Սոֆյա Սարյան Մ.Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 13-ին, Երևան քաղաքում: Մեծացել է մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի տանը, ուր սրբորեն պահպանվում էր Վարպետի ոգին ու հիշատակը շնորհիվ իր ծնողնեի` հայրը, նկարչի որդին, ականավոր կոմպոզիտոր և Երևանի կոնսերվատորիայի երկար տարիների ռեկտոր Ղազարոս Սարյանն էր, մայրը` վաստակաշատ երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի բազմամյա վարիչ Արաքսի Սարյանը: Միջնակարգ կրթությունը ստացել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, բարձրագույնը` Երևանի պետական համալսարանում: Ավարտել է երկու ֆակուլտետ` բանասիրական (դիպլոմային աշխատանքի թեման` «Մ.Սարյանը և ռուս գրողները», ղեկավար` Լ. Մկրտչյան) և արվեստաբանական (հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ): 1993 թվականից աշխատել է Մ. Սարյանի տուն-թանգարանում որպես էքսկուրսավար` 4 լեզուներով, ուսումնասիրել և կանոնակարգել է Մ.Սարյանի անձնական արխիվը: 2004 թվականից աշխատում է նույն թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ: Կազմավորում է ըթացիք ցուցահանդեսների ցուցադրությունը, կազմում էտիկետաժը, կատալոգը: Մասնակցում է գիաժողովների Մ. Սարյանի արվեստին վերաբերվող տարբեր թեմաներով, ինչպես նաև Մատենադարանում անցկացվող “Հիշողության կերպարանքներ” վերականգնման ու պահպանման նորագույն տեխնոլոգիաներին նվիրված միջազգային սեմինարներին: Հեղինակել է Մ. Սարյանի տուն-թանգրանի պաշոնական կայքի երկու տարբերակը` 2005-2013 թթ. գործող և 2013 թ. հոկտեմբերից գործող, կատարելով նյութերի կանոնակարգում և մշակում, տեքստերի շարադրում: Ներկայումս աշխատում է Մ.Սարյանի ստեղծագործությունների լիակատար կատալոգի վրա: