդհատելով երաժշտական համերգները։ Հղիության ժամանակ Wipers ձայնասկավառակի համար Լավը կատարում է «Over the Edge» երգի քավր տարբերակը[69]։ Լավը ձայնագրեց նաև իր 4-րդ երգը՝ «Beautiful Son»-ը, որը թողարկվեց 1993 թվականի ապրիլին։ 1993 թվականի սեպտեմբերի 8-ին Կալիֆորնիայում, Հոլիվուդ, Rock Against Rape-ի համար Լավը և Կուրտը միասին կատարեցին երկու դուետ և ակուստիկ տարբերակով «Pennyroyal Tea» և «Where Did You Sleep Last Night» երգերը[70]։ Լավը այս ընթացքում մասնակցել է Hole խմբի «Doll Parts» և «Miss World» երգերի ձայնագրմանը, որոնք ձայնագրվում էին հատուկ՝ 2-րդ ձայնասկավառակի համար։

1994-1997 թվականներ. Live Through This, դերասանական կարիերա խմբագրել

1993 թվականի հոկտեմբերի Hole խումբը ձայնագրեց իր 2-րդ ձայնասկավառակը՝ Live Through This-ը։ Այն ձայնագրվեց Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Ձայնասկավառակը ցույց տվեց նոր որակ բասիստ Քրիստեն Պֆաֆի և հարվածային գործիքների երաժիշտ Պետի Շեմելի հետ։ Hole խումբը այս ձայնասկավառակը թողարկեց 1994 թվականի ապրիլին։ Սրանից չորս օր անց Կուրտին՝ Լավի ամուսնուն գտան իրենց՝ Սիեթլյան տանը մահացած։ Երկու ամիս անց՝ 1994 թվականի հունիսին, բասիստ Քրիստեն Պֆաֆը մահացավ հերոինի մեծ քանակի ընդունման պատճառով։ Այս մի քանի ամիսների ընթացքում Լավը շատ հազվադեպ էր երևում հանդիսատեսին։ Նա իր ժամանակը հիմնականում անց էր կացնում Սիեթլի իր տանը կամ Նյու Յորքի Նամգյալ բուդդայական վանքում։

Սա ձայնասկավառակի համար մեծ հաջողություն էր[71][72][73], 1995 թվականին խմբի եկամուտը զարմանալիորեն աճեց։ Կուրտ Քոբեյնի ինքնասպանությունը վատ ազդեցություն ունեցավ Լավի վրա։ Սրանից հետո Լավը, 1995 թվականին, հայտնվեց Բարբարա Ուոլթերսի՝ 10 ամենազարմանալի մարդկանց ցանկում։ Այնուհետև Լավը հայտնվեց էկրաններին իր «կոտրված», հոգնած դեմքով ու վիրավոր ձեռքերով[74][75]։

Ջոն Փիլը գրել է The Guardian-ում, որ Լավի գզգզված արտաքինը «կարժանանար սուլոցների, քանի որ նա նման էր հոգեկան հիվանդի», և որ «նրա ելույթը ամեն դեպքում հերոսական էր... Լավն այնպես արեց, որ մարդ չգիտեր ափսոսար խմբի, թե Լավի համար... խումբը գտնվում էր քաոսի եզրին՝ ստեղծելով լարվածություն, որը ես չեմ կարողանում հիշել՝ զգալով ինձ բոլոր դիրքերից»[76]։

Խումբը տվեց հիանալի համերգ, բայց Լավը հաճախ «գժվում էր», ցատկոտում բեմի վրա և կռվում հանդիսատեսի հետ[77]։

1995 թվականի փետրվարին MTV Unplugged հեռուստաեթերով Բուրկլինյան երգի ակադեմիայում տալիս է հիանալի համերգ[78] և սկսեց փորձերը մեկ տարի անց, դրա հետ մեկտեղ 1995 թվականին մեկնելով MTV Video Music Awards-ին, որտեղ նրանք կատարեցին «Violet» երգը։

Շրջագայություններից հետո՝ 1996 թվականին, Hole-ը կնքեց պայմանագիր, իսկ Լավը վերադարձավ իր դերասանական կյանքին։ Առաջին ոչ մեծ դերերը «Բասկիա» (Basquiat) և «Զգալով Մինեսոտան» (Feeling Minnesota) (1996) ֆիլմերում էր։ Իսկ գլխավոր դերում հանդես եկավ 1996 թվականի «Հասարակությունն ընդդեմ Լարրի Ֆլինտի» ֆիլմում՝ կատարելով Միլոշ Ֆորմանի դերը։ Չնայած նրան, որ Columbia Pictures ընկերությունը չէր ցանկանում էկրան բարձրացնել այս ֆիլմը (Լավի ոչ այնքան հայտնի լինելու և «կեղտոտ» անցյալի համար[79]), հանդիսատեսը ֆիլմը շատ հավանեց։ Այն էկրան բարձրացվեց 1996 թվականի դեկտեմբերին։ Լավն արժանացավ Ոսկե գլոբուս մրցանակին լավագույն կին դերասանուհի անվանակարգում, իսկ Նյու Յորքում կինոքննադատների կողմից արժանացավ Circle Award մրցանակին[80] լավագույն կանացի դերը մարմնավորելու համար։ Ռոջեր Էբերտը Լավի աշխատաքի մասին արտահայտվել է. «Ամբողջությամբ կատարված է։ Լավն ապացուցեց, որ նա ռոք աստղ չէ, ով ձևացնում է բեմում, նա իսկապես դերասանուհի է»[81]։ Լավը ստացավ նաև այլ մրցանակներ տարբեր ընկերությունների կողմից[82]։ Լավը փոխեց իր արտաքին տեսքը, այս ժամանակներում Լավը դարձավ մոդել և Versace-ի գովազդների դեմքը[83][84][85]։

1998-2002 թվականներ. հաջողությունները խմբագրել

1997 թվականի վերջին Hole խումբը թողարկեց ալբոմների ժողովածու (My Body, the Hand Grenade, The First Session)։ The First Session-ը բաղկացած էր Hole խմբի տարբեր ժամանակներում ձայնագրված երգերից։ 1998 թվականի սեպտեմբերին Hole-ը թողարկեց իր 3-րդ ձայնասկավառակը։ Լավը նշել է իր ձգտումների մասին. «արվեստը հանդիպում է էլեկտրոնային առևտրին ... չկան փոխզիջումներ, այստեղ իշխում է առևտուրը, և այն հպվում է մեր բուն նպատակին»[86]։ Լավը հավաստիացնում է, որ նրանք ձայնագրումից առաջ եղել են Նիլ Յանգի, Fleetwood Mac-ի և My Bloody Valentine-ի ազդեցության տակ[87]։

Celebrity Skin-ը մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից. Rolling Stone-ը ձայնասկավառակն անվանեց. «մատչելի, տաքարյուն, հաճախ նաև մտերմիկ ... կիթառը արձանագրում է ինչ-որ բան, բայց այն հիմնական տեղում է»[88]։ Սա համարվեց Village Voice-ի և շատ այլ անվանակարգերի լավագույն ձայնասկավառակը[89]։ Խումբը Modern Rock Tracks -ում ստացավ լավագույն ալբոմը իր «Celebrity Skin» երգով։ Hole-ը 1999 թվականին հյուրընկալվեց Մերլին Մենսոնի մոտ Beautiful Monsters Tour - ում, սակայն նրանց համար շրջագայությունը շուտ ավարտվեց, և խումբը վերադարձավ իր հիմնական վայրը, քանի որ Լավը վիճել էր Մենսոնի հետ[90][91]։ Երբ ավարտվեցին «Celebrity Skin»-ի աշխատանքները Auf Der Maur-ը հեռացավ խմբից, որպեսզի սկսի շրջագայություններ The Smashing Pumpkins-ի հետ։ Hole-ի հարվածային գործիքների մասնագետը՝ Սամանտա Մելոնին շուտով նույնպես հեռացավ։ Լավը և Էրլանդսոնը թողարկեցին «Be Man» երգը, որը դարձավ Օլիվեր Սթոունի «Ամեն կիրակի» (1999) ֆիլմի սաունդթրեքը[92][93]։ Խումբը հայտնվեց վատ իրադրության մեջ, իսկ Լավը նկարահանվեց մի քանի ֆիլմերում, որոնցից մեկի համար Լոս Անջելեսում մրցանակ ստացավ։ 2002 թվականի մայիսին Hole-ը հայտարարեց, որ խումբն այլևս ելույթներ չի ունենա[94][95][96]։

2003-2007 թվականներ. սոլո կարիերան, America's Sweetheart խմբագրել

 
Քորթնի Լավը 2010 թվականին

Hole խմբի այս խառը ժամանակներում Լավը սկսեց իր փանկ ռոք սուպերխմբի ստեղծման աշխատանքները, որի անվանումն էր Bastard, միտքն առաջացավ 2001 թվականի աշնանը։ Լավն առաջարկություն էր ստացել Շեմելից և բասիստ Ջինա Քրոսլիից։ Չնայած նրան, որ ամեն բան պատրաստ էր, խումբն այդպես էլ չներկայացավ[97]։

2002 թվականին Լավը սկսեց ձայնագրել Լինդա Փերի հետ նոր ալբոմ՝ America's Sweetheart վերնագրով, ինչպես նաև համատեղ աշխատանք սկսես Փետի Շեմելի հետ։ Լավը պայմանագիր կնքեց «Virgin Records»-ի հետ, որպեսզի գնար Ֆրանսիա, սակայն նրան պետք էր աշխատել ամբողջ 2003 թվականի ամառը[98]։

America's Sweetheart ալբոմը թողարկվեց 2004 թվականի փետրվարին և դարձավ քննարկման առարկա։ Սպինն այն անվանեց «հոյակապ գեղարվեստական աշխատանք լի կրակով` 1994 թվականից հետո» և նրան 10 աստղից գնահատեց 8 աստղ[99], իսկ Rolling Stone խումբը նշել էր, որ սա հոյակապ գործ է նրանց համար, ովքեր սիրում են տեսնել աստղային խմբերի կործանումը։ Ալբոմը առաջին երեք ամիսներում վաճառվեց 86,000 օրինակով, որտեղ «Mono» և «Hold on to Me» երգերը ձայնագրվել են մի քանի անգամ։ Լավն այս առիթով այն անվանել է «զզվելի ձայնագրություն» (a crap record) և նշել, որ թմրանյութերի ազդեցությունն այստեղ մեծ է եղել[100]։ Ձայնագրությունից հետո Քուրտ Լոդերն ասել է. «Ես չեմ կարող լինել ուժեղ արտիստ։ Սա ուղղակի ծիծաղելի է»[101]։

2006 թվականին Լավը թողարկեց հուշեր «Dirty Blonde» վերնագրով[102], որտեղ նշեց իր հաջորդ ձայնասկավառակի անունը՝ «How Dirty Girls Get Clean»: 2005 թվականին իր բուժման ժամանակ Լավը գրեց թմրանյութերի վտանգավորության մասին երգ՝ «Loser Dust» վերնագրով[103]։

