Մարդկության համար պարը եղել եւ մնում է հույզեր արտահայտող լավագույն միջոցներից մեկը: Ամեն ազգ յուրովի է արտահայտում այդ հույզը եւ սերնդեսերունդ փոխանցվելով՝ այդ ճանապարհին կորցնում, կամ հավելում է ինչ-որ մի նոր երանգ: Ժողովրդական լավագույն, մաքուր պարը այսօր մեզ չի հասել, եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր հավաքել ու այսօր էլ հավաքում են տարբեր շրջանների՝ ժողովրդի պահպանած պարը եւ փորձում են այն անաղարտ մատուցել հանդիսականին: Հայտնի է, որ դա խիստ ծանր, բայց եւ ազգանվեր աշխատանք է, քանի որ ժողովրդական պարը մեր ազգի պատմության կենսակերպի հաստատումն է: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ևս պահպանվում են ազգային սովորություները:Դրանում իր ավանդն ունի մի համեստ պարային համույթ՝ "Շուշաններ" պարային համույթը, որտեղ պարող յուրաքանչյուր սան գոհունակությամբ կարող է վկայել, որ հայ պարարվեստն այլևս ունի մի կայացած ուժ, պարողների մի ընտանիք, ուր սրբորեն պահպանվում են անցյալի ավանդույթները և ստեղծվում են նորերը:Տարվա եղանակների պես էլ "Շուշաններ" պարային համույթը բաժանվում է 4 պարային խմբերի՝ "Ակունքներ", "Այգ", "Շուշաններ" և "Փոքրիկ հրաշքներ", այսինքն պարզության միջից ծնվում են Ակունքները, այգաբացի լույսերն ընկնում են Ակունքների վրա և մաքրության ու լույսի միջից արթնանում են Շուշանները` դառնալով բնության փոքրիկ հրաշքներ: Երջանկությունը մտքերի, խոսքերի և արարքների ներդաշնակության արդյունքն է: Շուշաններ պարային համույթի գեղարվեստական ղեկավար Շուշանը 2 տարի առաջ ուներ մտքեր, խոսքեր և ասելիք: Ջանքերի և մեծ նվիրումի շնորհիվ Շուշանը ներդաշնակություն մտցրեց Հրազդանի պարարվեստի ասպարեզում և փորձեց երջանիկ դարձնել շատ երեխաների, իրական արվեստին մոտեցնելով և սեր սերմանելով: Անհաջողությունները ընդամենը առիթ են նորից փորձելու: Արդար անհաջողությունն ամոթալի չէ, ամոթալին վախն է անհաջողություններից: "Շուշաններ" պարային համույթը չունենալով վախ անհաջողություններից, վստահ քայլերով գնում է առաջ միմիայն հաջողությունների և հաղթանակների հասնելու համար: Ժողովուրդների կյանքում միշտ մեծ նշանակություն է ունեցել պարարվեստը և չնայած լինելով արվեստներից ամենակոնսերվատիվը միշտ զարգացել է տվյալ ժողովրդի քաղաքակրթության աստիճանի զարգացման և կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ: Բայց կրած այդ փոփոխություններով հանդերձ մեր պարերը կրում են հազարամյակներ առաջ ստեղծված տոտեմական, էպիկական, վիպական, ծիսական և այլ պարերի կնիքը և առավել ևս հոգեբանությամբ գրեթե ոչ մի փոփխություն չեն կրել: Այդպես եղել է բազում դարերի ընթացքում, նույնիսկ անկախությունը կորցրած ժամանակ հային հայ պահող հիմնական կռվաններից մեկը ազգային արվեստն է եղել, որում թերևս կարևորագույն դերը պատկանել է պարարվեստին: Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը,մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: