Ջեյն Էսպենսոն (անգլ.՝ Jane Espenson, ), ամերիկացի սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր:

Կենսագրություն խմբագրել

Ջեյն Էսպենսոնը 13 տարեկանում հետաքրքրվել է դրամատուրգիայով, երբ գրել է իր առաջին սցենարը «M*A*S*H» հայտնի սերիալի համար: Հետագայում նա իր դեբյուտային աշխատանքը գնահատել է ասելով․ «Դա աղետ էր...»[1]:

Նա Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում ուսումնասիրել է ինֆորմատիկա և լեզվաբանություն, ուսման ընթացքում ներկայացրել Է «Աստղային ուղի. հաջորդ սերունդ» սերիալի մի քանի սցենարներ՝ մասնակցելով սիրողական գրողների մրցույթին։ 1992 թվականին Ջեյնը դարձել է «ABC Disney writers fellowship» սցենարիստների մրցույթի հաղթողը, որը նրա առջև բացել է հեռուստատեսության կարիերայի դռները։

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Դարհեմ համալսարանը բաղկացած է կենտրոնական դեպարտամենտից (ֆակուլտետներից) և 16 քոլեջներից։ Ընդհանուր առմամբ, դեպարտամենտները (ֆակուլտետները) զբաղվում են հետազոտական աշխատանքով և ուսանողների համար դասախոսությունների կենտրոնացված կազմակերպմամբ, մինչդեռ քոլեջները պատասխանատու են ավագ կուրսերի, ասպիրանտների և համալսարանի անձնակազմի մի մասի տեղաբաշխման և ապահովման համար։

Համալսարանի ուսանողները հիմնականում միջին և բարձր դասի ներկայացուցիչներ են[2]։ Ըստ University Guide-ի վերջին հետազոտության, Դարհեմի համալսարանը Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններից հետո Մեծ Բրիտանիայում զբաղեցնում է 3-րդ տեղը[3]։

Դարհեմը երկար ժամանակ վայելում էր զարգացած ավանդույթներով աստվածաբանական կրթություն ունեցող քաղաքի համբավը, ինչի կապակցությամբ խոշոր ուսումնական հաստատություն հիմնելու առաջին փորձերը նախաձեռվել են Հենրի 8-րդի և Կրոմվելի օրոք, որոնք համապատասխան արտոնագրեր են ստացել[4]։ Սակայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաննեերի կողմից հակազդեցության պատճառով Դարհեմի քոլեջն այդպես էլ չկարողացավ համալսարան դառնալ մինչև 19-րդ դարը[5]։ Միայն 1832 թվականին, ավագ սարկավագ Չարլզ Տորպի պնդմամբ և Դարհեմ եպիսկոպոս Ուիլյամ Վան Միլդերտի աջակցությամբ համալսարանի հիմնադրման մասին որոշումն ընդունել է բրիտանական խորհրդարանը։ Հանրակացարան 1833-1837 թվականներին եղել է ավագ սարկավագի փոքրիկ տավերնում։

  1. Suzanne Kelly (January 28, 2011). «Jane Espenson: Writer, sci-fi thriller, one nerdy lady» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2012-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Profile: Durham University». The Times. London.
  3. «The Sunday Times University Guide 2012». Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին.
  4. «The Penny Cyclopædia of the Society for the Diffusion of Useful Knowledge». C. Knight, 1838. Վերցված է 2009-05-31-ին.
  5. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-08-08-ին. Վերցված է 2007-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)