Գեներալ Մանվել Գրիգորյանի վագրը և շվեյցարացի լրագրողի ճղված տաբատը

խմբագրել
  • Մանվել Սեկտորի Գրիգորյան (հուլիսի 14, 1956, Արշալույս, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ, հայտնի է որպես Գեներալ Մանվել կամ Տուշոնկա Մանվել, հայ ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2000), ԵԿՄ նախագահ (1999-2018)։ Եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (2012-2018)։ Ձերբակալված է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։
    	Չհաստատված անօրինական գործունեություն	  

Բիզնես գործունեություն Խմբագրել Ըստ hetq.am լրատվականի հրապարակման՝ Մանվել Գրիգորյանը խոշոր բիզնեսմեն է և տիրապետում է հսկայական ֆինանսական և նյութական միջոցների:

Արմավիրի մարզում իրականացրած բիզնես գործունեություն Խմբագրել Միայն Արմավիրի մարզում, ըստ hetq.am լրատվականի հրապարակման, նրան են պատկանում «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն (գազալցակայանների շահագործում, խոշոր շինարարության կազմակերպում... ավտոմեքենաների վրա Խմբագրել Ըստ մի շարք լրատվամիջոցների Մանվել Գրիգորյանի թիկնազորի անդամները հաճախակի հարձակվում են Գրիգորյանի համար անցանկալի տեղում կայանած ավտոմեքենաների վրա։ Հատկապես ծակում են ավտոմեքենաների անվադողերը։ Մինչ այժմ հայտնի չէ մի դեպք, որ Վաղարշապատում անվադողերի վնասելու գործով դատապարտվի:

Հարցազրույցներից մեկում Գրիգորյանը հերքել էր անվադողերը ծակելու լուրերը՝ հայտարարելով. - «Ես տեղյակ չեմ, սաղ սութ ա, չնայած ես տենայի՝ անպայման, եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը, որ նարուշենի չանեն»:

Հրաչ Աբգարյանի վրա հարձակում Խմբագրել 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցի 1 հասցեում գտնվող հանրախանութի դիմաց դաժան ծեծի ենթարկվեց Վաղարշապատի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Աբգարյանը գնումներ կատարելու նպատակով մեքենան կայանել էր հանրախանութի դիմացի կայանատեղիում և մտել խանութ։ Խանութից դուրս գալիս, նկատելով, որ մի խումբ անձինք ծակում են իր ավտոմեքենայի անվադողերը, փորձել է կանխել։ Սակայն նշված խումբը, որը Մանվել Գրիգորյանի թիկնազորի մաս էր կազմում, հարձակվել և ծեծի է ենթարկել Աբգարյանին: Ծեծին միացել է նաև Մանվել Գրիգորյանը, ով մինչ այդ իր մեքենայում նստած հետևել է իր թիկնազորի կողմից Աբգարյանին ծեծի ենթարկելու գործընթացին։ Մեքենայից դուրս գալուց հետո նա միացել է իր թիկնազորին և ոտքերով հարվածներ հասցրել գետնին ընկած Աբգարյանին:

Դեպքի մասին լայն հասարակությանը հայտնի է դարձել միայն օրեր անց լրատվամիջոցների հրապարակումներից հետո:

2016 թվականի հունվարի 9-ին shamshyan.com լրատվամիջոցում հոդված հրապարակվեց, որտեղ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը հերքեց Մ.Գրիգորյանի կողմից Հ.Աբգարյանին ծեծի ենթարկելու լուրերը։ Նա մասնավորապես հայտարարեց, որ «Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը հո թուրք չի՞, որ գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ծեծել տա կամ ծեծի: Գեներալը բարձրացրել և պատրաստ է ձեռք բարձրացնել միայն ու միայն թուրքերի վրա»: 2016 թվականին հունվարի 13-ին Աբգարյանը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հայտնել է, որ իրեն ոչ ոք չի ծեծել ։ Ձերբակալություն 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Մանվել Գրիգորյանը բերման ենթարկվեց և ձերբակալվեց, ինչի մասին համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի անհապաղ տեղեկացվեց ՀՀ ԱԺ նախագահը[3]: Օգոստոսի 17-ին դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգեց երկու ամսով[15]։ 20.12.2018թ. դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանը 25 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանավայրից։ ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին 79 հրացան, ատրճանակներ, հակատանկային ականանետեր, ՊՆ-ին նվիրված մեքենաներ, 3 ավտոպարկ, վայրի կենդանիներ (արջեր, վագրեր, ջայլամներ), բազմաթիվ անհատների և կառույցների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից հավաքված և ուղարկված, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և նամակներ: