Մասնակից:Rita Aslanyan/Ավազարկղ 1
Rita Aslanyan/Ավազարկղ 1 |
---|
Թերի Լինն Հետչեր անգլ.՝ Teri Lynn Hatcher, ամերիկուհի դերասան և գրող, ավելի շատ հայտնի է Սյուզան Մայերի դերում «Հուսահատ տնային տնտեսուհիները» (2004—2012) սերիալում, որի համար 2005 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը և «Լոիս և Կլարկ. Սուպերմենի նոր արկածները(1993—1997)» սերիալում նամինացվել է Էմմի և Լոիս Լեյն անվանումներով:
Կյանք
խմբագրելԹերի Լինն Հետչերը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 8-ին Կալիֆոռնիայի նահանգի Պալո-Ալթո քաղաքում, իսկ մանկությունն անցկացրել է հարևան Սաննիվեյլ քաղաքում: Ընտանիքում միակ երեխան էր: Նրա հայրը միջուկային ֆիզիկոս էր, իսկ մայրը՝ ծրագրավորող: Մանուկ հասակում գրավում էր իր պարերով և հոր հետ գնում էր ձկնորսության: Դպրոցում եղել է հայտնի կազմակերպիչ: Դպրոցն ավարտելուց հետո նա անմիջապես Սան-Ֆրանցիսկոյում ընդունվել է Ամերիկյան Կոնսերվատորիա, իսկ դրան զուգահեռ նա քոլեջում սովորել է մաթեմատիկա:
Կարիերա
խմբագրելՀետչերը սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում երկրորդական դերերով այնպիսի սերիալներով, ինչպիսիք են «Սիրո նավակ», «Գաղտնի գործակալ Մակհայվերը»: Նա շարունակել է նկարահանվել «Աստղային ճանապարհ. Գալիք սերունդ», «Լոս Անջելեսի օրենքը]]», «Քվանտային թռիչք (հեռուստասերիալ)», «Մյորֆի Բրաուն» սերիալներում, իսկ 1989 թվականին աջաջին անգամ նկարահանվել է «Մեծ նկար» ֆիլմում: Ավելի ուշ կատարելով երկրորդական դերեր՝ նկարահանվել է «Տանգոն և Քեշը», «Օճառի փրփուր» և «Բացեիբաց խոսակցություն» ֆիլմերում:
Հետչերը հասել է լայն ճանաչման՝ «Լոիս և Կլարկ. Գերմարդու նոր արկածները(1993—1997)» կատակերգական սերիալում Լոիս Լեյն դերով[1]: Այնուհետև նա հանդես է եկել նշանավոր դերերով «Երկու օր հովտում» (1996), «Երկնքի գերիները» (1996) ֆիլմերում և հավանաբար իր ամենահայտնի դերով Ջեյմս Բոնդի «Վաղը երբեք չի մահանում» (1997) ֆիլմում[1]: Այնուհետև 1996 թվականին մասնակցել է Saturday Night Live շոուին: Հաջորդող տարիներին նրա գործունեությունը անկում ապրեց, իսկ դերասանուհին հիմնականում նկարահանվում էր քիչ հաջողություններ ունեցող նախագծերում: Նա նաև 2001 թվականին նկարահանվել է «Լրտեսների երեխաները» ֆիլմում:
2004 թվականին Հետչերը «Հուսահատ տնային տնտեսուհիները» սերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը[1]: Սերիալը հեռուստատեսության պատմության մեջ դարձավ ամենամեծ հիթը, իսկ Հետչերը կրկին վերադարձրեց իր համբավը: Նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ լավագույն կանացի դերի համար և ԱՄՆ-ի կինոդերասան Գալսիի մրցանակին՝ կատակերգական ֆիլմերում լավագույն կանացի դեր կատարելու համար, ինչպես նաև «Էմմի» մրցանակին՝ 2005 թվականին կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար[2]: Սերիալը եթերում շարունակվել է 2004-2012 թվականներին՝ 8 եթերաշրջանով:
Անձնական կյանք
խմբագրել1985-1988 թվականներին Հետչերը հանդիպում էր մի դերասանի՝ Ռիչարդ Դին Անդերսոնի հետ, ում հետ խաղում էր «Գաղտնի գործակալ Մակհայվերը» սերիալում: Սակայն նրանք բաժանվեցին: Շուտով նա ամուսնացավ Մարկուս Լիտխոլդի հետ, ումից բաժանվեց 1989 թվականին: Դրանից հետո դերասանուհին երկար ժամանակ մնաց միայնակ: 1994 թվականի մայիսի 27-ին Թերի Հետչերը ամուսնացավ դերասան Ջոն Թեննիի հետ: Երեք տարի հետո նա ունեցավ աղջիկ և անվանեց նրան Էմերսոն Ռոուզ Թեննի: Սակայն այս ամուսնությունն էլ երջանիկ չէր: 2002 թվականի ձմռանը Թերին իմացավ Սաննիվեյլ քաղաքում դեռահաս աղջկա ինքնասպանության մասին: Նա CNN հեռուստաալիքի ուղիղ եթերով բացահայտ հայտարարեց, որ աղջկա սպանության մեջ կասկածում է Ռիչարդ Հեյս Սթոունին: Սթոունը Հետչերին ծաղրելու նպատակով ամուսնացավ նրա մորաքրոջ հետ: Թերին այլևս չէր կարողանում լռել իր վնասվածքի մասին, որը հասցվել էր նրան վաղ մանուկ հասակում: Ջոնը, ցնցված անձնական գաղտնիքից, որի մասին նա մինչ այդ չգիտեր, չկարողացավ հաղթահարել զգացմունքները և հեռացավ Թերիից:[3][4]. Նրանք բաժանվեցին 2003 թվականի մարտին: 2006 թվականի ապրիլին Թերի Հետչերը թողարկեց իր առաջին ինքնակենսագրական «Այրվող կենացը և կյանքի փիլիսոփայությունը» գիրքը (Burnt Toast: and Other Philosophies of Life) :
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելԹվական | Հայերեն անվանումը | Անգլերեն անվանումը | Դերը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1989 | Մեծ նկար | The Big Picture | Գրետհեն | |
1989 | Տանգոն և քեշը | Tango & Cash | Քեթրին Տանգո | |
1991 | Օճառի փրփուր | Soapdish | Արիել Մալոնի, բժիշկ Մոնիկա Դեմոնիկո | |
1992 | Բացեիբաց խոսակցություն | Straight Talk | Ջենիս | |
1993 | Brainsmasher … Love Story | Սամանտա Քրեյն | ||
1994 | Արտաքին հանգստություն | The Cool Surface | Դանի Պեյսոն | |
1994 | Ձեռքերով և ոտքերով | All Tied Up | Լինդա Ալիսսիո | |
1996 | Երկնքի գերիները | Heaven’s Prisoners | Կլաուդետտա | |
1996 | Երկու օր դաշտավայրում | 2 Days in the Valley | Բեկկի Ֆոքս | |
1997 | «Վաղը երբեք չի մահանում» | Tomorrow Never Dies | Պերիս Կարվեր | |
1999 | Տենդ | Fever | Շարլոթ Պարկեր | |
2001 | Լրտեսների երեխաները | Spy Kids | տիկին Գրադենկո | |
2003 | Ճակատագրի հպումը | A Touch of Fate | Մեգան Մարգուիլաս | |
2007 | Վերակենդանացնելով չեմպիոնին | Resurrecting the Champ | Անդրեա Ֆլակ | |
2009 | Կառոլինան սարսափի աշխարհում | Coraline | Մել Ջոնս | |
2013 | I Brake for Gringos | Մայր | ||
2013 | Ինքնաթիռներ(մուլտֆիլմ) | Planes | Դոտտի |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանումը | Անգլերեն անվանումը | Դերը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1985-1986 | Սիրո նավակ | The Love Boat | Էմմի | 19 էպիզոդ |
1986-1987 | Կապիտոլիում | Capitol | Անժելիկա Ստիմագ Քլեգգ | Мыльная опера |
1987 | Կարենի երգը | Karen’s Song | Լաուրա Մետյուզ | 13 էպիզոդ |
1987 | Գիշերային դատարան | Night Court | Քիթթի | 1 էպիզոդ |
1988 | Աստղային ճանապարհ. Գալիք սերունդ | Star Trek: The Next Generation | Պետ Բ. Գ. Ռոբինսոն | 1 էպիզոդ |
1989 | Լոս Անջելեսի օրենքը | L.A. Law | Թրեյսի Շու | 1 էպիզոդ |
1989 | Քվանտային թռիչք(հեռուստասերիալ) | Quantum Leap | Դոննա Էլիզ | 1 էպիզոդ |
1990 | Մյորֆի Բրաուն | Murphy Brown | Մեդելին Ստիլվել | 1 էպիզոդ |
1986-1990 | Մակհայվերի գաղտնի գործակալը | MacGyver | Պեննի ՊարկերПенни Паркер | 6 էպիզոդ |
1991 | Կիրակնորյա ընթրիքВ | Sunday Dinner | Թ. Թ. Ֆեգորի | 6 էպիզոդ |
1991 | Մահ ջրում | Dead in the Water | Լաուրա Ստեվարտ | Հեռուստաֆիլմ |
1993-1997 | Լոիս և Կլարկ. Գերմարդու նոր արկածները | Lois & Clark: The New Adventures of Superman | Լոիս Լեյն | 87 էպիզոդ |
1993-1998 | Սայնֆելդ (հեռուստասերիալ) | Seinfeld | Սիդրա | 3 էպիզոդ |
1998 | Որտե՞ղ էիր | Since You’ve Been Gone | Մարիա Հոլդստեյն | Հեռուստաֆիլմ |
1998 | Ֆրեյզեր | Frasier | Մարիա | 1 էպիզոդ |
2000 | Թեկնածուն և իր կինը | Running Mates | Շոնա Մորգան | Հեռուսաֆիլմ |
2001 | Փախչող Ջեյնը | Jane Doe | Ջեյն Դոու | Հեռուսաֆիլմ |
2003 | Իմպուլս | Momentum | Ջորդան Ռիպս | Հեռուստաֆիլմ |
2004 | Երկու և կես մարդ | Two and a Half Men | Լիզ | 1 էպիզոդ |
2004-2012 | Հուսահատ տնային տնտեսուհիները | Desperate Housewives | Սյուզան Դելֆինո | 180 էպիզոդ |
2010 | Smallville | Էլլա Լեյն | 1 էպիզոդ | |
2012 | Ջեյնի ոճը | Jane by Design | Քեյթ Քվիմբի | 4 էպիզոդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Teri Hatcher- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013-02-27-ին. Վերցված է 2013-02-18-ին.
- ↑ «Awards for Teri Hatcher». Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-02-20-ին.
- ↑ Тери Хэтчер: «Он сказал: „Откроешь рот — убью!“»
- ↑ Teri Hatcher snares sex abuser, статья в The Times.