Եվ այնուամենայնիվ պտտվում է (И всё-таки она вертится!)

Վեներան ուսումնասիրելիս Գալիլեյը եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի՝ բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը: Գալիլեյի ծննդից դեռևս 20 տարի առաջ այդպիսի տեսություն առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, եկեղեցին պաշտոնապես արգելել էր: Գալիլեյը նույնպես հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր հայացքներից, հայտարարել, որ համամիտ չէ Կոպեռնիկոսի հայացքներին: Սակայն նա իրականում երբեք էլ չհրաժարվեց իր գաղափարներից և ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Միայն 1981 թ-ին կաթոլիկ եկեղեցին, այնուամենայնիվ, ընդունեց Տիեզերքի Արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը:

Այդ արտահայտությունը պետք է հասկանալ տվյալ ժամանակի եկեղեցի-գիտություն հակամարտության համատեքստում: Eppur Si Muove արտահայտությունը նշանավորում է գիտության պատասխանը եկեղեցուն և ինկվիզիցիային՝ "It doesn't matter what you believe; these are the facts": Այսինքն հավատքը կարևոր չէ, կարևորը փաստերն են: