Մասնակից:Tatev Alberti/Չայկովսկու թանգարան (Վոտկինսկ)

Tatev Alberti/Չայկովսկու թանգարան

Պ. Ի. Չայկովսկու թանգարան-դաստակերտը գտնվում է Ուդմուրտիական Հանրապետության Վոտկինսկ քաղաքում: Ստեղծվել էր 1940 թվականին Վոտկինսկի գործարանի տնօրենի առաձնատան գծագրով, որտեղ ծնվել և մանկությունը անց էր կացրել երգահան Պյոտր Իլյիչ Չայկովսկին: Վոտկինսկից Չայկովսկիների տեղափոխվելուց հետո առանձնատունը երկար ժամանակ մշտական բնակիչ չուներ: 1930-ական թվականների վերջին այն վթարային վիճակում էր: 1940 թվականին վերականգնողական աշխատանքներից հետո շենքում բացվել էր տուն-թանգարանը: Հետո շինության ներսում ավելացվել էին հավելյալ կառույցներ:

Չայկովսկին Վոտկինսկում խմբագրել

Չայկովսկու ընտանիքը 1848 թվականին

1837 թվականին երգահանի հայրը՝ ինժեներ Իլյա Պետրովիչ Չայկովսկին, ղեկավարի հաստիք էր ստացել Կամսկի-Վոտկինսկ երկաթագործական գործարանում, որը գտնվում էր Վյատկոպոլյանսկ շրջանի Սարապուլյան նրբանցքում: Նրա հետ Վոտկինսկ էր եկել ջահել կինը՝ Ալեքսանդրա Չայկովսկայան՝ ծնված Ասորեստանում[1]: Ընտանիքը տեղավորվեց Գոսպոդյան փողոցում (այժմ ՝ Չայկովսկու փողոց) որի շենքերը հիմնականում տրամադրվում էին քաղաքաշինական կազմակերպությունների ինժեներներին և ղեկավար անձանց: Տներից յուրաքանչյուրը ուներ առանձին մուտք և դեպի գետը բացվող գեղեցիկ տեսարան: № 1 մասնաշենքը, որտեղ ապրում էր Չայկովսկին, կառուցվել էր1806 թվականին ՝ հատուկ Կամսկու գործարանների տնօրեն Անդրեյ Դերյաբինի համար: Երեսուն տարվա ընթացքում առանձնատունը բավականին վնասվել էր, այդ պատճառով Իլյա Պետրովիչը գրեթե չորս տարի զբաղված էր նրա վերակառուցմամբ՝ աստիճանաբար նորացնելով ներսի կառույցները[2]:

Վոտկինսկում Չայկովսկին ապրեց տասնմեկ տարի, այդ ընթացքում ընտանիքում ծնվեց չորս երեխա: Նրանց հետ ապրում էր նաև Իլյա Պետրովիչի աղջիկը՝ առաջին ամուսնությունից[3]: 1840 թվականին ծնվեց Պյոտր Իլիչը, ով նախնական կրթությունը ստացել էր տանը, նրան դասապատրաստել էր Ֆաննի Դյուրբախը, վեց տարեկանում նա արդեն ազատ խոսում էր ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով[4]: Հետագայում հիշելով Վոտկինսկը՝ երգահանը խոստովանել էր. «Ես մեծացել եմ ծայրամասում, վաղ մանկության տարիքից տարվել եմ ռուս ժողովրդական գեղեցիկ երգերով»: Իր հերթին Ֆաննի Դյուրբախը տասնյակ տարիներ անց գրում էր իր աշակերտին. «Պատշգամբից մենք լսում էինք նուրբ և գեղեցիկ երգեր...Դուք պետք է, որ հիշեք այդ երգերը, ձեզանից ոչ ոք չէր պառկում քնելու: Եթե դուք հիշեցիք այդ մեղեդիները, դարձրեք երաժշտություն»[5]:

Մարիա Մարկով Պալչիկովին Չայկովսկին իր առաջին ուսուցիչն էր համարել, ով եկել էր Վոտկինսկ 1845 թվականին: Հետո երգահանը խոստովանել էր, որ շատ հարցերում նրան էր պարտական: Իմանալով, որ իր ուսուցչուհին ֆինանսական ծանր կացության մեջ էր, իր իսկ միջոցներով նրան թոշակ էր տրամադրում[6]:

Երեկոները հաճախ եմ հիշում ձեզ, Ալապաիխը, Վոտկինսկը, քնքուշ մորաքրոջը՝ Նադեժդա Տիմոֆեևային, ով այլևս չկա: Բայց ես ժամանակ եմ անցկացնում այնպիսի մարդկանց հետ, որոնք ինչպես դուք, սիրում են Պյոտր Չայկովսկուն[7]
- Ի. Պ. Չայկովսկու նամակից ուղղված հորը, Պետերբուրգ, 1851 թվական, հուլիսի 20:

Թանգարանի պատմություն խմբագրել

1848 թվականին Իլյա Պետրովիչը պաշտոնաթող եղավ և ընտանիքով հեռացավ Վոտկինսկից: Չայկովսկու մեկնումից հետո Գոպոդյան փողոցում գտնվող № 1 մասնաշենքը մի քանի անգամ վերանոոգվել էր[2], բայց մշտական բնակիչ չունենալու պատճառով վթարային էր դարձել: Մինչև 1916 թվականը այդտեղ վարձով ապրել են գործարանի ղեկավարները: Սպիտակների շտաբը քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղավորվել էր առանձնատանը: Հետո նախկին անձնատունը դարձել էր մեխանիկական քոլեջ, յոթամյա դպրոց, մետաղագիտության տան ճաշարան[8]: 1939 թվականին «Ուդմուրտական ճշմարտություն» թերթում հայտվեց տեղեկություն.

Մասնաշենքը, որտեղ ծնվել է երգահանը, գտնվում է վթարային վիճակում: Չայկովսկու տան բուխարիները վերածվել են կտորտանքների կույտի: Ջարդված են աստիճանները, փչացրած են հատակները: Տուֆերից և տախտակներից փոշու և խոնավության հոտ է գաիս:

Այդ ժամանակ էլ հարց բարձրացվեց ոչ միայն անձնատունը վերականգնելու, այլև Չայկովսկու թանգարանը բացելու մասին[9]:

Թանգարանի առաջին տնօրեն էր դարձել քանդակագործ Միխայիլ Խարատովիչ Տունինը, ում հանձնարարվել էին բոլոր վերականգնողական աշխատանքները: Թանգարանային գործունեության համար Կլինսկ քաղաքի Չայկովսկու տուն-թանգարանից, որտեղ արդեն ձեռք էր բերել համապատասխան փորձը, Վոտկինսկ էր եկել Նկոլայ Կոստանտինովիչ Ռուկավիշնիկովը: Թանգարանի բացումը տեղի էր ունեցել 1940 թվականի ապրիլին՝ երգահանի 100-ամյակի նախօրեին: Առաջին միջոցառումը բավականին համեստ էր. Կլինսկից Վոտկինսկ էին ուղարկել Չայկովսկու դաշնամուրը և սեղանը, բացի այդ առանձնատանը մնացել էին Պյոտր Իլիչի մի քանի նկարներ: Առաջին այցելուները թողնել էին կարծիքներ նախատեսված գրքում. ասելով, որ թանգարանը իրենց դուր է եկել, բայց «անհրաժեշտ է թանգարանը համալրել ավելի հին իրերով» : Նույն տարվա աշնանը թանգարանի տարածքում բացվեց երաժշտական դպրոց[9]:

21-րդ դար խմբագրել

21-րդ դարում առանձնատուն-թանգարանը ներկայացնում էր ինքնատիպ հավաքածու, այն ոչ միայն Չայկովսկու մանկության աշխարհն էր, այլ նաև ժամանակի կոլորիտը ներկայացնող միջավայր: Այսպես, հարևանությամբ գտնվող №2 տանը1840 - ական թվականներին ապրել էր գործարանի ղեկավար Մ. Ս. Վիլեգժանինը: Հետագայում տունը տրամադրվել էր տարբեր կազմակերպությունների՝ օրիորդաց դպրոց,գործարանի լաբորատորիա: 1984 թվականին այն հանձնվեց թանգարանի հիմնադրամին: №3 տունը նույնպես մշտական բնակիչ չուներ: Չայկովսկիների ժամանակ այն ծառայում էր որպես գործարանային թանգարան և գրադարան: 19-րդ դարի երկրորդ կեսին մասնաշենքում ապրում էր տեղի բժիշկը: Նրա մեկնումից հետո տունը զբաղեցրել էր Վոտկինսկի հասարակական կազմակերպությունը: Այս պահին այդ մասնաշենքը զբաղեցնում է թանգարանին պատկանող երաժշտական սրահը[8][10]:

Տասնամյակների ընթացքում Գոսպոդյան փողոցի մյուս տները պետությունը գործարանների տարբեր պաշտոնյաներին էր հատկացրել: Մասնաշենքերից մեկը (նախկին «քաղաքացիական տուն»-ը) ձևափոխված էր ցուցասրահի՝ անընդհատ փոփոխվող թեմաներով՝ «Չայկովսկին երգահան» , «Չայկովսկին և ժամանակակից երաժշտական թատրոնը», իսկ մի ուրիշ հատվածում գործում էր «19-րդ դարի կենցաղը և մշակույթը Վոտկինսկի գործարանում»: Բոլոր տարածքներում ցուցադրված էր 1840- ական թվականների կոլորիտը[10]:

Գրականություն խմբագրել

  • Альшванг, Арнольд Александрович П. И. Чайковский. — М.: Музыка, 1970. — 816 с.
  • Овчинникова Т. И., Саранча М. А. Из истории становления музея-усадьбы П. И. Чайковского // Современные проблемы сервиса и туризма. — 2016. — Т. 10. — № 2. — С. 126—131.
  • Российская музейная энциклопедия. В двух томах / Янин, Валентин Лаврентьевич. — М.: «Прогресс», «Рипол Классик», 2001. — Т. 2. — 436 с.
  • Стояк Ю. А. Архитектура города-завода Воткинска второй половины XIX — начала XX в. // Вестник Томского государственного архитектурно-строительного университета. —Томск, 2013. — № 3. — С. 29—46.
  • Чайковский П. И. Письма к родным. — М.: Государственное музыкальное издательство, 1940. — Т. 1. — 757 с.

Ծանոթագրություններ խմբագրել