Մասնակից:Sigma'am/Ավազարկղ/Ճիշտը և սխալը
Կաղապարներ և կառույցներ Խմբագրել
- Հարադրական կրկնավոր բարդությունների բաղադրիչների միջև գծիկ է դրվում:
Կաղապարներ | Բացատրություններ |
---|---|
կաթիլ-կաթիլ | Բառը կրկնվում է առանց փոփոխության: |
Բաղադրիչներից մեկը հնչյունափոխվում է: | |
պարապ-սարապ | Բարդության երկրորդ բաղադրիչի սկզբի բաղաձայնը փոխվում է: |
ոլոր-մոլոր | Բարդության երկրորդ բաղադրիչի սկզբում բաղաձայն է ավելանում: |
առոք-փառոք | Բարդության առաջին բաղադրիչի բաղաձայնն ընկնում է: |
մանր-մունր | Բարդության առաջին բաղադրիչի որևէ ձայնավոր երկրորդում դառնում է ու: |
ճեփ-ճերմակ | Առաջին բաղադրիչի կամ նրա սկզբնամասի վերջին բաղաձայնը փոխվում և դառնում է ս կամ փ:[Ն 1]: |
1 Խմբագրել
Բառաձևի սխալներ Խմբագրել
Սխալ | Ճիշտ | |
---|---|---|
1. | Ամանչել,կամանց, կանանչ, ավելնորդ, մանրունք, արտասունք, կանանցի, բարձրունք, |
ամաչել, կամաց, կանաչ, ավելորդ, մանրուք, արտասուք, կանացի, բարձունք[1] |
2. | Բալանի,ալանի (աղը պակաս)[2] | բանալի,անալի[Ն 2] |
3. | Առայժմս[3] այսինքս//այսինքը, ուրեմս//ուրեմը[4] առնվազը, մանրամասը[4] և այլը, երբեմը[4] սառ[5] դառ[5] խառ[5] ընդհակառակ[5] ընդամեն[6] |
առայժմ այսինքն, ուրեմն առնվազն, մանրամասն և այլն, երբեմն սառը//սառն դառը//դառն խառը//խառն ընդհակառակը//ընդհակառակն ընդամենը |
4. | Ութանասուն (ութանասունմեկ, ութանասունինը)[7] տաս (10) - տասմեկ, տասերորդ[8], յոթներորդ, ութնամյա[9] զերո, զերոյական[10] |
ութսուն (ութսունմեկ, ութսունինը)[Ն 3] տասը//տասն - տասնմեկ, տասներորդ, յոթերորդ, ութամյա զրո, զրոյական |
5. | Համբյուր,համբյուրել, համբույրել[11] ողջյուն,ողջյունել, ողջյունում եմ[12] եղբոյր թուլատրել - թուլտվություն//թույլատվություն, (ան)թուլատրելի վիրաբուժ, հոգեբուժ, մանկաբուժ ուխտադրույժ պայթունալի, պայթունավտանգ |
համբույր - համբուրել ողջույն-ողջունել-ողջունում եմ եղբոր թույլատրել-թույլտվություն, անթույլատրելի-թույլատրելի վիրաբույժ, հոգեբույժ, մանկաբույժ ուխտադրուժ պայթյունալի, պայթյունավտանգ |
6. | Օրեկան, ամսեկան[13] կաշվեգործ, կաշվեկազմ[14] ընտանեական, հարսանեական[15] վայրկյանական, առօրյական[16] քրիստոնյական[16] |
օրական, ամսական կաշեգործ, կաշեկազմ ընտանեկան, հարսանեկան վայրկենական, առօրեական քրիստոնեական |
7. | Սյունյակ, աղյուսյակ[17] պայուսյակ[18] ջղայն[19] գործնեություն[20] |
սյունակ, աղյուսակ պայուսակ ջղային գործունեություն |
8. | Դաստիրակ[21], գնհատել նախագա - նախագա(յ)ի[22] թավագլոր[23], երկպառակտություն[24] ջրօրհներգ[25], դյութազուն[26] ասեկոս-ասեկոսներ[27] պատճե-պատճեներ[28] ֆիդային-ֆիդայիններ[29] քնքույշ |
դաստիարակ, գնահատել նախագահ, նախագահի... թավալգլոր, երկպառակություն ջրօրհնեք, դյուցազուն ասեկոսե - ասեկոսեներ պատճեն - պատճեններ ֆիդայի - ֆիդայիններ քնքուշ |
9. | Տարիկետում//տարեկետում[30] վարքաբեկել[31] հոգեբարձու[32] սննկանալ, անվհեր հաշվանդամ, հողարկավորություն դիմություն այլոք որոշներ |
տարկետում վարկաբեկել հոգաբարձու[Ն 4] սնանկանալ, անվեհեր հաշմանդամ, հուղարկավորություն --- այլք որոշ (իրեր, մարդիկ), ոմանք, ուրիշներ |
10. | Էլեկտրոէներգիա էլեկտրոկայան էներգոհամակարգ էներգոտար[33] Եվրոխորհուրդ Եվրոմիություն Եվրոտեսիլ[34] |
էլեկտրաէներգիա էլեկտրակայան էներգահամակարգ էներգատար Եվրախորհուրդ Եվրամիություն Եվրատեսիլ[Ն 5] |
11. | Ի շնորհիվ[35] ի օգուտ // ի հօգուտ[35] ի ուրախություն[35] ոտնկաց // ոտնկայս[35][Ն 6] ի զարմանք, ի հետևանք [36] իրավմամբ, մեծամասամբ[37] սրբության սրբոց[38][Ն 7] ըստ արժանավույն - արժանավույն, արժանավույն կերպով բարյացկամ - անբարյացկամ[39] ձեռնատու - անձեռնամխելի[40] |
շնորհիվ հօգուտ հուրախություն հոտնկայս ի զարմանս, ի հետևանս իրավամբ, մեծ մասամբ սրբություն սրբոց ըստ արժանվույն, արժանի կերպով բարյացկամ - անբարյացկամ ձեռնտու, անձեռնմխելի |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Բարձունք-ի մեջ բարձր արմատաբառի բարձ փոփոխակն է՝ բարձ+ունք, ինչպես՝ ամբարձիչ, վերամբարձ
- ↑ Հնչյունների դիրքի փոփությամբ պայմանավորված սխալներ
- ↑ Ճիշտ է միայն առանց հոդի
- ↑ 4,0 4,1 4,2 Այսինքն, ուրեմն, մանրամասն, և այլն, երբեմն ձևերը ճիշտ միայն ն հնչյունով
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Միայն ը/ն հոդերով են հանդես գալիս (առանց հոդերի գրական ձևեր չեն)
- ↑ Միայն ը հոդով է ճիշտ
- ↑ Միայն յոթանասուն-ի մեջ կա յոթ+ան հոլովական մասնիկը, իսկ մնացած դեպքերում արմատական թվականներին ավելացել է սուն (տասնյակ) ածանցը
- ↑ 10 թվականը լինում է տասը կամ տասն տարբերակով (ինչպես 9-ը՝ ինը//ինն): Բաղադրյալ բառաձևերում հանդես է գալիս տասն ձևով:
- ↑ Թվականները երբևէ հոդ ստանալ չեն կարող
- ↑ «Զերո» ձևը ֆրանսերենից է անցել ռուսերենին (նաև՝ արևմտահայերենին), բայց արևելահայ գրական տարբերակի համար անընդունելի է:
- ↑ Համբույր-ի կազմությունն է՝ համ+բույր, բառաբարդման ժամանակ բառային շեշտը տեղափոխվում է, և գործում է ույ>ու հնչյունափոխությունը:
- ↑ Ողջույն-ի կազմությունն է՝ ողջ+ույն, բառաբարդման ժամանակ բառային շեշտը տեղափոխվում է, և գործում է ույ>ու հնչյունափոխությունը:
- ↑ Օր+ական>օրական, ամիս+ական>ամսական, բայց՝ տարեկան=տարի+ական (իա>ե): Օր և ամիս բառերում ի վերջնահնչյուն չկա, որպեսզի միանա ա հոդակապին և կազմի ե:
