Տոկոֆերոլները քիմիական միացությունների խումբ են `մեթիլացված ֆենոլներ:Շատ տոկոֆերոլներ ,ինչպես նաև դրանց համապատասխան տոկոտրիենոլները կենսաբանորեն ակտիվ նյութեր են և համախառն դրանք անվանվում են վիտամին E:Սինթեզվում են բույսերում և մեծ քանակությամբ հանդիպում են բուսական յուղերում:

Կառուցվածք խմբագրել

Դրանց կառուցվածքի հիմքում ընկած է քրոմանի օղակը:Տոկոֆերոլները տոկոլի ածանցըալներն են ,որը 2-մեթիլ-2(4՛,8,՛12՛-տրիմեթիլտրիդեցիլ)-6-օքսիքրոման է:

Տոկոլը 2-րդ դիրքում պարունակում է մեկ մեթիլ խումբ և հագեցած ածխածնի 16 ատոմներից կազմված իզոպրենոիդային կողմնային շղթա,վեցերորդ դիրքում ունի հիդրօքսիլ խումբ,որով պայմանավորված է դրա հակաօքսիդանտային հատկությունը:Տոկոֆերոլները քրոմանային օղակում միմյանցից տարբերվում են մեթիլ խմբերի քանակով և դրանց դասավորվածությամբ:Ըստ դրա տարբերում ենք α-տոկոֆերոլ, β-տոկոֆերոլ-, γ-տոկոֆերոլ և δ-տոկոֆերոլ:

Անվանումը R1 R2 R3 կառուցվածքը
α-տոկոֆերոլ CH3 CH3 CH3  
β-տոկոֆերոլ CH3 H CH3  
γ-տոկոֆերոլ H CH3 CH3  
δ-տոկոֆերոլ H H CH3  

Տոկոֆերոլնորը անգույն յուղանման հեղուկներ են ,լավ լուծվում են բուսական յուղերում ,սպիրտներում ,եթերներում :Դրանք օպտիկապես ակտիվ միացություններ են: Ամենամեծ կենսաբանական ակտիվությամբ օժտված է α-տոկոֆերոլը,քանի որ դրա կառուցվածքում հիդրօքսիլ խումբն ամբողջությամբ էկրանացված է երեք մեթիլ խմբերով:Այսպիսով ,տոկոֆերոլների միջև հակաօքսիդանտային հատկությունների տարբերությունը պայմանավորված է հիդրօքսիլ խմբի պաշտպանվածության աստիճանով:

Ծանոթագրություններ խմբագրել

Weiser H, Riss G, Kormann AW (1 October 1996). "Biodiscrimination of the eight alpha-tocopherol stereoisomers results in preferential accumulation of the four 2R forms in tissues and plasma of rats". J. Nutr. 126 (10): 2539–49. PMID 8857515.