Լավը «Billboard»-ի հարցազրույցի ժամանակ ասել է. «Իմ տեսողությունն այնքան էր վատացել (թմրանյութերի օգտագործումից հետո), որ ես չէի տարբերում ակորդները։ Դա նման էր իմ մատների սառեցմանը։ Ինձ թույլ չէին տալիս, որպեսզի ես աղմկեմ (բուժումների ժամանակ)։ Ես երբեք չէի մտածի, որ նորից կվերադառնամ աշխատանքիս»[104]։ Ալբոմից որոշ երգեր 2008 թվականի փոխարեն 2006 թվականին արդեն համացանցում էին։ Այս ժամանակ նկարահանվեց ֆիլմ «Քորթնի Լավը վերադարձը» (The Return of Courtney Love) վերնագրով։ «Never Go Hungry Again» երգի կոպիտ, ակուստիկ տարբերակը, որը ձայնագրվել էր նոյեմբերին Times-ի հարցազրույցում նույնպես շուտ թողարկվեց։ «Samantha» երգի անավարտ տեսահոլովակի տարբերակը 2007 թվականին մնացածի նման շուտ թողարկվեց[105]։

2008-2011 թվականներ, կրկին Hole խմբագրել

2009 թվականի հունիսի 17-ին NME-ն հայտարարեց, որ Hole խումբը կրկին կվերամիավորվի։ Նախկին կիթառիստ Էրլանդսոնը հայտարարել էր, որ առանց իր մասնկացության չի կարող Hole խումբը վերամիավորվել, դրա համար էլ «Nobody's Daughter»-ը կմնա ոչ թե Hole-ի ալբոմը, այլ Լավի, դրան ի պատասխան Լավն իր թվիթերայն էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Նա (Էրլանդսոնը) իմ մտքում չէ, Hole-ն իմ խումբն է, իմ անունը և իմ գործը»[106]։

«Nobody's Daughter» ալբոմը թողարկվեց որպես Hole խմբի ալբոմ 2010 թվականի ապրիլի 27-ին, իսկ խմբի նոր անդամներն էին Միկո Լարկին, Շոն Դեյլին (բաս կիթառիստ) և Ստյու Ֆիշերը (հարվածային գործիք)։ «Nobody's Daughter» ալբոմի առաջին երգը «Skinny Little Bitch» էր, որը 2010 թվականի մարտ ամսին դարձավ հիթռոք-ռադիոյում[107]։ Ալբոմը արժանացավ տարբեր կարծիքների։ Rollin Stone-ի կողմից ալբոմն ստացավ 3 միավոր՝ 5 աստղից, ինչպես նաև Rollin Stone-ը նշեց.[108]:

  Այս ալբոմը ստեղծված է ոչ թե թմրամոլների խառը աշխատանքի արդյունքում, այլ մեծ ջանքով, ինչպիսին էր «America's Sweetheart» ալբոմը 2004 թվականին  

2010 թվականից 2012 թվականը Լավը և Hole-ը տվեցին բազմաթիվ համերգներ, որից հետո Hole կրկին «քայքայվեց», իսկ Լավը վերադարձավ իր սոլո կարիերային[109][110]։

2012 թվականից մինչ մեր օրեր խմբագրել

 
Լավը 2013 թվականին

2012 թվականի մայիսին Նյու Յորքում ներկայացվեց Լավի գեղարվեստական հավաքածուն, որի համար նա համագործակցել էր Ֆրեդ Տորեսի հետ։ Ցուցահանդեսը վերնագրված էր «Իսկ նա այդքան էլ նուրբ չէ» (And She's Not Even Pretty), որտեղ առկա էին ավելի քան 40 նկար, որոնք արված էին թանաքով, գունավոր մատիտներով, յուղամատիտներով և ջրաներկերով[111][112]։ Այնուհետև նա համագործակցեց Մայքլ Ստիպի հետ «Rio Grande» ճանապարհին՝ Ջոնի Դեպի « Son of Rogues Gallery» -ի համար[113]։ Սրա հետ մեկտեղ նա գրեց «Fall Out Boy» ալբոմի «Save Rock and Roll» երգը[114]։ Երաժշտական տեսահոլովակը խմբի հետ թողարկվեց 2014 թվականին։

2012 թվականի դեկտեմբերի և 2013 թվականի հունվարի սոլո համերգներից հետո Լավը հայտնվեց «Yves Saint Laurent» գովազդում Կիմ Գորդոնի և Արիել Փինկի հետ[115][116][117]։

2013 թվականի ամռանը Լավը կատարեց երաժշտական ճանապարհորդություն Հյուսիսային Ամերիկայով[118][119][120], որը նախ և առաջ կատարվեց Լավի նոր ալբոմի համար (սկզբում այդ ճանապարհորդությունը կոչվում էր «greatest hits»[121])։ Այս ժամանակ Լավը Բիլբոարդում նշել է, որ ինքն արդեն ութ երգ է ձայնագրել[122]։ Լավն այս առիթով նշել է. «Այս երգերը իմ ոճի մեջ չեն։ Սրանց մեջ չկան Fleetwood Mac: Այս երգերը կարծես կախարդանքի ազդեցությամբ են ստեղծվել»։ 2014 թվականի ապրիլի 22ին Լավը առաջին անգամ կատարեց իր «You Know My Name» երգը BBC Radi 6 ում, որպեսզի սկսի իր նոր ճանապարհորդությունը դեպի Մեծ Բրիտանիա[123]։

2014 թվականի ապրիլին ունեցած հարցազրույցից պարզ դարձավ, որ Լավը, նախկին կիթառահար Էրիկ Հոլ Էրլանդսոնը, բասիստ Աուֆ դեր Մաուրի և հարվածային գործիքների նախկին «վարպետը» պատրաստվում են միասին նոր երգ թողարկելուն։ Չնայած այս ամենին նրանք չէին ընդունում իրենց միասնությունը[124]։ 2014 թվականի մայիսի 1-ին տված հարցազրույցում Լավը նշել է, որ չի բացառվում Hole խմբի վերադարձը բեմ[125][126]։ 2014 թվականի հուլիսին Լավը երկրորդական դերով հանդես եկավ «FX series Sons of Anarchy» հեռուստասերիալում, որը եթեր էր բարձրացել նույն թվականի ամռանը[127]։

2014 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Լավը Լանա Դել Ռեյի հետ հանդես կգա երգչուհու ճանպարհորդություններից մեկում 2015 թվականին[128]։

Երաժշտական ոճը խմբագրել

Ձայնը և հեղինակային երգերը խմբագրել

1991 թվականի Լավի երաժշտության մեջ առկա էին ավելի ծանր ակորդներ և ռոքին մոտ երաժշտություն, սակայն 1998 թվականին Լավը հայտարարեց, որ Hole խումբը միշտ էլ եղել է փոփ ոճի մեջ։

Լավի վոկալը այնքան էլ աչքի չի ընկել, իսկ Լավը նշել է. «Այն հում է և տարբերվող»։ Այնուհետև Լավն իրեն համարել է Hole խմբի կիթառիստը, իսկ այս առումով նա նշել է. «Ես կարողանում եմ երգեր ստեղծել, բայց ես խնդիրներ ունեմ այն կատարելու հետ»։ Լավն ասել է, որ նա երբեք էլ չի ցանկացել լինել երգչուհի, այլ ցանկացել է դառնալ հմուտ կիթառահար։ «Ես միակն եմ եղել, ով երգել է բարկացած և նյարդային, իսկ հիմա դրա շնորհիվ եմ ես այստեղ»։ Նա միշտ քննադատների հիմնական թեման է եղել իր «գոռացող ձայնով» և այդ «ունակություններով»։ Rolling Stone-ը նշել է. «Նրա ձայնը խելագար է և շատ նյարդային»[129][130]։

Ազդեցությունը խմբագրել

 
Patti Smith-ը, ով մեծ ազդեցություն է ունեցել Լավի վրա

Լավը անկեղծ էր իր տարատեսակ երաժշտական ազդեցություններով, որոնցից առաջիններից էր Փեթի Սմիթը և the Pretenders-ը, որոնց նա բացահայտել է մինչ եղել է դեռահասների գաղութում։ Դեռահաս ժամանակ նա անվանում է Flipper, Kate Bush, Soft Cell, Lou Reed, և Dead Kennedys իր ամենասիրելի արտիստները, ինչպես նաև այլ նոր և փոստ փանկ խմբեր, ինչպիսիք են Echo-ն և the Bunnymen-ը, The Smiths-ը, The Teardrop Explodes-ը, Bauhaus-ը ևJoy Division[131][132][133]։ Այն ժամանակ երբ Լավը եղել է Իռլանդիայում 15 տարեկան հասակում նա տեսել է The Virgin Prunes խմբին և ասել է. «Շրջափակեք դա (երաժշտական կարիերան)»[134]։ Լավի ազդեցություններից են նաև հետևյալ խմբերը. Sonic Youth-ը, Swans-ը[135], Big Black-ը, Diamanda Galás-ը[136], The Germs և The Stooges-ը[137]։

Սարքավորումները խմբագրել

Լավն իր ամբողջ կարիերայի ընթացքում նվագել է Fender կիթառով, ինչպես նաև հին Jazzmaster-ով, որոնք ցուցադրվել են Նյու Յորքում։ «Miss World»-ի համար նկարահանված տեսահոլովակում Լավն երևում է իր Jazzmaster-ի հետ։ 2010 թվականից սկսած Լավը նվագում է Rickenbacker 360-ով։

Անձնական կյանքը խմբագրել

Լավն իր կյանքի ընթացքում տարբեր կրոնների է դավանել, մասնավորապես կաթոլիկությանը, սակայն նշել է, որ իրեն ճիշտ ճանապարհ ցույց տվողը բուդդիզմն է[138][139][140]։ Նա սովորել և ուսումնասիրել է տիբեթական բուդդիզմը, իսկ 1989 թվականին նա համարվում է Սոկա Գակայի բուդդայական խմբի անդամ[141]։ Լավը դեմոկրատ էր[142]։ Լավն իր կրծքի, ձախ կոճի և ամբողջ կրծքավանդակի մոտ ունի դաջվածքներ, որոնցից յուրաքանչյուրը այն մարդու համար է, ում Լավն իսկապես սիրում է[143][144]։

Բարեգործությունները խմբագրել

 
Լավը 2014 թվականին

1993 թվականին Լավը և իր ամուսինը՝ Կուրտ Քոբեյնը կատարեցին բարեգործություն Rock Against Rape-ի հետ հօգուտ Լոս Անջելեսի։ Լավը անվճար համերգներ տվեց AIDS-ին օգնելու համար։ 2009 թվականին կրկին AIDS-ի համար Լավը բարեգործական համերգ տվեց Լորի Անդերսոնի, Ռուֆուս Ուեյնվրայթի և Սքարլեթ Յոհանսոնի հետ։

2011 թվականի մայիսին նա մասնակցել է Mariska Hargitay's Joyful Heart Foundation-ի միջոցառմանը, նվիրված երեխաների չարաշահման, բռնաբարության և ընտանեկան բռնության զոհերին։

Ձայնասկավառակները խմբագրել

Hole

  • Pretty on the Inside (1991)
  • Live Through This (1994)
  • Celebrity Skin (1998)
  • Nobody's Daughter (2010)

Քորթնի Լավ

  • America's Sweetheart (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Courtney M Harrison, Born 07/09/1964 in California". California Birth Index. Retrieved July 8, 2013.
  2. "Courtney Michelle Harrison – California Birth Index, 1905–1995 – Ancestry.co.uk". search.ancestry.co.uk. 2011. Retrieved October 29, 2011.
  3. https://books.google.am/books?id=YzQAzRBuycIC&pg=PT375&dq#v=onepage&q&f=false True, Everett (2006). Nirvana: True Story. Music Sales Group. p. 46. ISBN 978-1-84449-640-2. Retrieved October 29, 2011. which matches the California Birth Index.
  4. Peter McCormack. "Hole's Courtney Love with a 425 Fireglo". RickResource.com. Retrieved November 11, 2011.
  5. Bacon, Tony (2011). Squier Electrics: 30 Years of Fender's Budget Guitar Brand. Backbeat. ISBN 978-1-61713-022-9. I was talking with Chad Zaemisch, tech for Courtney and bassist Melissa Auf der Maur, and we realised that Courtney could be pretty destructive on stage- and that she only had a couple guitars that were still usable. One was a vintage Jaguar that Eric had found for her, and the other an unusual guitar called a Mercury, built by Danny Babbitt and Tim George in Atlanta. She was really attached to the Mercury- but, that said, it didn't keep her from throwing it into the crowd on a regular basis.
  6. "Courtney Love (Hole) Jazzmaster Fender Guitar – Hard Rock Cafe NYC". Flickr.
  7. «"Secrets of Celebrity Skin". Guitar World. January 1999. Archived from the original on November 27, 1999. Retrieved October 29, 2011». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  8. «Love's New Rickenbacker". Chicago Music Exchange. July 10, 2010. Retrieved March 10, 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  9. https://www.bbc.co.uk/music/artists/31d2041c-985d-48f7-b6e2-2a70cdf14853
  10. Encyclopædia Britannica
  11. GeneaStar
  12. 12,0 12,1 Deutsche Nationalbibliothek Record #119507838 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  13. "Courtney Love". Behind the Music. 2010-06-21. Vh1
  14. «McLeod, Kembrew (2002). "Courtney Love". St. James Encyclopedia of Popular Culture. Retrieved June 7, 2012». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  15. Eric Segalstad, Josh Hunter (2009). The 27s: The Greatest Myth of Rock & Roll. Samadhi Creations. p. 197. ISBN 978-0-615-18964-2. Retrieved October 30, 2011.
  16. "Courtney Loveless: Family Tree Remains Mystery as Feud with Grandma Sizzles". The New York Observer. April 16, 2013. Retrieved March 16, 2014.
  17. Garratt, Sheryl (April 1, 2010). "Courtney Love: damage limitation". The Telegraph. Retrieved March 16, 2014. "Courtney Love: damage limitation"
  18. "Courtney Love". Conversations from the Edge with Carrie Fisher. 2002-03-03. Oxygen.
  19. Jung, K Elan (2010). Sexual Trauma: A Challenge Not Insanity. The Hudson Press. pp. 188–189. ISBN 978-0-9831448-0-9. Retrieved October 30, 2011.
  20. Poppy Z. Brite (1997). Courtney Love: The Real Story. Simon & Schuster. pp. 44–46.
  21. "Courtney Love". The E! True Hollywood Story. October 5, 2003. E!.
  22. Linda Carroll (2005). Her Mother's Daughter. Doubleday.
  23. Poppy Z. Brite. Courtney Love: The Real Story. Simon & Schuster. p. 25. ISBN 978-0-684-84800-6. Most of the other children shied away from her, and she from them. She was diagnosed by one of her therapists as mildly autistic. To Linda, Courtney seemed to be in pain most of the time: hating to be touched, seething with silent rages, withdrawing into a world where no one else could go.
  24. Marks, Craig (Feb 1995). "Endless Love". SPIN (SPIN Media LLC) (Vol. 10, No. 11). Retrieved October 29, 2011.
  25. "People: Courtney Love". Lodi News-Sentinel. June 15, 1996. Retrieved March 20, 2014.
  26. Scordelis, Alex (September 1, 2014). "Courtney Love Brings Anarchy to Hollywood". Paper Magazine. Retrieved August 28, 2014.
  27. Dirty Blonde: The Diaries of Courtney Love. Simon & Schuster. pp. 29–31.
  28. «Mary's Club. Retrieved March 10, 2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  29. Kevin Sessums (June 1995). "Love Child". Vanity Fair. Retrieved May 3, 2012.
  30. "Courtney posts: Archives". Marilyn's Shampoo Word Press. July 27, 1994. Retrieved January 1, 2015.
  31. Love, Courtney (1995). Courtney Love: Super Rock Interview. Interview with Farry, Jackie. MTV. New York City, New York.
  32. «Dana Kennedy (August 12, 1994). "The Power of Love". Entertainment Weekly. Retrieved October 20, 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  33. «"Portland State University: Notable Alumni". Portland State University Blog. January 28, 2008. Retrieved November 24, 2010». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  34. «"Game Daily: Top five, bottom five: Portland State". The Daily. University of Washington. September 14, 2012. Retrieved November 10, 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  35. «"Portland State University". The Collegiate Licensing Company. Retrieved November 10, 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  36. Love, Courtney (September 26, 2006). The Return of Courtney Love (Documentary). Los Angeles, California, U.S.: Channel 4.
