Բիբի Անդերսոն (շվեդ.՝ Bibi Andersson, ), շվեդ դերասանուհի:

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Տեսերուվսի արքայական թատերական դպրոցում, որը գործել է «Դրամատեն թատրոնին» կից: Աշխատել է Մալմյոյի թատրոնում, որտեղ առջնորդը եղել է Ինգմար Բերգմանը: Բերգմանի «Ամառային գիշերվա ժպիտը» ֆիլմում Անդերսոնը կատարել է առաջին իր դերերից մեկը փոքրիկ էպիզոդում: Հայտնի է դարձել Բերգմանի «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Դեմքը» ֆիլմերի դերակատարումներով: Նա խաղացել է ռեժիսորի տասնմեկ ֆիլմերում: Լավագույն դերերից մեկն է համարվում «Անձը» ֆիլմի բուժքույր Ալմայի դերը (1965):

Նկարահանվել է նաև շվեդ ռեժիսոր Վիլգոտ Շյոմանի «Սիրուհին» (1962), «Անկողին եղբոր և քրոջ համար» (1966), «Ես կարմրել եմ» (1980): 1970թվականին Անդերսոնը խաղացել է խորհրդային ռեժիսորներ Յուրի Եգորովի ֆիլմերում (1971) և Միխայիլ Բոգի («Սիրո մասին», 1970) ֆիլմում:

Անձնական կյանքը և ընտանեկան կապը խմբագրել

2004 թվականին ամուսնացել է բժիշկ Գաբրիել Բաեզայի հետ: Ավելի շուտ ամուսնացած է եղել սցենարիստ և կինոռեժիսոր Չելեմ Գրեդեի (1960-1973) հետ և քաղաքագետ Պիեռ Ալմարկոմի հետ (1978-1981) ամուսնությունը ավարտվել է ամուսնալուծությամբ: Բիբի Անդերսոնի մեծ քույրը եղել է բալետի պարուհի և դերասանուհի Գերդ Անդերսոնը:

Ֆիլմագրուտյուն խմբագրել

  • 1954 — «Գիշերը Գլիմինջի ամրոցում»
  • 1955 — «Ամառային գիշերվա ժպիտը» / Sommarnattens leende — դերասանուհի
  • 1957 — «Յոթերորդ կնիքը» / Det sjunde inseglet — Միա
  • 1957 — «Մորու դաշտը» / Smultronstället — Սառա
  • 1958 — «Կյանքի ակունքներում» / Nära livet — Յորդիս Պետերսոն
  • 1958 — «Դեմքը» / Ansiktet — Սառա
  • 1960 — «Սատանայի աչքը» / Djävulens öga — Բրիտ Մարի
  • 1963 — «Սիրուհին» / Älskarinnan — Աղջիկ
  • 1964 — «Մի՛ խոսիր այդ բոլոր կանանց մասին» / För att inte tala om alla dessa kvinnor — Գումլյան
  • 1966 — «Անձ» / Persona — Ալմա
  • 1966 — Մահճակալ քրոջ ու եղբոր համար / Syskonbädd 1782 — Շարլոտա
  • 1969 — «Կիրք» / En passion — Էվա Վերգերուս
  • 1970 — «Նամակ Կրեմլից» / The Kremlin Letter — Էրիկա Կոսնով
  • 1971 — «Հպում» / Beröringen — Կարին Վերգերուս
  • 1971 — «Մարդը ուրիշ կողմից» — Բրիտ Ստագնելիուս
  • 1973 — «Դրվագներ ամուսնական կյանքից» / Scener ur ett äktenskap — Կատարինա
  • 1976 — «Շիկահերը» / Blondy
  • 1976 — «Սանտյագոյում անձրև է գալիս» — Մոնիկա Կալվե
  • 1978 — «Սերը հարցականի տակ է» / L`amour en question — Հարվի Վուդ
  • 1979 — «Կին + կին» / Twee vrouwen — Լաուրա
  • 1979 — «Կվինտետ» / Quintet
  • 1981 — «Ես կարմրում եմ» / Jag rodnar
  • 1983 — «Ներկայացվածը» / Exposed — Մարգարետ
  • 1987 — «Բաբետայի խնջույքը» / Babettes gæstebud — շվեդ տիկին
  • 2002 — «Էլինա. կարծես ես չեմ էլ եղել» / Elina — Som om jag inte fanns
  • 2007 — Առն: Ասպետ-տաճարականը / Arn — Tempelriddaren — մայր Ռիկիսա
  • 2008 — «Առն: Թագավորություն ճանապարհի վերջում»
  • 2009 — «Սառնամանիք»/ The Frost - տիկին