My Heart's In The Highlands (Robert Burns)
(Թարգմանություն)
Իմ սիրտը լեռներում է
Բարով մնաք իմ լեռներ, բարով մնաս դու հյուսիս,
Բարով մնա երկիրն իմ արժեքների, քաջության,
Ուր էլ գնամ շրջելու ու որտեղ էլ թափառեմ,
Բարձունքները լեռների պիտի հավերժ ես սիրեմ:
Իմ սիրտը լեռներում է, իմ սիրտն այստեղ չէ,
Իմ սիրտը լեռներում եղնիկին է հետևում,
Վայրի եղջերվի ու այծյամի հետքերով
Ուր էլ որ գնամ, իմ սիրտն է լեռներում:
Բարով մնաք իմ սարեր, ձնով ծածկված բարձունքներ,
Բարով մնաք հովիտներ, մարգագետիններ կանաչ,
Բարով մնաք անտառներ ու ծառածածկ թավուտներ,
Բարով մնաք անձրևներ, տեղատարափ ու շառաչ: