«Մատենա», առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց: Մատենան միջազգային դպրոց է Հայաստանում, որը հիմնադրվել է հայտնի հայ գործարար, Սկոլկովո կառավարման դպրոցի համահիմնադիր, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan College) հիմնադիր և բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների հեղինակ Ռուբեն Վարդանյանի և Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Բարձրագույն կրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների նախաձեռնող ու աջակից Ռուբեն Հայրապետյանի կողմից։

«Մատենա»-ի առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության: Ունենալով թե՛ համաշխարհային, թե՛ տեղական փորձագետների հսկայական բազա, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ՝ «Մատենան» հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը։

Գործընկերներ խմբագրել

Բացի սեփական ծրագրերից, Մատենան նաև կրթական ծրագրեր է իրականացնում համաշխարհային առաջատար բիզնես դպրոցների և կրթական կենտրոնների հետ: 2021թ. թվականի դեկտեմբերին Մատենան փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Սկոլկովո կառավարման դպրոցի հետ (Առաջինը Արևելյան Եվրոպայում և ամենաերիտասարդ դպրոցը Թոփ-50-ում կորպորատիվ և բաց ծրագրերի գծով ՝ ըստ Financial Times-ի)։ Փետրվարի 1-ին դպրոցն ազդարարեց ղեկավարների համար նախատեսված առաջին համատեղ ծրագրերի մեկնարկը: Դպրոցի առանցքային գործընկերներից է Բեռլինի Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը ՝ համար 1 բիզնես դպրոցը Գերմանիայում և 7-րդը Եվրոպայում:

Ղեկավարների կրթություն խմբագրել

Ղեկավարների համար նախատեսված ծրագրերն ուղղված են պետական, ինչպես նաև ֆինանսական, տեխնոլոգիական, արդյունաբերական և այլ ոլորտների առաջատար մասնավոր ընկերություններում աշխատող մարդկանց մասնագիտական հմտությունների և առաջնորդության հմտությունների զարգացմանը:

Ծանոթագրություններ խմբագրել