Թադեո Գադդի (իտալ.՝ Taddeo Gaddi) - իտալացի նկարիչ, հիմնականում աշխատել է Ֆլորենցիայում և Տոսկանայում: Նկարիչներ Ջովաննի, Անյոլի և Նիկոլո Գադիների հայրն է:

Կենսագրություն խմբագրել

Թադեոն նկարչություն սովորել է հորից՝ նկարիչ Գադդո Գադդիից, այնուհետև աշխատել է Ջոտտո դի Բոնդոնեի մոտ և մոտավորապես 1330 թվականին դարձել է ինքնուրույն, վարպետ նկարիչ Ֆլորենցիայում: Բազարիի պնդմամբ, Գադդին իր դատողությամբ ու տաղանդով առաջիններից մեկն էր գեղանկարչության ասպարեզում և գերազանցում էր իր գործընկերներին: 1330 թվականին Թադեոն մտել է բժիշկների ու դեղագործների կորպորացիայի մեջ: 1347 թվականին նա հիշատակվել է Ֆլորենցիայի լավագույն նկարիչների ցուցակը գլխավորողի դերում: Գադդիի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց մասին հիշատակում է Վազարին, ներկայումս կորած են համարվում: Նրա ստորագրությամբ պահպանված նշանակալի աշխատանքներից են բեռլինյան տրիպտիխը և «Տիրամայրը մանկան հետ» կտավը, որոնց վրա հենվելով էլ դատողություններ են անում նկարչի արվեստի մասին: Նկարչի լավագույն գործերից են համարվում նաև Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազլիկի Բարոնչելլի մատուռում «Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունը» որմնանկարների շարքը: Նրա ստեղծագործական ուշ շրջանին են վերագրվում Սանտա Կրոչեի սեղանատան «Խորհրդավոր ընթրիք» և «Կենաց ծառ» որմնանկարները: Իր ստեղծագործություններում Գադդին պատկերել է ճարտարապետական բարդ մոտիվներ և առաջիններից մեկն է եղել, որ հետաքրքրություն է դրսևորել լուսավորության էֆեկտների պատկերմանը:

Կենսագրություն խմբագրել

Դեռ մանուկ հասակում Կառլոն արտասովոր նկարչական ձիրք է դրսևորել, և ծնողները նրան ուղարկել են ուսանելու Յակոպո Վինյալիի գեղարվեստի դպրոցում: 1640-ական թվականների սկզբներին նկարիչ Գվիդո Ռենիի նկարելու «լուսավոր-մուգ» եղանակի ազդեցությամբ իր կտավներին հաղորդել է առավել ինտենսիվ, գունագեղ արտահայտություն: Տասը տարի անց՝ 1650-ական թվականներին ավելի մեծ ուշադրություն է նվիրել նկարի ետին պլանում մարդկային կերպարանքների գծապատկերմանը: Այդ և հետագա տարիներին զարգացրել է վաղ վերածննդի դարաշրջանի դասականներ Ֆիլիպո Լիպպիի և Պիետրո Պերուջինոյի վարպետության ավանդույթները: Կյանքի վերջին տարիներին Կառլո Դոլչին իր կերպարներին պատկերել է առավելապես անշարժ ու ծանր՝ ասես ցանկանալով ընդգծել դրանց առնչությունը կրոնին: ԸՆՏԻՐ ԿՏԱՎՆԵՐ «Բարդի ընտանիքը — I» - 1631 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտտի «Բարդի ընտանիքը — II» 1632 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտտի «Սուրբ Անդրեասի չարչարանքները» - 1641 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտի «Պահապան հրեշտակ» - Ֆլորենցիա, Կորսինի պատկերասրահ «Ինքնանկար» - 1674 թ., Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ «Մարիամ Մագթաղինացի» - 1660/1670 թթ., Ուֆֆիցի պատկերասրահ, «Ծաղիկներով նատյուրմորտ» - 1665/1670 թթ., Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ «Այնոլֆո դի Բարդի» - 1632 թ., Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ «Madonna col Bambino Gesu», палаццо Питтиպալացցո Պիտտի «Christusknabe», Alterу Pinakothek, Munchen