Մասնակից:Simonyan Amalya/Ավազարկղ
Վնասակար սովորություններ
խմբագրելՎնասակար սովորություններ, սոցիալ-հոգեբանական կոնստրուկցիա/կոնցեպտ, որը ներառում է սոցիալական վարքի մի շարք տարբեր ձևեր, որոնք պարբերաբար իրականացվում են մարդու կողմից՝ նրան վնաս պատճառելով. անհատի հոգեկան և հոգեբանական անհարմարավետության դրսևորումները` միկրոսոցիալական, սոցիալ-հոգեբանական և անհատ-կենսաբանական գործոնների անբարենպաստ հետևանքների արդյունքում, որոնք խանգարում են անձի հաջող ինքնահաստատմանը որպես տվյալ հասարակության ներկայացուցչի և վնաս են հասցնում մարդու առողջությանը և նրա շրջակա միջավայրին [1]:
Սահմանումներ
խմբագրելՎատ սովորություն հասկացության միանշանակ և միասնական մեկնաբանություն չկա:
Համաձայն ԳՕՍՏ Ռ 52495-2005-ի «Բնակչության սոցիալական ծառայություններ. Տերմիններ և սահմանումներ»-ի՝ վատ սովորությունը.
ալկոհոլ խմելու, ծխելու, թմրանյութեր, թունավոր նյութեր, անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու սովորությունը է, որը առողջությանը բացասաբար է ազդում [3] |
:
Բ.Մ. Բիմ-Բադի խմբագրության մանկավարժական հանրագիտարանային բառարանը վատ սովորությունները սահմանում է որպես մոլուցքային գործողություններ, որոնք բացասաբար են անդրադառնում երեխայի վարքի, ֆիզիկական և մտավոր զարգացմանը [4] : Մոստիցկի համընդհանուր լրացուցիչ գործնական բացատրական բառարանը վատ սովորությունը բնութագրում է որպես բոլորի համար «ինքնաբերաբար կրկնող» և «վնասակար» գործողություն: [5] Հոլանդացի հոգեբան և սոցիոլոգ Յագերը ուշադրությունը կենտրոնացնում է վատ սովորության «դրական արդյունքի» վրա «ներկայումս» և դրա «երկարաժամկետ հեռանկարում» ապակառուցողական ազդեցությունից»[6]:
Վատ սովորությունների տեսակները
խմբագրելՎատ սովորությունների միասնական ցուցակ գույություն չունի: Վատ սովորություններին նվիրված որոշ աշխատություններ ներառում են ծխախոտ ծխելը, ալկոհոլիզմը և թմրամոլությունը [7], սակայն այլ հետազոտողները կարծում են, որ դրանք կախվածություն են: Ըստ գիտնական-հոգեբան Մարիաննա Վալվերդայի՝ վատ սովորության և կախվածության կամ հոգեկան հիվանդության միջև հիմնական տարբերությունը կայանում է մարդու կամքի ուժի ունակության մեջ՝ վերահսկելու իրենց գործողությունները այդ սովորության գործընթացում [8]: Ըստ հոլանդական հոգեբաններ Ֆաեսի և Վերպլանկենի ուսումնասիրության՝ վատ սովորությունների ինքնատիրապետումը կարող է նվազեցնել դրանց կործանիչ էֆեկտը, այնուամենայնիվ, ինքնատիրապետման և վատ սովորությունից ազատվելու միջև կապը թույլ է հետազոտվում և չի կրում ֆունկցիոնալ կախվածություն: Այսպիսով, ինքնատիրապետումը ճնշում է վատ սովորությունները, բայց մարդուն չի ազատում դրանցից [9]:
Այպես կամ այնպես վատ սովորությունների են պատկանում.
Տե՛ս նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Словарь-справочник по отечественной социальной педагогике/ Под ред. С.А. Завражина. Владимир: ВГПУ, 2000. - 254 с.
- ↑ M. S. Muthu, M. Sivakumar (2009), «Oral Habits», Paediatric Dentistry: Principles and Practice, Elsevier, էջ 320, ISBN 9788131210581
- ↑ ГОСТ Р 52495-2005: Социальное обслуживание населения. Термины и определения
- ↑ Бим-Бад Б.М. Педагогический энциклопедический словарь. — М., 2002. С. 45.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Универсальный дополнительный практический толковый словарь. И. Мостицкий. 2005–2012.
- ↑ 6,0 6,1 Breaking ‘bad habits’: a dynamical perspective on habit formation and change
- ↑ Mariana Valverde (1998). «Disease or Habit? Alcoholism and the Exercise of Freedom». Diseases of the Will: Alcohol and the Dilemmas of Freedom. ISBN 0521644690.
- ↑ Mariana Valverde (1998). «Disease or Habit? Alcoholism and the Exercise of Freedom». Diseases of the Will: Alcohol and the Dilemmas of Freedom. ISBN 0521644690.
- ↑ Bas Verplanken, Suzanne Faes (21 Jun 1999), «Good intentions, bad habits, and effects of forming implementation intentions on healthy eating», European Journal of Social Psychology, 29 (5–6): 591–604, doi:10.1002/(sici)1099-0992(199908/09)29:5/6<591::aid-ejsp948>3.0.co;2-h(չաշխատող հղում)
- ↑ 10,0 10,1 Бим-Бад Б.М. Педагогический энциклопедический словарь. — М., 2002. С. 45
- ↑ Bas Verplanken, Suzanne Faes (21 Jun 1999), «Good intentions, bad habits, and effects of forming implementation intentions on healthy eating», European Journal of Social Psychology, 29 (5–6): 591–604, doi:10.1002/(sici)1099-0992(199908/09)29:5/6<591::aid-ejsp948>3.0.co;2-h(չաշխատող հղում)
- ↑ Большой психологический словарь. — М.: Прайм-ЕВРОЗНАК. Под ред. Б.Г. Мещерякова, акад. В.П. Зинченко. 2003.
Հղումներ
խմբագրել- Suzanne LeVert, Gary R. McClain (2001). The Complete Idiot's Guide to Breaking Bad Habits. Alpha Books. ISBN 0028639863.
- Mariana Valverde (1998). «Disease or Habit? Alcoholism and the Exercise of Freedom». Diseases of the Will: Alcohol and the Dilemmas of Freedom. ISBN 0521644690.
- Bas Verplanken, Suzanne Faes (21 Jun 1999), «Good intentions, bad habits, and effects of forming implementation intentions on healthy eating», European Journal of Social Psychology, 29 (5–6): 591–604, doi:10.1002/(sici)1099-0992(199908/09)29:5/6<591::aid-ejsp948>3.0.co;2-h(չաշխատող հղում)
- Bill Borcherdt (1996). Making Families Work and What to Do When They Don't. Haworth Press. էջ 172. ISBN 0789000733.
- Herbert Fensterheim, Jean Baer (1975). Don't Say Yes When You Want to Say No. Dell. ISBN 0440154138.
- How are habits formed: Modelling habit formation in the real world†