  37. Chrissy Iley (October 22, 2006). "Courting disaster". The Times (London). Retrieved January 23, 2011. "'I talked one of my mother's gurus, of which she had many, into letting me live with him. He got $3,000 a month from my trust fund, which he'd spend on boys, and I went to the junior high, where my friends were teenage prostitutes. They were so glamorous, I just wanted to hang out with them. Melissa, Melinda and Melody. I ended up going through the juvenile system with them because I got arrested shoplifting a Kiss T-shirt.' She was 13."
  38. Love, Courtney. "So, he [Hank Harrison] said he'd get me into Trinity in Dublin [Ireland]. So, I took two semesters there. And I started taking photos for Hot Press, and I met eh, Julian Cope one night, and uh, and uh, and uh ... these crazy things happened. And he said, "come live in my house" and he gave me his keys." Interview on Later ... with Jools Holland. May 2, 1995.
  39. Julian Cope. "Julian Cope Presents Head Heritage: Drudical Q&A Miscellaneous". HeadHeritage.co.uk. Retrieved October 3, 2011. Q: Is Courtney Love the adolescent??? (Jeanette) A: Oh yes.
  40. Maer Roshan (May 26, 2011). "The Courtney Chronicles". The Fix. Retrieved May 27, 2011.
  41. "Faith No More biography". FNM.com. Retrieved June 26, 2013.
  42. Sutton, Michael and Torreano, Bradley. "Courtney Love > Biography". AllMusic. Retrieved on November 4, 2007.
  43. Garis, Mary Grace (July 9, 2014). "The Evolution of Courtney Love". Elle. Retrieved July 23, 2014.
  44. Interview with Kat Bjelland. Edited by Liz Evans. Women, Sex and Rock'N'Roll: In Their Own Words. Rivers Orum Press/Pandora List, 1994.
  45. «"Pagan Babies". Katbjelland.com. Archived from the original on September 5, 2007. Retrieved February 10, 2010». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  46. Grow, Kory (May 7, 2012). "Inside Courtney Love's 'And She's Not Even Pretty' Art Exhibit". Spin. Retrieved November 10, 2013.
  47. "Club Vatican (1984)". Internet Movie Database. Retrieved July 16, 2013.
  48. «Angelina Krahn (April 8, 2010). "Corruption of the damned: A conversation with George Kuchar". A.V. Club. Archived from the original on November 5, 2013. Retrieved October 31, 2013». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  49. "Rest in peace, George Kuchar". Harvard Film Archive Collections. September 7, 2011. Retrieved July 16, 2013.
  50. David Lamble (April 15, 2010). "Beyond the Planet of the Kuchars". The Bay Area Reporter. Retrieved July 16, 2013.
  51. "Courtney Love: Force of Nature". BBC News Worldwide. February 4, 2003. Retrieved April 14, 2014.
  52. «"It Came From Kuchar". A.V. Club. June 15, 2010. Archived from the original on November 4, 2013. Retrieved November 3, 2013». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  53. «Jon Korn (September 7, 2011). "Prolific, Profane and Profound: George Kuchar (1942–2011)". The Bay Citizen. Retrieved November 18, 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  54. Davies, Steven Paul (2003). A-Z of cult films and film-makers. Batsford. p. 187. ISBN 978-0-7134-8704-6. Retrieved November 1, 2011.
  55. "Courtney on Andy Warhol's 15 Minutes presented by Debbie Harry". YouTube. 1987. Retrieved June 7, 2012.
  56. «"Andy Warhol's TV and Fifteen Minutes". Warhol Stars. Retrieved July 1, 2011». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  57. «"Rescate emotivo: "I Wanna Be Sedated" de Ramones". Rolling Stone Argentina. September 14, 2012. Retrieved March 7, 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  58. Claudia Mitchell; Jacqueline Reid-Walsh. Girl Culture: An Encyclopedia, Volume 1. Greenwood Publishing. p. 409. ISBN 978-0-313-33909-7.
  59. "Courtney Love blasts UK music scene and slags off 'America's Sweetheart' during Oxford Union speech". NME. UK. February 13, 2010. Retrieved February 24, 2011.
  60. Who Killed Kurt Cobain?: The Mysterious Death of an Icon (pg. 54)
  61. Love, Courtney (1995). "Courtney Love and Hole". Later... with Jools Holland. London, United Kingdom.
  62. "Flipside Interview from issue #68, September/October 1990". The First Session (Media notes). Hole. Sympathy for the Record Industry, Flipside Magazine. 1995.
  63. Q Magazine Review: Pretty on the Inside by Hole. 1995–10. p. 138
  64. Leonie Cooper (March 24, 2011). "10 Things We Learn About Kurt Cobain And Courtney Love From Hit So Hard". nme.com.
  65. Lauren Spencer (December 1991). "20 Best Albums of the Year". SPIN. p. 122.
  66. Bogdanov, Vladimir; Woodstra, Chris; Erlewine, Stephen Thomas (2002). All music guide to rock: the definitive guide to rock, pop, and soul. Hal Leonard Corporation/Backbeat Books. p. 532. ISBN 978-0-87930-653-3.
  67. Reilly, Phoebe (October 2005). "Courtney Love: Let the healing begin". Spin: 70–72. Look, you've got these highly intelligent imperious girls, but who told them it was their undeniable American right not to be offended? Being offended is part of being in the real world. I'm offended every time I see George Bush on TV! And, frankly, it wasn't very good music
  68. Brite, Poppie Z (1998). Courtney Love: The Real Story. Touchstone. p. 117. ISBN 0-684-84800-7. She told Melody Maker that she feared Riot Grrrl had become too "teensy weensy, widdle cutie. I think the reason the media is so excited about it is because it's saying females are inept, females are naive, females are innocent, clumsy, bratty ... [But] I wore those small dresses [too], and sometimes I regret it.
  69. Ask For It (Media notes). Hole. Caroline Records. 1995. CAROL 1470-1.
  70. Media, Spin L.L.C. (December 1993). "The Ballad of Kurt and Courtney". Spin: 46.
  71. «Josh Tyrangiel (November 13, 2006). "The All-TIME 100 Albums: Live Through This by Hole". Time. Retrieved June 25, 2013». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  72. «"Rolling Stone's Greatest Albums of All Time". Rolling Stone. Retrieved June 26, 2013». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  73. Claudia A. Mitchell, Jacqueline Reid-Walsh (December 2007). Girl Culture: An Encyclopedia. Greenwood. p. 409.
  74. Charles Aaron (November 1994). "Hole: Live". Spin: 90.
  75. Jim Irvin, ed. (February 18, 2008). The Mojo Collection (Fourth ed.). Canongate U.S. p. 609. ISBN 978-1-84767-020-5. It may have marked the hedonistic birth of Britpop, but 1994 was also the year that rock music embraced chronic dysfunction: Kurt Cobain's suicide; Courtney Love's tear-drenched appearance at the Reading Festival; Richey Edwards' descent into a breakdown ...
  76. John Peel (August 30, 1994). "Hole at Reading". The Guardian. Courtney's first appearance backstage certainly caught the attention. Swaying wildly and with lipstick smeared on her face, hands and, I think, her back, as well as on the collar of her dress, the singer would have drawn whistles of astonishment in Bedlam. After a brief word with supporters at the foot of the stage, she reeled away, knocking over a wastebin, and disappeared. Minutes later she was onstage giving a performance which verged on the heroic ... Love steered her band through a set which dared you to pity either her recent history or that of the band ... the band teetered on the edge of chaos, generating a tension which I cannot remember having felt before from any stage.
  77. «Smith, Ethan (July 28, 1995). "Love's Hate Fest". Entertainment Weekly. Retrieved August 15, 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  78. Randi Reisfeld (May 1, 1996). This Is the Sound: The Best of Alternative Rock. Simon Pulse. pp. 71–76. ISBN 978-0-689-80670-4.
  79. «"Milos Forman (The People vs Larry Flynt)". Industry Central. Retrieved January 5, 2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  80. "The People Vs. Larry Flynt – Rotten Tomatoes". rottentomatoes.com. 2011. Retrieved November 1, 2011.
  81. «Roger Ebert (December 27, 1996). "People vs. Larry Flynt: Review by Roger Ebert". Chicago Sun Times. Retrieved October 13, 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  82. "The People vs. Larry Flynt (1996) awards". The New York Times. Retrieved November 16, 2013.
  83. Avedon, Richard (April 6, 1998). "Versace advertising spread featuring Courtney Love". The New Yorker. p. 49.
  84. Persad, Michelle (July 9, 2013). "Courtney Love Is Fashion's Biggest Badass". The Huffington Post. Retrieved November 10, 2013.
  85. «O'Neill, Anne-Marie (November 2, 1998). "Altered States". People 50. Retrieved November 10, 2013». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  86. The Interview (CD). Hole. Geffen. 1998. PRO-CD-1232.
  87. Hole: Celebrity Skin (songbook). Cherry Lane Music. March 1, 1999. ISBN 978-1-57560-137-3.
  88. James Hunter (September 1, 1998). "James Hunter reviews Celebrity Skin". Rolling Stone. Retrieved February 10, 2010.
  89. «"Erlandson also declared that Patty". Celebrity Hollywood News. October 10, 2008. Retrieved February 10, 2010». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  90. "Hole Walks Out on Tour, Manson Injury Postpones Several Dates". MTVNews.com. March 15, 1999. Retrieved March 7, 2011.
  91. "Marilyn Manson Says Hole's Departure From Tour "Not A Personal Thing"". MTVNews.com. March 15, 1999. Retrieved March 7, 2011.
  92. «"CNN – 1999 Grammy Awards – The Big Picture". CNN. February 24, 1999. Archived from the original on July 27, 2001. Retrieved December 1, 2013». Արխիվացված օրիգինալից 2001 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2001 թ․ մայիսի 14-ին.
  93. Christina Saraceno (May 24, 2002). "Hole Call It Quits". Rolling Stone. Retrieved June 26, 2013.
  94. Stephen Holden (September 21, 2002). "Trapped (2002) FILM REVIEW; When a Perfect Scheme Doesn't Work Perfectly". The New York Times. Retrieved November 16, 2013.
  95. Doug Levy (December 30, 2002). CMJ New Music Report. p. 6
  96. Roy Edroso (2003). The Rough Guide to Rock. Rough Guides. p. 500. ISBN 978-1-84353-105-0.
  97. «Weston, Colin (May 4, 2001). "Sort The 'Bastard' Out". Drownedinsound.com. Retrieved February 10, 2010». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  98. Roger Friedman (May 20, 2004). "Courtney Love: Did Virgin Records Use Her?". Fox News. Retrieved June 26, 2013.
  99. Charles Aaron. "Courtney Love, America's Sweetheart Review".
  100. "Courtney Love blasts UK music scene and slags off 'America's Sweetheart' during Oxford Union speech". NME. UK. February 13, 2010. Retrieved January 23, 2011
  101. Love, Courtney. Interview with Kurt Loder, 2004. Total Request Live on MTV
  102. Dirty Blonde: The Diaries of Courtney Love. Simon & Schuster. p. I
  103. «Jolie Lash (February 3, 2006). "Courtney Is Cleared, Ready To Rock". Rolling Stone. Retrieved February 10, 2010». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  104. "Love Wants Her Throne Back on New Album". Billboard. 2007.
