Մասնակից:Tatevik2004/Լենդ-արտ
Լենդ-արտ, ժամանակակից արվեստի ճյուղ: Ծագել է 1960-ականներին ԱՄՆ-ում: Ամերիկայի և Բրիտանիայի ստեղծագործական մի թիմ իրական և ձեռագործ լեռնային տեղամասերում կառուցում էր քանդակներ երբեմն գործածելով հենց իրենց շուրջը գտնվող առարկաները: Լենդ-արտ ուղղությունը մեծամասամբ բնապահպանական խոսակցություններ էր ակնարկում, երբեմն էլ տեղի էր ունենում բնակավայրերին ոչ մոտ տարածքներում[1]:
Լենդ-արտ էին կոչում նաև հողային գործ կամ հողի արվեստ, որի լիազոր անդամները իրենց աշխատանքներով ըմբոստանում էին հարատև գոյություն ունեցող հնադարանների և ցուցասրահների դեմ առկայությունը: Այս ուղղությունը մեծ վերելք ապրեց 1960-ականների ավարտից մինչև 1970-ակաների կեսերը: Պատկերագործական աշխատությունները իրական շրջապատում տեղակայելը տեսակետորեն նոր իրադարձություն չէր, մինչդեռ նորություն էր արձանը:
Ամիսթոնի գրվածքը, համաձայն լճի մակարդակի փոփոխման, նախքան պետք է ամբողջովին ջրի հատակն անցներ, այնուհետև կրկին հայտնվեր, բայց հեղինակի ոչ ճիշտ հաշվառման պատճառով այն ամբողջությամբ ջրով պատված մնաց մինչև 2004 թվականը: Սակայն մինչ այդ «Պաքուրաձև ծովապատնեշը» հավանական էր տեսնել միայն լուսանկարներում և կինոնկարահանված ֆիլմում: Աշխատանքի ընդհանուր կազմությունն ամբողջությամբ ավելի լավ դիտվում էր մեծ բարձունքից և հուշում է պերուական Նասկա անապատի հնամյա հուշակոթողներն ու բրիտանական Սթոունհենջը:
Ռոբերտ Սմիթսոնը 1970 թվականին Յուտա նահանգում, Մեծ Աղի լճի ափին առավել քան 6 հազար տոննա ժայռեր ու ապառաժներ տեղափոխեց՝ «Պարուրաձև ծովապատնեշ» կազմելու համար, դա բազալտից ու հողից պատրաստած մոտ 500 մետր երկարությամբ աղեղ էր, որը վերջանում էր լճի ջրերում կորչող իջվածքով: Կատարված աշխատանքի երկրաչափական տեսքն ու էպիկական մասշտաբը, ինչպես նաև ծրագրի էկոլոգիական ուղղվածությունը՝ այս տարածքը գրավել էր նավթարդյունաբերողների ուշադրությունը, Սմիթսոնի ստեղծագործությունը դարձրեցին Լենդ-արտ շարժման նշանակալի գլուխգործոց:
Այս աշխատանքը ամբողջովին չէր տեղավորվում Լենդ-արտ ուղղության սահմաններում: Սա բանավեճի թեմա է նաև արվեստագետների համար: Սակայն Մարկոս Գրիգորյանի ստեղծագործության ուղղությունը նույնպես անվանվում է Հողի արվեստ: Իր արվեստը լավագույն ձևով է ներկայացրել նկարիչը. «Այն ամենը, ինչ ես փորձել եմ երկրի վրա, կյանքում, այն ամենը, ինչն ինձ բավականություն է պարգևել, ես արտահայտել եմ հողարվեստի միջոցով: Ես ուզում եմ պայմանական խորհրդանիշերի միջոցով արտահայտել մարդու հարատև գոյությունը»:
Սմիթսոնն ու Լենդ-արտի այլ ստեղծագործողներ դիտավորությամբ էին արձագանքում հնամենի մշակույթների միստիկական սովորույթներին: Մոնումենտալ ստեղծագործությունների շարքում են նաև ամերիկացի Մայքլ Հեյզերի 1969 թվականին կերտած «Կրկնակի նեգատիվ» աշխատանքը, Նևադայում փորած հսկայական խրամատը, Արիզոնայում պատրաստած Ռոդենյան լայն խառնարանը: Ավելի ուշ 1977 թվականին բաց աստղադիտարանի ձևափոխմանը աջակցել է Փասադենայում ծնված Ջեյմս Թարթելը:
Բուլղարացի արվեստաբան-ամուսինների կազմած արվեստի գործը բաղկացած է 100.000 մետր դեղին գործվածքից: Սա Քրիստոյի 23-րդ լայնամասշտաբ ինստալյացիոն ծրագիրն է, որն իրականացվել է Իտալիայի Իզեո լճի վրա: Այն մոդուլային լողացող տախտակամածների վրա կառուցված է 220.000 մետր բարձր խտությամբ պոլիէթիլենային խորանարդներից: Կտորե կաոուցվածքի մակերեսը ճեմուդային հատված է ստեղծում Սողցանոյից Մոնտե Իզոլա և Սան Պաուլա կղզի:
2016 թվականի հունիսի 18-ին ճեմուղին բացվել է հասարակության համար: Ցուցադրման աոաջին 5 օրերին շուրջ 270.000 մարդ է այցելել և զբոսնել լողացող ճեմուղիներով: Անսպասելի մեծ հոսքի պատճառով կազմակերպիչները հուլիսի 3-ին փակեցին հանդիսադրությունը:
Լենդ-արտն կիրառում էր նաև ձեռնարար նյութեր, որոնք սակայն դասավորվում էին բնական միջավայրում՝ դրանց բնական տեսքն ու տեղի ունեցող բնական գործընթացները շեշտելու մտադրությամբ:
Միասին հեղինակող բուլղարացի Քրիստոն ու մարականցի Ժաննա-Կլոդը հյուսվածքների մեջ էին առնում առափնյա շրջաններ, զբոսայգիներ ու անգամ մի ամբողջ հարթավայր: Այս ստեղծագործություններին նվիրված լուսանկարները, դիագրամաներն ու տեքստերը հանդիսադրվում էին պատկերասրահներում: Earth Works-Երկրի աշխատանքներ անունն էր կրում 1968 թվականի Նյու-Յորքի Դուան պատկերասրահում հիմնված ցուցահանդեսը: Որոշ ստեղծագործողներ հետազոտում էին բնական լանդշաֆտի և արտադրողական նյութերի վտխգործակցությունը՝ իրենց աշխատանքներում Լենդ-արտը համադրելով Մինիմալիզմի ու Պրոցեսուալ արվեստի հետ: Ուղղությունը 1980-ականներին զիջեց դիրքերը, այնուամենայնիվ Լենդ-արտի առանձին աշխատանքներ ի հայտ են գալիս նաև մեր օրերում՝ ներգործելով ժամանակակից արվեստի բնապահպանական բանականության վրա:
Հիմնական նկարիչներ՝ Քրիստո (Քրիստո Վլադիմիրով Ցվաշև, 1935),
Ժաննա-Կլոդ (Ժաննա-Կլոդ Դենա դե Գիյբոն, 1935-2009),
Ռիչարդ Լոնգ (1945), Ուոլթեր դե Մարիա (1935),
Դեննիս Օփենհայմ (1938-2011), Ռոբերտ Սմիթսոն (1938-1973)
Լենդ-արտը բնորոշող արտահայտություններ՝ էկոլոգիական մտածողություն, գեոմետրիզմ (երկրաչափայնություն), մոնումենտալություն (կպչողականություն), բնական ֆորմաներ (ձևեր), առանձին շրջաններ:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 342–345.