- ↑ Կաշի+ա+գործ կազմության մեջ դարձյալ դարձյալ գործում է օրական, ամսական բառերի սկզբունքը, ուստի կստանանք կաշեգործ:
- ↑ Ընտանի(ք)+ական>ընտանեկան, հարսանի(ք)+ական>հարսանեկան (ք-երը դուրս են մնում)
- ↑ 16,0 16,1 Այստեղ գործում է յա>ե հնչյունափոխությունը: Բառաշեշտի տեղափոխման պատճառով յա երկհնչյունը, որպես կանոն, փոխվել է ե-ի:
- ↑ Սյուն, աղյուս արմատաբառերին ավելանում է -ակ ածանցը:
- ↑ Պայուսակ բառի մեջ որևէ ածանց չկա, բառն ամբողջական տեսքով ուղիղ փոխառություն է պարսկերենից:
- ↑ Ջղային բառում ջիղ արմատին ավելացված է -ային վերջածանցը՝ ջիղ + ային > ջղային: Սրանից կազմված նոր բառերում ի-ն արդեն սղվում է՝ ջղայնանալ, ջղայնացնել
- ↑ Գործունեություն բառի հիմքում գործունյա (գործ + ուն + յա) բառահիմքն է, ապա ավելացել է ություն վերջածանցը և հաշվի առնելով յա>ե հնչյունափոխությունը՝ ստացվել է՝ գործունյա + ություն > գործունեություն:
- ↑ Դաստիարակ-ի ա-ն ոչ միայն պիտի գրվի, այլ հնչի:
- ↑ Նախ+ա+գահ>նախագահ
- ↑ Թավալ (թավալվել) + գլոր (գլորվել) > թավալգլոր
- ↑ Երկպառակություն բառը գրվում է առանց տ-ի՝ որպես բացառություն, որովհետև սովորական ձևերում տ տառը կա. պառակտել, պառակտում:
- ↑ Ջրօրհնեք բառը կազմված է ջուր+օրհն(ել)+եք(գոյականական ածանց, ոչ թե երգ), նշանակում է ջուրն օրհնելու արարողությունը: Նմանատիպ բառերն են՝ տնօրհնեք, խաղողօրհնեք:
- ↑ Դյուցազուն բառի արմատն է դիցուհի, դիցաբանություն բառերի դից (աստվածների) հիմքի մի փոփոխակն է՝ դյուց + ազն (ցեղ), ինչը բառացի նշանակում է «աստվածների ցեղից սերված»:
- ↑ Ասեկոսե (բամբասանք) բառը կազմված է ասե (ասում է) և կոսե (խոսում է) կիսաբարբառային ձևերից:
- ↑ Պատճեն ձևը բառի ուղիղ ձևն է, հոգնակին էլ բնականաբար՝ պատճեններ:
- ↑ Ֆիդայի բառի ուղիղ ձևն է, հետևաբար հոգնակին կլինի՝ ֆիդայիներ:
- ↑ Տար (ածանց, ոչ թե տարի արմատ)+ կետ + ում (ածանց է)
- ↑ Վարկաբեկել-ը հենց վարկը՝ հեղինակությունը, բեկել՝ կոտրել է նշանակում, ընդհանուր առմամբ անվանարկել, խայտառակել, հեղինակազրկել: Վարք-ը ապրելաձևն է:
- ↑ Հոգաբարձու-ն հոգի-ի հետ կապ չունի, այլ այստեղ հոգ(ս) արմատն է, այսինքն՝ հոգսը վերցնող:
- ↑ Էլեկտր և էներգ փոխառյալ արմատներով կազմված բարդություններում գործածվում է հայերեն ա հոդակապը, ոչ թե՝ ռուսերեն օ
- ↑ Եվրոպա արմատը բառաբարդման ժամանակ հանդես է գալիս եվր հատվական բաղադրիչով, ուստի պետք է բարդություններ կազմի ա հոդակապով
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 Գրաբարում ձայնավորով սկսվող բառերից առաջ ի նախդիրը փոխակերպվել է հ-ի (ի>յ>հ) և գրվել բառին կից:
- ↑ Գրաբարում ք հոգնակիակերտ ածանցը հայցականում փոխվում է ս-ի (մեղք գործող>մեղսագործ): Նույն կերպ ի նախդիրով կլինի՝ ի զարմանս, ի հետևանս, ի դեմս:
- ↑ Իրավամբ (իրավ+ամբ). ամբ-ը գործիական հոլովի վերջավորություններից է:
Մասամբ (մաս+ամբ=մասով), որին հարադրված մեծ որոշիչը նույնպես պիտի դրվի գործիական հոլովով՝ մեծավ մասամբ: Արդի հայերենին է անցել «կիսագրաբարյան» մեծ մասամբ ձևը, ուստի սխալ է հոդակապով տարբերակը: - ↑ Երկրորդը (սրբոց=սրբությունների) հատկացուցիչն է առաջին բառի, այսինքն՝ առաջին բաղադրիչը միշտ գրվում է ուղիղ ձևով՝ սրբություն (
սրբության) սրբոց (=սրբությունների սրբություն): - ↑ Ճիշտ է միայն ա հոդակապով:
- ↑ Ճիշտ են առանց հոդակապի:
Նշումներ Խմբագրել
- ↑ Որոշ կրկնավորներ կցվել են, հատկապես երբ ձևույթ է ավելացել՝ գոռգոռոց, խորխորատ, մեկմեկու, չարչարանք, տերտեր
- ↑ Ալանի-ն ճիշտ կլինի, եթե նշանակի ընկույզով դեղձաչիր
- ↑ գրաբարյան յոթն, սեռական ձևը՝ յոթան՝ յոթի
- ↑ Պետք է հիշել մանկաբարձ բառը, որը բառացի նշանակում է «մանկանը վերցնող»
- ↑ Եվրոբանկ բարդությունն ուղիղ փոխառնված է, նույն ձևով՝ Եվրոնյուզ
- ↑ ի ոտն կայս>հոտնկայս (ոտքի կանգնած)
- ↑ Նմանօրինակ են՝ երգ երգոց = երգերի երգ, գլուխ գործոց = գործերի գլուխը («գլխավորը»):
Ստեղծված հոդվածներն ըստ ամսվա օրերի (ամսվա առաջին կես)
Հ/հ | Մասնակից | 01.12 | 02.12 | 03.12 | 04.12 | 05.12 | 06.12 | 07.12 | 08.12 | 09.12 | 10.12 | 11.12 | 12.12 | 13.12 | 14.12 | 15.12 | Ընդհ. |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Հայկ Սևակ | ||||||||||||||||
2 | ArthurZQ | 1 | 3 | 1 | 1 | 6 | |||||||||||
3 | Նարեկ Սերոբյան | 1 | 1 | 2 | |||||||||||||
4 | Mes Hay | 2 | 1 | 3 | |||||||||||||
5 | ChrisGinosyan | 1 | 1 | 1 | 3 | ||||||||||||
6 | Anharutyunyan | 1 | 1 | ||||||||||||||
7 | Շեյդի | 3 | 3 | ||||||||||||||
8 | Doctor Vamp | 1 | 1 | ||||||||||||||
9 | Նորայր | 4 | 2 | 6 | |||||||||||||
10 | Lilit Sharbatyan | 1 | 1 | 2 | 4 | 8 | |||||||||||
11 | Հայկուհի Գրիգորյան | 8 | |||||||||||||||
12 | Armenmir | 1 | 1 | ||||||||||||||
13 | Valen1988 | 1 | 1 | 1 | 3 | ||||||||||||
14 | Edita Andriasyan | 1 | 1 | 2 | |||||||||||||
15 | Անի Եղվարդ | ||||||||||||||||
16 | Նարինե Մուրադյան | ||||||||||||||||
17 | Մանուշ Արզումանյան | 1 | 1 | ||||||||||||||
18 | Սոնա Հովսեփյան | ||||||||||||||||
19 | Voskanyan | ||||||||||||||||
20 | Անահիտ Բաղդասարյան | 2 | 2 | ||||||||||||||
21 | Լիլիթ85 | ||||||||||||||||
22 | E badalyan | 1 | 1 | ||||||||||||||
23 | Գարիկ | 1 | 1 | ||||||||||||||
Ընդ․ | 21 | 8 | 6 | 10 | 1 | 3 | 3 | 51 |