Ադրբեջանում արգելվում է երեխաներին կոչել հայկական անուններով

խմբագրել

Անունների արգելքը բավականին տարածված  պրակտիկա է աշխարհում: Արգելքների պատճառները ունեն իրենց տրամաբանական հիմնավորումը: Այսպես շատ երկրներում պետության կողմից վերահսկվում է նորածինների անվանակոչումը՝ ելնելով նորածնի շահերից:

Ադրբեջանում սահմանապակումները կապվում են նաև  անվան էթնիկ ծագման հետ: Ադրբեջանի արդարադատության նախարարության պատվերով երկրի Ազգային գիտությունների ակադեմիային կից 2010 թվականին ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է կատարեր ուսումնասիրություններ և դրանց արդյունքների  հիման վրա 2011 թվականի մայիսի 12 ին Ադրբեջանի գիտությունների ակադեմիան և կառավարությունը հաստատեցին «լուսակրի սկզունքը», որի համաձայն համապատասխան պետական կառույցը  ինքն է որոշում  երեխաների՝ «բարեհաջող» և «արգելված» անունները, որոնք կարող են  ընտրել  ծնողները: Ադրբեջանի նախարարների կաբինետին կից տերմինաբանական կոմիտեի փոխնախագահ Սայալա Սադիգովան հայտարարել է, որ այսուհետ Ադրբեջանում հսկողություն կսահմանվի երեխաների անվանակոչման հարցում: Ադրբեջանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի նաղագահ Ռասիմ Ալիգուլինը նշում է, որ «լուսակրի» սկզբունքը այն է, որ Ադրբեջանցի երեխաները ունենան անուններ, որոնք «համապատասխանում են Ադրբեջանի ազգային, մշակույթային և գաղափարական արժեքներին: Նման անունները մտնում են այսպես կոչված

  • «կանաչ ցուցակի» մեջ և նման անուններով անվանակոչումը միայն կխրախուսվի:
  • Անունների երկրորդ խումբը միավորվում է  «դեղին ցուցակում»: Սրանք այն  ոչ ցանկալի անուններն են, որոնք ադրբեջաներենում այլ կերպ են ընկալվում և  կարող են ծիծաղ առաջացնել: Նման անուններով նորածնին անվանակոչելը արգելված չէ, բայց և չի խրախուսվում:
  • Երրորդ խումբը դա «կարմիր ցուցակն» է, որտեղ ամրագրված են այն անունները, որոնց կիրառումը արգելված է: Նման անունների թվին են դասվում այն մարդկանց անունները, ովքեր Ադրբեջանի բնակչության նկատմամբ ագրեսիա են դրսևորել և այն անունները, որոնց իմաստը վիրավորանք է ադրբեջանական ընկալմամբ: Դա առաջին հերթին վերաբերում է հայկական անուններին: Չնայած, եթե Բաքվում որոշեն, որ ամբողջ խորհրդային շրջանը ամբողջությամբ ագրեսիա էր Ադրբեջանի նկատմամբ, ապա արգելքի տակ կարող են ընկնել նաև Վլադիմիրները, Իոսիֆները, Նիկիտաները և այլն: Հայկական արմատ ունեցող բոլոր անունները հայտնվել են կարմիր ցուցակում: Համաձայն Ռասիմ Ալիգուլինի «Ադրբեջանում անընդունելի է նորածնին Անդրանիկ անուն տալը»: Այսինքն՝ լեզգինը, որպեսզի իր որդուն անվանի Արսեն (անուն, որը տարածված է հայերի, լեզգիների, թալիշների մոտ) կամ Արմեն (տարածված է թալիշների և հայերի շրջանում) անունով,  պետք է դիմի հատուկ հանձնաժողովի, ստանա համապատասխան թույլատվություն: Նախարարների կաբինետի՝ մայիսի 12-ի N 79 որոշման համաձայն արգելվեցին 217 անուն: Հետագա տարիներին այս ցուցակը ընդլայնվեց՝ հասնելով մոտ 2000 –ի: Տարեցտարի Ադրբեջանի տերմինալոգիայի հանձնաժողովը լրացումներ է կատարում, կապված արգելված անուննեի հետ: Սայալա Սադիգովայի խոսքերով «Ադրբեջանի քաղաքացիների անունները պետք է լինեն կարճ, արտահայտիչ, միաբառ»:Տերմինալոգիայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Սայալա Սադիգովաի առաջարկությամբ 2013 թվականի մարտի 7 -ին ադրբեջանական տերմինաբանության Պետական հանձնաժողովում որոշում կայացվեց այն բոլոր ազգանունները որոնք ավարտվում են ռուսական –ов –ев փոխեն դրանք ադրբեջանական –օղլի –զադե –ազ և այլն: Տերմինալոգիայի հանջնաժողովի որոշման մեջ վերջին լրացումը կատարվել է այս 2016 թվականի հունիսին, երբ Սադիգովան հայտարարեց նոր՝ արգելված (Տախա, Սոֆիա Ապրելյա, ն Մեդինա Նովելի…) անունների մասին և նշեց, որ այսուհետ արգելվում է երեխաներին անվանել այս կամ այն քաղաքի կամ ցեղի (Տուրան, Թեբրիզ) անունով: Սադիգովան նաև նշեց, որ հանձնաժողովը պարբերաբար դիմումներ է ստանում ծնողներից  այս կամ այն անվամբ իրենց երեխային կոչելու թույլտվություն ստանալու համար:     Այսպիսով,   Ադրբեջանական կառավարությունը, որը հայտարարում է իր տարածքում ապրող  30000 հայերի մասին, ոտնահարում է ոչ միայն տեղի հայերի, այլև  մնացած ազգային փոքրամասնությունների իրավունքները: Պարզվում է էթնիկ հայերը, լեզգիները, թալիշները, որոնք այսօր ապրում են Ադրբեջանի տարածքում, զրկվում են իրենց ազգային և մշակույթային սովորույթները շարունակելու իրավունքից՝ զրկվելով իրենց երեխաներին Անդրանիկ, Հրայր, Արմեն և նմանատիպ այլ անուններով անվանակոչելու հնարավորությունից: