Մասնակից:Syuzanna Ghukasyan/Ավազարկղ3

Syuzanna Ghukasyan/Ավազարկղ3

Չարլզ Ջեյմս Քորել (անգլ․՝ Charles James Correll, փետրվարի 2, 1890 – սեպտեմբերի 26, 1972) ամերիկացի ռադիոկատակերգու, դերասան և գրող, որը հայտնի է Ֆրիմեն Գոսդենի հետ Amos 'n' Andy ռադիոսերիալում իր աշխատանքով։ Քորելը հնչունավորել է գլխավոր կերպար Անդի Բրաունին՝ մի շարք այլ փոքր դերերի հետ միասին։

Կենսագրություն խմբագրել

Կարիերա խմբագրել

Քորելը ծնվել է Իլինոյս նահանգի Պեորիա քաղաքում։ Ի սկզբանե նա աշխատել է սղագրող և աղյուսագործ։ Նա հանդիպել է Գոսդենին Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարհեմ քաղաքում, որտեղ Քորելը աշխատում էր Ջո Բրեն պրոդյուսերական ընկերությունում[1]։ 1930 թվականին Քորելը և Ֆրիմենը միասին գնում են հանգստանալու Վիսկոնսին նահանգի Ժնևյան լճում, որտեղից էլ ռադիոյով հեռարձակվում էին Amos 'n' Andy-ի ռադիոսերիալում[2]։ 1928-1934 թվականներին թիմը այլևս առանց ռադիոհաղորդման արձակուրդ չի ունենում[3]։ Amos 'n' Andy ռադիոսերիալի 30-ամյա հոբելյանը տոնելու համար 1958 թվականի մարտի 19-ի հեռարձակումը իրականացրեցին Քորելը և Գոսդենը՝ հանդես գալով իրենց իրական ձայներով և անուններով, որը նախկին հաղորդումների ժամանակ տեղի չէր ունեցել[4]։

1961-1962 թվականների ընթացքում Գոդենն ու Քորելը ձայնակցել են Ամերիկյան հեռարձակման ընկերության «Քելվին ու Գնդապետը» սիթքոմի անիմացիոն շարքում[5]:

Վերջին տարիները խմբագրել

Քորելը մահացել է 1972 թվականին Չիկագոյի հիվանդանոցներից մեկում սրտի կաթվածից։ Նախքան մահանալը նա թոշակի էր անցել և ապրում էր Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզում՝ մի քանի թաղամաս այն կողմ իր ռադիոգործընկեր Ֆրիմեն Գոսդենից[2][6][7]։

Անձնական կյանքն ու ընտանիքը խմբագրել

Քորելի առաջին ամուսնությունը Մարի Ջեյնսի հետ վերջացել է ամուսնալուծությամբ 1937 թվականի մայիսի 26-ին։ Զույգը ամուսնացած է եղել տասը տարի, սակայն ոչ մի երեխա չեն ունեցել[8][9]։ 1937 թվականի սեպտեմբերի 11-ին Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում Քորելը ամուսնացել է նախկին պարուհի Ալիս ՄաքԼաֆլինի հետ[10]։ Նրանք ունեցել են վեց երեխա՝ Դորոթը, Չարլզը, Բարբարան, Ջոնը և Ռիչարդը[2]։ 1954 թվականի հուլիսի 5-ին նրա յոթամյա տղան՝ Ջոն Քորելը մահացավ պատահական թունավորումից[11]։ Դիահերձումից պարզ դարձավ, որ երիտասարդ տղան մահացել է երիկամների սուր վարակից[12]։ 1939 թվականին Քորելի և Ալիսի դուստրը ծնվում է և ժամեր անց մահանում[13]։

Քորելի որդին՝ Չարլզ Քորել կրտսերը դերասան ու ռեժիսոր էր։ Մյուս որդին՝ Ռիչարդ Քորելը նույնպես դերասան էր, որը Family Matters հեռուստատեսային կոմեդիայի համար մի շարք պրոդյուսերական և ռեժիսորական աշխատանքներ էր իրականացրել (նա նաև լավագույնս հիշվում է Leave It to Beaver սիթքոմի Ռիչարդ Ռիքովեր կերպարով

Քաղաքական հայացքներ խմբագրել

Քորելը աջակցել է Բերրի Գոլդուոթերին 1964 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունում[14]։

Ժառանգություն խմբագրել

1962 թվականին կատակերգական թիմը ընդգրկվել է Ռադիոյի փառքի կենտրոնում[15]։ 1969 թվականին Քորելը արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին իր ռադիոաշխատանքի համար[16]։ 1977 թվականին Քորելը Գոսդենի հետ միասն ընդգրկվել է Հեռարձակվողների ազգային ասոցիացիայի փառքի կենտրոնում[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). Oxford University Press, USA. էջ 32. ISBN 0-19-507678-8. Վերցված է 10 June 2010-ին. «32 Amos 'n' Andy 1919 Gosden and Correll went to work for the Joe Bren Producing Company Correll signed on in Peoria and was sent to Durham, N.C. where he met Gosden.»
  2. 2,0 2,1 2,2 «Correll, Of Amos And Andy Shows, Dies». The Milwaukee Journal. 27 September 1972.
  3. «Amos 'n' Andy Are Show Business Historians». Ottawa Citizen. 15 November 1952. Վերցված է 16 September 2010-ին.
  4. «On The Airwave». The Miami News. 16 March 1958. էջ 83. Վերցված է 16 September 2010-ին – via Newspapers.com.  
  5. Terrace, Vincent (2011). Encyclopedia of Television Shows, 1925 through 2010. McFarland & Company, Inc. 978-0-7864-6477-7. P. 154.
  6. «Famous 'Andy' Dies At Age 82». Gadsen Times. 27 September 1972. Վերցված է 16 September 2010-ին.
  7. «Charles Correll Dies». The Capital. 27 September 1972. էջ 3. Վերցված է 8 January 2017-ին – via Newspapers.com.  
  8. «Too Much Caviar Wrecks Andy's Home». Daytona Beach Morning Journal. 27 May 1937. Վերցված է 16 September 2010-ին.
  9. Private Lives. Life. 14 June 1937. Վերցված է 8 March 2011-ին.
  10. «Jokes At Matrimony But Lands At Altar». Sarasota Herald-Tribune. 12 September 1937. Վերցված է 16 September 2010-ին.
  11. «Son Of 'Andy' Of Radio Fame». St. Petersburg Times. 6 July 1954. Վերցված է 16 September 2010-ին.
  12. «Death of Actor's Son Attributed to Infection». Reading Eagle. 5 August 1954. Վերցված է 16 September 2010-ին.
  13. «'Andy's' Daughter Dies». The Pittsburgh Press. 6 January 1939. Վերցված է 11 October 2010-ին.
  14. Critchlow, Donald T. (2013-10-21). When Hollywood Was Right: How Movie Stars, Studio Moguls, and Big Business Remade American Politics. ISBN 9781107650282.
  15. «In Radio Hall Of Fame, 14 Men, Kate Smith». Daytona Beach Morning Journal. 9 June 1962. Վերցված է 16 September 2010-ին.
  16. «Charles Correll Star». Hollywood Walk of Fame. Արխիվացված է օրիգինալից 2011-06-17-ին. Վերցված է 28 September 2010-ին.
  17. «Broadcasting Hall of Fame». National Association of Broadcasters. Վերցված է 28 September 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Կաղապար:Amos 'n' Andy