Hay Day

POitor/HayDay
Изображение логотипа
ՄշակողՍուպերսելլ
ՀրատարակիչՍուպերսելլ
Թողարկման թվականiOS` 2012թ.
Անդրոիդ՝ 2013թ.
ՊլատֆորմներԱնդրոիդ, iOS, iPadOS


Հայ Դեյը (անգլ.՝ Hay Day) անվճար բջջային ֆերմերային խաղ է, որը մշակվել և հրապարակվել է Սուպերսելլի կողմից: 2012 թվականի հունիսի 21-ին թողարկվել է iOS համակարգի համար, իսկ 2013 թվականի նոյեմբերի 20-ին՝ Անդրոիդ համակարգի։[1]

2013 թվականի հաշվետվության համաձայն՝ Սուպերսելլը ամսական 30 միլիոն դոլար է վաստակել Հայ Դեյից և Clash of Clans-ից[2]:

2023թ.-ի դրությամբ Սուպերսելլին բերել է ավելի քան 1,2 միլիարդ դոլարի ընդհանուր եկամուտ:

Գեյմփլեյ խմբագրել

Հայ Դեյը ֆերմերային բազմակառավարելի խաղ է, որտեղ խաղացողները կարող են բույսեր աճեցնել և անասուններ կերակրել: Խաղացողները կարող են ապրանքներ վաճառել մետաղադրամների և միավորների դիմաց: Երբ նրանք ստանում են միավորներ, բացվում են ավելի բարձր մակարդակներ, որոնք ավելի շատ հնարավորություններ են տալիս:[1]

Գնահատումներ խմբագրել

Gamezebo կայքը խաղի գրաֆիկան գնահատել է 80/100 միավոր[3]

Pocketgamer.com-ի կողմից շնորհվել է բրոնզե վարկանիշ[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Hay Day» (անգլերեն). 2024-01-13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Gilbert, David (2014-02-12). «Supercell Earns $30M a Month from Clash of Clans and Hay Day». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2024-01-20-ին.
  3. Lufkin, Bryan (2012-07-03). «Hay Day Review». Gamezebo (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-01-20-ին.
  4. «Hay Day review». www.pocketgamer.com (անգլերեն). 2012-07-06. Վերցված է 2024-01-20-ին.