  105. Ulaby, Neda (May 15, 2007). "Rebuilding Courtney Love, One Song at a Time". Npr.org. Retrieved February 10, 2010.
  106. CourtneyLoveUK (verified account) Twitter posting (June 18, 2009).
  107. "Skinny Little Bitch, most added song on alternative radio". courtney-love.org. March 15, 2010. Retrieved November 4, 2010.
  108. Robert Sheffield (April 26, 2010). "Nobody's Daughter by Hole". Rolling Stone. Retrieved June 26, 2013.
  109. Steven J. Horowitz (October 16, 2012). "Stevie Nicks Headlines Elton John's AIDS Foundation Gala in New York". Rolling Stone. Retrieved October 16, 2012.
  110. «Randy LoBasso (June 19, 2013). "Love Child: Grunge goddess Courtney Love opens up". Philadelphia Weekly. Retrieved June 19, 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  111. Lynn Yaeger (May 1, 2012). ""And She's Not Even Pretty"; Courtney Love's Autobiographical Art Show Opens Tomorrow". Vogue. Retrieved June 10, 2012.
  112. David Ng (April 30, 2012). "Courtney Love attempts her first gallery show". Los Angeles Times. Retrieved May 2, 2012.
  113. Kyle McGovern (December 5, 2012). "Johnny Depp Ropes Tom Waits, Courtney Love, Iggy Pop for Pirate-Themed Album". Spin. Retrieved March 22, 2013.
  114. Gil Kaufman (March 22, 2013). "Fall Out Boy Joined By Courtney Love On 'Save Rock And Roll'". MTV. Retrieved March 22, 2013.
  115. Brett Buchanan (December 30, 2012). "Courtney Love performs impromptu acoustic set in New York". Grunge Report. Retrieved January 19, 2013.
  116. «"Courtney Love to perform live during Sundance". Market Watch. January 18, 2013. Retrieved January 19, 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  117. Alexander, Ella (April 3, 2013). "Saint Laurent Unveils Music Project". Vogue UK. Retrieved August 15, 2014.
  118. Steve Baltin (June 24, 2013). "Q&A With Courtney Love: On Her Memoir and 'I'm Still Alive' Tour". rollingstone.com.
  119. Gregory Adams (May 21, 2013). "Courtney Love Extends North American Tour, Adds Vancouver Date". Exclaim. Retrieved May 23, 2013.
  120. «Love announces solo tour dates". 98.7fm. May 10, 2013. Retrieved May 13, 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  121. Glenn Gamboa (June 18, 2013). "Courtney Love, on a small tour, hits Brooklyn, Huntington". Newsday. Retrieved June 25, 2013.
  122. Steve Jones (July 18, 2013). "Courtney Love has new album and memoir in the works". USA Today. Retrieved July 30, 2013
  123. "Steve Lamacq, 22/04/2014". BBC Radio 6 Music. British Broadcasting Corporation. Retrieved April 22, 2014.
  124. Love, Courtney (April 1, 2014). Woman's Hour, Courtney Love; game changing politics; Lauren Owen. Interview with Jane Garvey. British Broadcasting Company. BBC. Retrieved April 1, 2014.
  125. Pelly, Jenn (May 1, 2014). "Interviews: Courtney Love". Pitchfork. Retrieved May 2, 2014.
  126. "Courtney Love changes mind, will not reunite Hole's classic lineup". Consequences of Sound. July 23, 2014. Retrieved July 23, 2014.
  127. Johns, Nikara (July 8, 2014). "Courtney Love Joins 'Sons of Anarchy' for Final Season". Variety. Retrieved July 9, 2014.
  128. Payne, Chris (December 1, 2014). "Lana Del Rey Announces 2015 Tour Dates With Courtney Love". Billboard. Retrieved December 2, 2014.
  129. Amanda Fortini (April 7, 2004). "Love Me, Love My Tantrums". Slate. Retrieved November 3, 2013.
  130. Feeney, Nolan (April 22, 2014). "Hear Courtney Love Howl on "You Know My Name"". Time. Retrieved July 29, 2014.
  131. Love, Courtney (September 1, 1994). The Hole Story. Interview with Loder, Kurt. MTV Networks.
  132. Craig Jones (May 10, 2010). "Hole/Little Fish – Brixton Academy". EGigs.
  133. Doll Parts single. 1995 DGC/Geffen Records. "Do It Clean" lyrics by Echo and the Bunnymen
  134. "Courtney Love's Introduction to The Virgin Prunes". GavinFriday.com. October 12, 2009. Retrieved November 20, 2012.
  135. Howard Wuelfing (January 6, 1997). "Swans Song". Addicted To Noise. The group count the likes of Metallica's Kirk Hammet, Henry Rollins, Courtney Love and even Jeff Buckley among its admirers.
  136. "Ask Courtney Love". Clash. February 23, 2010. Retrieved July 8, 2014.
  137. Stern, Howard (May 30, 2013). The Howard Stern Show. Interview with Courtney Love. Sirius XM Radio. New York. The Stooges were a really big deal to me
  138. Moran, Caitlin (November 9, 2006). "Love, actually". The Times (London). Retrieved December 16, 2007.
  139. "Enduring Love: Jolie Lash meets Courtney Love". The Guardian (London). November 18, 2005. Retrieved January 5, 2011.
  140. "Courtney Love: Chanting Buddhist". Huffington Post. December 9, 2007. Retrieved May 25, 2011.
  141. «"The Chanting Buddhas". BBC. January 10, 2007. Retrieved September 8, 2012». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  142. Love, Courtney. Interview with David Letterman promoting Celebrity Skin. CBS Broadcasting. May 20, 1999
  143. "Topless Courtney Love Shows Off New Tattoos on Twitter". The Huffington Post. March 18, 2010. Retrieved July 6, 2014.
  144. «"Courtney Love on Love: "the more you love yourself the more you can be loved."". Conversations with Bianca. March 17, 2014. Retrieved July 5, 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորթնի Լավ» հոդվածին։