Qnarik/Սևագրություն 22
 

Ջոն Ուիլյամ Սնոու (անգլ.՝ John William Snow, ), ամերիկացի տնտեսագետ և պետական գործիչ: ԱՄՆ նախկին ֆինանսների նախարար. այս պաշտոնում նշանակվել էր 2003 թվականի սկզբին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից, ով խոստացավ կիսով չափ կրճատել ազգային պարտքը: Նշանակվելուց մի քանի տարի անց Սնոուն բախվեց Բուշի վարչակազմի հետ` իր տնտեսական քաղաքականության համար: 2006 թվականի գարնանը Սնոուն հեռացվեց աշխատանքից:

Կենսագրություն խմբագրել

Ջոն Սնոուն ծնվել է 1939 թվականի օգոստոսի 2-ին Օհայոյի Տոլեդո քաղաքում: 1962 թվականին նա ավարտեց Տոլեդոյի համալսարանը, այնուհետև Վիրջինիայի համալսարանը, որտեղ նրա ղեկավարները երկու Նոբելյան մրցանակակիր էին և դարձավ տնտեսական գիտությունների թեկնածու: 1967 թվականին Սնոուն ավարտել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Այնուհետեւ նա դասավանդել է տնտեսությունը Վիրջինիայի համալսարանում, Մերիլենդում, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանում[1]։

1972-1976 թվականներին աշխատել է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունում՝ զբաղեցնելով Կառավարության փոխհարաբերությունների օգնականի, կանոնակարգերի, պլանավորման և միջազգային հարցերի գծով օգնականի տեղակալ, փոխնախարարի տեղակալ, մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչակազմի ադմինիստրատոր պաշտոնները[1]։

1977 թվականից՝ փոխնախագահ, 1985 թվականից՝ CSX կորպորացիայի նախագահ: Այս կորպորացիան Միացյալ Նահանգների խոշորագույն տրանսպորտային ընկերություններից մեկն է: Այն տիրապետում է երկաթուղիների, նավահանգիստային տերմինալների ցանցին, ապահովում է տրանսպորտային համապարփակ ծառայություններ աշխարհի ավելի քան 70 երկրներ ապրանքների առաքումը: Սնոուն CSX-ի ղեկավարած շուրջ 20 տարվա ընթացքում կորպորացիայի ֆինանսական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են[1]։

1992 թվականին Սնոուն ընտրվեց Ֆինանսական ինստիտուտների բարեփոխման, նրանց գործունեության վերականգնման և կարգավորման ազգային հանձնաժողովի համանախագահ: Այս հանձնաժողովը զբաղվում էր Միացյալ Նահանգների ֆինանսական ճգնաժամից հետո առաջարկությունների մշակմամբ, որոնք ազդում էին քաղաքացիների խնայողությունների և վարկերի վրա[1]։

1994-1996 թվականներին Սնոուն գլխավորել է գործարար կլոր սեղան կազմակերպությունը, որը միավորում է ամերիկյան 250 խոշորագույն ընկերությունների ղեկավարներին:տրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի ընդունմանը։ Այդ պաշտոնում նա աջակցել է ազատ առևտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի ընդունմանը[1]։

2003 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը առաջարկեց Սնոուի թեկնածությունը գանձապետարանի պաշտոնում: 2003 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն տվեց առաջարկին, իսկ 2003 թվականի փետրվարի 3-ին Սնոուն դարձավ ԱՄՆ ֆինանսների նախարար[1]։

Բուշ Սնոուի հետ բաց հակամարտության մեջ է մտել 2005 թվականի վերջին, երբ հերթական անգամ Սենատին կոչ է արել ավելացնել փոխառությունների առաստաղը: 2006 թվականի գարնանը նոր փոխառու միջոցների անհրաժեշտությունը հարուցել է կոնգրեսականների խիստ քննադատությունը, որոնք այն վերագրում են ԱՄՆ նախագահի անարդյունավետ տնտեսական քաղաքականության հաշվին[2]։

2006 թվականի ապրիլին լրատվամիջոցները հայտնեցին, որ Սնոուն պատրաստ է հեռանալ պաշտոնից, հենց որ Բուշը փոխարինող գտնի: Այս հաղորդագրությունների հայտնվելը կապված է Բուշի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման հետ[3]։ Սնոուն շուտով հրաժարական տվեց, և ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում նրան փոխարինեց Հենրի Պոլսոնը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «John W. Snow». The White House Website. 2003-02-03. Արխիվացված է օրիգինալից 2012-12-10-ին.
  2. «Congress Is Asked to Raise Debt Limit». The Washington Post. 2005-12-30. Արխիվացված է օրիգինալից 2012-12-10-ին.
  3. Elisabeth Bumiller. (2006-04-05). «Treasury Secretary Is Said to Be Thinking of Quitting». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-12-10-ին.
  4. «President Bush Nominates Henry Paulson as Treasury Secretary». The White House. 2006-05-30. Արխիվացված է օրիգինալից 2012-12-10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել