Սեքնդ-հենդ խանութ

Սեքնդ-հենդ (անգլ.՝ second-hand`երկրորդ ձեռքից) օգտագործված հագուստ և այլ առարկաներ:

Սեքնդ-հենդ ապրանքի ծագումը խմբագրել

Սեքնդ-հենդ տեսակի ապրանքի առաջացման հիմնական գործոններից կարելի է համարել՝

  • Եվրոպացիների տնտեսական բարեկեցությունը, որը թույլ է տալիս ոչ միայն հագուստ գնել, այլև տարվա յուրաքանչյուր եղանակի փոխել զգեստապահարանը, որի ընթացքում հագուստը չի հասցնում մաշվել
  • Մշակույթը, որը թույլ չի տալիս դեն նետել դեռևս լավ վիճակում գտնվող իրը (հագուստը)
  • Բարձրորակ իրերի պահանջարկ այն մարդկանց շրջանում, որոնք պատրաստ չեն մեծ գումարներ վճարել ֆիրմային խանութներից գնումներ կատարելու համար
  • Նույն գնով ցածրորակ ապրանքը, որն արտադրվում են Չինաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում:

Սեքնդ-հենդի հավաքում խմբագրել

Եվրոպայում գոյություն ունեն սեքնդ-հենդ հագուստի հավաքման մի քանի հիմնական տեսակներ:

Խանութային հավաքում խմբագրել

Բրենդային հագուստի ֆիրմային խանութների սեզոնային վաճառքից և հավաքածուի փոփոխումից հետո հավաքում են չվաճառված ապրանքը և շատ ցածր գնով վաճառում են այն սեքնդ-հենդ տեսակավորման գործարաններին: Նման հագուստը դառնում է Ստոք կատեգորիա՝ նոր հագուստի գնացուցակով: Հաճախ բրենդային հագուստների խանութները չեն ցանկանում, որպեսզի իրենց ապրանքը վաճառվի ցածր գնով և վնաս հասցնի խանութի համբավին: Նման պարագայում հագուստից կտրում են հաշվեպիտակները և ապրանքանիշները, որպեսզի գնորդները չկարողանան որոշել այս կամ այն իրի ծագումը: Հիմնականում նման հաշվեպիտակների բացակայությունը վկայում է հագուստի բարձր որակի մասին: Louis Vuitton, Christian Dior և այլ բրենդերը երբեք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց հին հագուստը հայտնվի Ստոքում, այդ իսկ պատճառով նրանք կտրում են պիտակները և միայն դրանից հետո վաճառում գնազեղչված ապրանքը տեսակավորման գործարաններին: Նման կերպ պիտակները կարող են կտրել բրենդային խանութների համար նախատեսված հագուստի և աքսեսուարների արտադրողները, որոնք իրավունք չունեն բրենդի ինքնուրույն առաքման, առաքիչից ապրանքի վերարտադրման և վերադարձման համար: Նման հագուստը դառնում է Սեքնդ-հենդ Cream կատեգորիա՝ նոր հագուստ առանց գնացուցակի:

Տնային (ընտանեկան) հավաքում խմբագրել

Հագուստներ հավաքող սեփական ընկերությունների կամ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցները շրջում են տներով առաջարկելով հանձնել հին ու ոչ պետքական հագուստը: Կա նաև մեկ այլ տարբերակ. մարդիկ փոստով ստանում են ծրար՝ հավաքող-ֆիրմայի կողմից թռուցիկով և պոլիէթիլենային փաթեթով: Թռուցիկի մեջ առաջարկվում է հավաքել հագուստ և կոշիկներ: Նման ֆիրմաներ պետությանը որոշակի գումար են վճարում հագուստ հավաքելու լիցենզիա ստանալու համար և որպես կանոն, որքան հարուստ է շրջանը, այնքան թանկ արժե լիցենզիան: Ըստ պայմանագրի ողջ հագուստը պետք է լինի մաքուր և լավ վիճակում: Կոշիկները պետք են միշտ զույգ լինեն: Շատ ողջունվում է սպիտակեղենը և վերմակները: Նշված ժամանակում մեքենան անցնում և հավաքում է այդ փաթեթները:

Բեռնարկղային հավաքում խմբագրել

Բնակելի թաղամասերում հանրախանութների և մեքենայի կանգառների մոտակայքում հատուկ բեռնարկղեր են տեղադրում հավաքող-ֆիրմայի ապրանքանիշով, որոնց մեջ յուրանքաչյուրը կարող է թողնել ոչ պետքական հագուստով և կոշիկներով փաթեթ: Բեռնարկղային հավաքումն առավել աղքատ և քաոսային է, քանի որ այնտեղ հաճախ կենցաղային ջարդված սպասք է հայտնվում:

Դպրոցական հավաքում խմբագրել

Հագուստի հավաքում նույնպես իրականացվում են դպրոցներում, հատկապես անգլիական և իռլանդական, որտեղ հագուստի հավաքումն իրականացվում է երեխաների կողմից, որոնց հավաքող-ֆրմաները դրա փոխարեն գումար են վճարում: Բացի մանկական հագուստից նման հավաքման մեջ գոյություն ունեն կանացի և տղամարդու հագուստ, կոշիկներ, տրիկոտաժ: Վերը նշված հագուստներից կազմվում է սեքնդ-հենդ Original ապրանքատեսակը: Տեսակավորման գործարաններում այն փաթեթավորում են 100 կգ պարկերի մեջ և վաճառում ամենացածր գնով: Original-ում կարող են հայտնվել տարբեր իրեր, սկսած հագուստից և կոշիկներից մինչև գրքեր և ափսեներ: Original-ի որակը անկայուն է և հագուստների մի մասն ընդհանրապես պիտանի չէ վաճառքի համար: Նման ապրանքը տարածված էր 1990-ական թվականներին, երբ սեքնդ-հենդ բիզնեսը դեռ նոր էր սկսում զարգանալ: Այսօր գործարանների մեծ մասը հրաժարվեցին նման տեսակի ապրանքից և իրականացնում են տեսակավորումից կախված Original հագուստի որակից, վիճակից և երկրից:

Սեքնդ հենդ ապրանքի փաթեթավորում խմբագրել

Սեքնդ հենդ ապրանքը փաթեթավորվում է պոլիէթիլենային կամ պոլիպրոպիլենային պարկերի մեջ 5-100 կգ չափածրարով համապատասխան ապրանքանիշի տեղադրմամբ, որտեղ նշված է ապրանքի տեսակը` հաճախ անգլերեն լեզվով: Օրինակ Women Cream Mix Winter: Բնօրինակի ծագման երկիրը և տեսակավորման գործարանը հաճախ չի նշվում: Սակայն տեսակավորման գործարանները հիմնականում օգտագործում են տարբեր երանգավորմամբ պարկեր այն բանի համար, որպեսզի հաճախորդներն արագ կարողանան կողմնորոշվել և որոշել այս կամ այն տեսակի ապրանքը:

Սեքնդ հենդ ապրանքի սանիտարական մշակում խմբագրել

Նախքան հագուստը պարկերի մեջ կդասավորվի այն պետք է սանիտարական մշակում և տեսակավորում անցնի: Սեքնդ հենդ խանութ այցելած մարդկանց առաջին անգամ երբեմն վախեցնում է հագուստների յուրահատուկ հոտը: Հոտն առաջանում է գոլորշով և ֆորմալինով սանիտարական մշակումից հետո: Դա անհրաժեշտ պայման է: Սեքնդ հենդ ապրանքի յուրանքանչյուր խմբաքանակ ունի ախտահանման հավաստագիր, որտեղ նշվում է, թե ինչպիսի քիմիական ռեակտիվներ են կիրառվել մշակման ժամանակ: Այդ իսկ պատճառով սեքնդ հենց հագուստը հիմնականում ավելի մաքուր և անվտանգ է առողջության համար, քան անօրինական ձևով բերված ապրանքն առանց համապատասխան փաստաթղթերի: Հոտից ազատվելը հեշտ է, բավական է պարզապես լվանալ հագուստը: Եթե դա անհնար է, օրինակ, վերարկուի գնման դեպքում, ապա կարելի է սահմանափակվել պատշգամբին օդափոխման կամ շոգեմշակման միջոցով:

Տնտեսություն խմբագրել

Սեքնդ հենդի գները տատանվում են 3-17 եվրո 1 կգ համար` կախված կատեգորիայից (Cream, Lux, Extra, 1 կամ 2 կատեգորիա): Բարեգործության տրված հագուստը վերջում վաճառվում է այն հավաքող կազմակերպությունների կողմից (նրանց գումար է պետք ոչ թե հագուստ) Աֆրիկայի փոքր ընկերություններրին, որոնք արտահանում են դրանք մայրցամաքի բազում երկրներ: