Susanna Sarikyan/Ավազարկղ

Արկանջելա Տարաբոտտի (իրական անուն` Էլլանա կամ Ելենա Կասանդրա Բարատոտտի, իտալ.՝ Arcangela Tarabotti, ), Վենետիկյան և իտալական բենեդիկտյան կարգի միանձնուհի, գրող:

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Վենետիկյան վաճառականի բազմազավակ ընտանիքում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով 12 տարեկանում ծնողները նրան հանձնել են Կաստելոյի Սուրբ Աննա բենեդիկտյան վանք: 1620 թվականին վերցրել է Արկանջելա անունը։ 1629 թվականին տվել է կուսության երդում։

Վանքի պատերից դուրս գալու հնարավոություն չունենալով՝ ընկերների և հարազատների շնորհիվ, ովքեր նրան բերում էին տարբեր գրքեր և պատմում նորությունների մասին, նրա կրթական մակարդակը որոշ չափով բարձրացել է։ Ժամանակի ընթացքում այցելուների և հյուրերի թիվը մեծացել է, որոնց կազմում եղել են այնպիսի հայտնի գրողներ և պոետներ ինչպիսիք են Անհայտների ակադեմիայի անդամներ Ջովանի Բուզենելոն, Ջիրոլամո Բրուզոնին, Ջովան Ֆրանչեսկո Լորեդանոն և այլոք։

Հայտնի է գրքերի շարքերով, որտեղ հանդես է եկել կանանց իրավունքների համար՝ քննադատելով ներկայիս ընտանեկան արժեքները, սովորույթներն ու ավանդույթները, կանանց նկատմամբ վերաբերմունքն ինչպես կենդանու , նրանց ստորադասված և ոտնահարված դիրքը հասարակության մեջ, կինատյացությունը և հայրիշխանական հասարկությանը բնորոշ այլ երևույթներ։ Նա կարծում էր, որ կանացի հմայքը, գեղեցկությունը անբաժան է իրենց իրավունքներից և արժանապատվությունից, որոնք կանայք պետք է պաշտպանեն կյանքի ամենաբարդ իրադրությունում։

Բազում մասնագետներ նրան համարում են պրոտոֆեմինիստ։

Աշխատանքները

խմբագրել
  • «Հայրական բռնակալություն» («La tirannia paterna», 1643, ավելի հայտնի «Խաբված փոքրոգություն վերնագրով», հրապարակվել է «արգելված գրքերի ցանկ»-ում)
  • «Վանական դժոխքը» («L’Inferno monocale», 1643)
  • «Ամուսնության մեջ դժբախտ կանանց քավություն» («Il purgatorio delle mal maritate»)
  • «Վանական դրախտը» («Il paradiso monocale»)
  • «Անտիսատիրա» («Պատասխան կանանց հակումները դեպի շքեղությանը երգիծանքին»)
  • Գիտական ստեղծագործություն «Կանանց պաշտպանության համար, կամ նրա մասին, որ կանայք նույնպես մարդիկ են» («Che le donne siano della spezie degli uomini. Difesa della donne», 1651, հրատարակված 1695 թվականին)
  • Նամակ («Lettere familiare e di compliemento», նրա գործերից միակը, որը հրապարակվել է իր անվան ներքո)

Ծանոթագրություններ

խմբագրել

Հղումներ

խմբագրել