Մասնակից:Sofikarapetyan/Ավազարկղ17

Չեն Մուհա (չինարեն՝ 陈慕华, ), չինացի հեղափոխական-կոմունիստ և քաղաքական գործիչ, զբաղեցրել Է փոխվարչապետի, պետական խորհրդականի, արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարարի, «ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովի» նախագահի, Չինաստանի ժողովրդական բանկի կառավարչի և Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի պաշտոնները։ Նա Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամի տեղակալն է եղել, այն սակավաթիվ կանանցից մեկը, որը մտավ Չինաստանի բարձրագույն կառավարման մարմին:

Վաղ կյանք

խմբագրել

Չեն Մուհան ծնվել է 1921 թվականին՝ Չինաստանի Հանրապետության ժամանակ Չժեցզյան նահանգի Ցինտյան գավառում։ Նրա հորեղբայրը Kuomintang օդային ուժերի սպա էր, որը օգնել է նրան միջնակարգ կրթություն ստանալ, բայց նա սիրել է կոմունիստի գործը, և 1938 թվականին՝ Երկրորդ չին-ճապոնական պատերազմի բռնկումից հետո, գնացել է Յանիան՝ կոմունիստների ռազմակայան: Մուհան մորը ասել է, որ վեց ամսից կվերադառնա, սակայն չի կարողացել տուն վերադառնալ մինչև 1945 թվականի պատերազմի ավարտը, երբ մայրն արդեն մահացել էր[1]։

Չենը սովորել է ռազմական գործ Յանիանի ռազմաքաղաքական համալսարանում, որտեղ պայքարել Է Ճապոնիայի դեմ և անդամակցել Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը։ Նրա դասախոսների թվում էին Ջու Դան, Չեն Յունը և Օտտո Բրաունը (Չինաստանում հայտնի է որպես «Լի Դա»): Յանիանիում իրավիճակը շտկելու շարժման ժամանակ նա մշտական հետաքննության առարկա է եղել Kuomintang-ում գտնվող իր հորեղբոր պատճառով, չնայած հղի էր: 1943 թվականին, երբ ծնվել է Մուհանի դուստրը նա ստիպված է եղել տալ իր դստերը[1]։ Հետաքննությունն ավարտվել է միայն Ջո Էնլայի միջամտությունից հետո։ Չինաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մի քանի աշխատանք է կատարել այնտեղի ռազմական շրջանում[1]։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

խմբագրել

1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո Չենը աշխատել է տնտեսական ոլորտում 1950-ականներին՝ զբաղեցնելով պետական պլանավորման հանձնաժողովի տրանսպորտային բյուրոյի երկաթուղային տրանսպորտի և երկարաժամկետ պլանավորման վարչության պետի պաշտոնները[1]։ 1960-ականներին նա աշխատել է արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչությունում, որտեղ եղել է պատասխանատու աֆրիկյան երկրներին Չինաստանի արտաքին օգնության համար[1][2]։

Մշակութային հեղափոխության ժամանակ Չենը կոչվում էր «կապիտալիզմի ջատագով», մասամբ այն պատճառով, որ նա արտասահմանյան երկրների հետ աշխատող անձնակազմին առաջարկել է օտար լեզուներ սովորել: Լուրեր էին պտտվում նաև, որ Չենը՝ Թայվանում Չինաստանի Հանրապետության Kuomintang փոխնախագահը, նրա հորեղբայրն էր: Չեն Մուհայի եղբայրը նահատակվել է Հելանջան նահանգում[1]։

Չենը քաղաքականապես վերականգնվել է և 1970 թվականին նշանակվել արտաքին տնտեսական կապերի և առևտրի փոխնախարար՝ ուղղակիորեն ենթարկվելով վարչապետ Ջո Էնլային[1]։

1978 թվականին Չենը դարձել է փոխվարչապետ (իսկ 1982 թվականից հետո՝ փոխվարչապետի մակարդակով պետական խորհրդական), որն այդ ժամանակ ամենաբարձր ոչ պատվավոր պետական պաշտոնն էր, որը զբաղեցնում էր կինը[1]։ Որպես փոխվարչապետ՝ Չենը եղել է կարևոր գործիչ տնտեսական հարցերի, միջազգային առևտրի և արտաքին օգնության լուծման գործում[3]։

Երբ 1980-ականների սկզբին Չինաստանը սկսել էր կիրառել «ընտանիքի պլանավորման քաղաքականությունը», նա նշանակվել է «ընտանիքի պլանավորման» ազգային հանձնաժողովի ղեկավար[2]։ Նա նաև զբաղեցրել է արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարարի պաշտոնը և վարել է արտահանման խթանմանն ուղղված քաղաքականություն, որի ծավալը գերազանցել է 30 միլիարդ ԱՄՆ դոլարը: 1985 թվականին նշանակվել է Չինաստանի Ժողովրդական բանկի (NBC) կառավարիչ։ Նրա ղեկավարությամբ Չինաստանը դարձել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) անդամ 1986 թվականին։ Նա ԱԶԲ-ի, ինչպես նաև Աֆրիկյան զարգացման բանկի խորհրդի անդամ էր[1]։ 1988 թվականին՝ NBC-ում իր պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահ[1]։

Չեն Մուհան եղել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի այլընտրանքային անդամ, այն սակավաթիվ կանանցից մեկը, որը մտավ Չինաստանի բարձրագույն կառավարման մարմին: Չնայած Չան Չինը, Յի Չունը և Դենգ Յինչաուն նույնպես դարձան քաղբյուրոյի անդամներ, սակայն նրանք բոլորը Չինաստանի բարձրագույն ղեկավարների կանայք էին և ղեկավար պաշտոններ չէին զբաղեցնում[1]։ Նա հաջողությամբ հանդես է եկել քվոտաների ներդրման օգտին՝ Չինաստանի քաղաքական մարմիններում կանանց ներկայացվածությունը մեծացնելու համար[4]։

Ընտանիք

խմբագրել

1940 թվականին, Չենը ամուսնացել է Չոն Յիի (չինարեն՝ 钟毅) հետ, որը Յանիանի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ էր։ Չոնը ծառայել է որպես ռազմական հրամանատար 1960-ականներին, սակայն վաղ է թոշակի անցել վատառողջ լինելու պատճառով։ Նրանք ունեցել են չորս դուստր։ 1943 թվականին նա ստիպված է եղել հանձնել իր նորածին երկրորդ դստերը, երբ նա գտնվում էր հետախուզման մեջ՝ Kuomintang շարժման ընթացքում: 1949 թվականին Չենը տասնամյակներ շարունակ փնտրել է իր դստերը, մինչև նրանք վերջապես վերամիավորվեցին 1975 թվականին[1]։

2011 թվականի մայիսի 12-ին Պեկինում 90 տարեկան հասակում հիվանդությունից մահացել է Չեն Մուհան։  Գլխավոր քարտուղար Հու Ջինհան և քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի բոլոր անդամները ներկա էին նրա հուղարկավորությանը: Նրան մեծարել են որպես «կուսակցության գերազանց անդամ, կոմունիզմի գործի համար փորձված մարտիկ, պրոլետարական հեղափոխական, տնտեսության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ականավոր առաջնորդ»[5]։ Նրան թաղել են Babaoshan Revolutionary գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Lee, Lily Xiao Hong; Stefanowska, A. D. (2003). Biographical Dictionary of Chinese Women. M.E. Sharpe. էջեր 69–71. ISBN 978-0-7656-0798-0.
  2. 2,0 2,1 2,2 Sarah Wang (20 May 2011). «Former Vice Premier of China Chen Muhua Dies». All-China Women's Federation. Արխիվացված է օրիգինալից 24 May 2015-ին. Վերցված է 7 December 2015-ին.
  3. Lampton, David M. (2024). Living U.S.-China Relations: From Cold War to Cold War. Lanham, MD: Rowman & Littlefield. ISBN 978-1-5381-8725-8.
  4. Stevenson, Alexandra (2022-10-19). «For Women in China's Communist Party, It's Lonely at the Top». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023-02-05-ին.
  5. 陈慕华同志遗体在京火化. Sohu (Chinese). May 18, 2011.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել