Ղեկավարում

խմբագրել

Ղեկավարումը հաղորդակցության և անձնակազմի ազդեցության օգտագործումն է ճիշտ կողմնորոշելու ենթակաների գործողությունները տվյալ կազմակերպության պլանները իրականացնելիս:Ղեկավարման գործընթացը դիտարկվում է որպես կառավարիչի անձնական ազդեցության և ենթակաների հետ հաղորդակցման գործոն:

Ղեկավարի դերը անձնակազմի կառավարման գործում

խմբագրել

Ղեկավարը նշանակվում է ոչ միայն կառավարելու կազմակերպությանը,այլ նաև ենթականերին առաջնորդելու,ոգևորելու իր անձնական աշխատանքով,վարքագծով:

Ղեկավարը պետք է լինի,լավատես,վճռական,աշխատասեր և համբերատար:

Որոշ հեղինակավոր մասնագետներ գտնում են,որ ղեկավարման գործընթացը բաղկացած է անձնական ազդեցության հմտությունից ենթակաների վրա,հաղորդակցման միջոցներից և ենթակաների աշխատանքային վարքի շարժառիթների ձևավորման մեթոդներից:

Ղեկավարման գործընթացը դիտարկվում է որպես կառավարիչի անձնական ազդեցության և ենթակաների հետ հաղորդակցման գործոն:

Հաղորդակցությունը և անձնական ազդեցությունը հիմնվում են ղեկավարման երկու սկզբունքների վրա:

Առաջին սկզբունքը՝

Ղեկավարությունը դեպի վերջնական նպատակ.դա կողմնորոշման սկզբունք է:

Կառավարիչի գլխավոր խնդիրն է՝աշխատակիցների գործողությունը ուղղել դեպի կազմակերպության պարզ որոշված և հստակորեն հասկանալի նպատակների կատարում:

Որպեսզի կառավարել ենթակաների աշխատանքը,պետք է կազմել նպատակներին հասնելու գործողությունների պլան,որտեղ նշված լինեն այն իրականացնելու հաստատուն ժամկետները և արդյունքները:

Երկրորդ սկզբունքը՝

Ձեռնարկության և աշխատողների նպատակների միասնությունն է:

Տվյալ կազմակերպությունը կգործի լավագույն ձևով,եթե նրա նպատակները և առանձին անհատների նպատակները համընկնոևմ են իրար:Դա իր հերթին կապահովի կազմակերպության նպատակների արդյունավետ նվաճման և յուրաքնչյուր աշխատողի բավարարվածության հնարավորություն:

Աշխատավորներին պետք է համոզել աշխատել ինտենսիվ կերպով,բացատրելով,որ նման դեպքում՝ձեռնարկությունը կստանա բարձր շահույթ,լարված աշխատելով ոչ միայն կավելանա ձեռնարկության շահույթը,այլ նաև նրանց աշխատավարձը,խթանների համակարգը,հնարավոր կլինի բավարարել որոշ կարևորագույն պահանջմունքներ,աշխատանքային առաջխաղացում:

Ղեկավարի դերը

խմբագրել

Լավ ղեկավարը պետք է ընդունակ լինի ոգևորելու իր ենթականերին կազմակերպության նպատակները իրականացնելու համար:

Շատ մասնագետներ գտնում են ,որ ղեկավարման ունակությունը կարելի է զարգացնել:

Սակայն կան նաև մասնագետներ որոնք պնդում են ,որ ղեկավարները ծնվում են,այլ ոչ թե դառնում:

Պ. Դրաքերը գրում է՝<Մենք գտնում ենք ,որ շարքային մարդուն կազմակերպության մեջ պետք է տալ հնարավորություն լինելակտիվ,կատարել ոչ շարքայինգործեր:Սակայն չենք պահանջումնրա յուրաքանչյուր շարքային աշխատողին դարձնել ղեկավար>:

Կառավարման համակարգը չի կարող ստեղծել ղեկավարներ,այլ կարող է ստեղծել պայմաններ,որը կնպաստի կամ ղեկավարի երևան գալուն կամ էլ նրա ընկճելուն:

Ղեկավարի աշխատանքի արդյունավետությունը գնահատվում է նրա աշխատանքի արդյունքներով ու նվիրվածությամբ:

Ինչքան արգասաբեր է աշխատակցի աշխատանքը,այնքանով էլ բարձր է գնահատվում նրա ղեկավարը:

Անհրաժեշտ է գիտենալ որ՝

Ենթակաների ընդունակությունների և ներքին էներգիայի արդյունավետ օգտագործումը կառավարչի կարևոր պարտականությունն է:

Ձեռնարկության ղեկավարները յուրաքանչյուր կառավարչի աշխատանք գնահատում են նրա ենթակաների աշխատանքի արդյունքով:

Յուրաքանչյուր կառավարչի առաջխաղացումը պայմանավորված է իր աշխատողների բարձր ցուցանիշներով:

Կառավարչի աշխատանքը դյուրին կդառնա,եթե նրա ենթակաները ձգտեն բարձրացնել իրենց աշխատանքի որակը և քանակը:

Մեծ է կառավարչի գոհունակությունը,երբ իր օղակի աշխատողները գօրծում են բարձր արդյունավետությամբ,առողջ մթնոլորտում:

Յուրաքանչյուր կառավարիչ ձգտում է ունենալ այնպիսի ստորաբաժանում,որը կգործի արդյունավետ և կընդգրկի լավ աշխատողներ:

Եթե ընկնում է ստորաբաժանման արտադրողականությունը,ապա առաջին հերթին մեղադրում են կառավարչին:Մեծ է ղեկավարների դերը իրավիճակային մոտեցման մեթոդաբանության մեջ:Այն ըդգրկում է հետևյալ մոտեցումները՝

Ա.  ղեկավարը պետք է ծանոթ լինի մասնագիտական կառավարման այն գործընթացին,որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը

Բ.  ղեկավարի խնդիրն է կանխատեսել որոշակի ընբռնման կամ մեթոդի կիրառման ինչպես դրական ,այնպես էլ բացասական հետևանքները

Գ.  ղեկավարից է պահանջվում առանձին դեպքերը որոշակի իրավիճակների հետ կապակցելու ունակությունը,ապահովելով կազմակերպության նպատակների իրականացումը ամենաարդյունավետ ճանապարհով

Դ.  Ղեկավարը պետք է ճիշտ մեկնաբանի իրավիճակը,թե նման դեպքում ոՙր գործոնն է ավելի կարևոր,և ինչպես կազդեն վերջիններիս փոփոխությունները տվյալ իրավիճակին:

Արդյունավետ կառավարման հիմնական գործոնը ղեկավարն է՝իր անձնային որակների ամբողջականությամբ:

Ամերիկացի նշանավոր կառավարիչ Լի Յակոկկան ասել է՝եթե հարկ լինի մեկ բառով բնութագրելու այն հատկությունները,որոնք անհրաժեշտ են լավ կառավարչին,ապա ես կասեի ՝դրանց հանգում են վճռականություն հասկացությունը:

Ղեկավարման տեսակները

խմբագրել

Ղեկավարման տեսակը ղեկավարի կայուն կարծիքն է ազատության այն աստիճանի վերաբերյալ ,որոնք պետք է տրվեն ենթականերին վճիռներ կայացնելիս:

Եթե ղեկավարի ազատության աստիճանը զրո է՝խիստ դիկտատուրա է,իսկ եթե այն շատ մեծ է՝կոլեգիալ ղեկավարություն է:

Ըստ Կիլլեն Կ. և Ռենսիս Լայկերտի ղեկավարման ձևերը չորսն են՝

1.       Խիստ դիկտատուրա /միահեծան/

2.      Բարյացակամ ինքնիշխանություն

3.      Խորհրդակցական ղեկավարում

4.      Կոլեգիալ ղեկավարում

Խիստ դիկտատուրա

խմբագրել

Դա ինքնիշխան կառավարիչն է անսահման իշխանությամբ:Իշխանությունը ուրիշի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունն է:

Այս ղեկավարման դեպքում ենթակաները անտրտունջ ենթարկվում և կատարում են պետերի ցուցումները,չկատարելու դեպքում ինքը կպտժվի և կզրկվի իր պահանջմունքները բավարարելու հնարավորությունից:

Քիչ չեն այն տեսաբանները,որոնք ղեկավարման այս տեսակը չեն ընդունում,սակայն,չի էլ կարելի այս ձևից լրիվ հրաժարվել:Կյանքի փորձը ցույց է տալիս,որ այս ձևի ղեկավարումը հաճախ անհրաժեշտ է լինում,եթե կազմակերպությունը նոր է ձևավորվում,և երբ մարդիկ,իրար դեռ չեն ճանաչում և ծանոթ չեն աշխատանքի բնույթին,կարգ ու կանոնին:

/Առանց իշխանության չկա ձեռնարկություն և չկա կարգ ու կանոն/,-ասել է Ռոբերտ Բիրստեդը:

Այս տիպի ղեեկավարման սովորաբար ձգտում են հետևյալ կատեգորիայի մարդիկ՝

Որոնք մեծ կարծիք ունեն իրենց արժանիքների մասին և սիրում են,որ աշխատողները հլու-հնազանդ ենթարկվեն իրենց կարգադրություններին:

Որոնք չունեն բարձր որակավորում և չգիտեն աշխատողներին ազդելու լավ մեթոդներ:

Որոնք նոր են և չունեն ղեկավարման ձիրք:

Որոնք ունեն ցածր ինտելեկտ:

Բարյացակամ ինքնիշխանություն՝

խմբագրել

Որտեղ ենթակաները ունեն որոշակի հնարավորություն կարծիք հայտնելու և մասնակցելու կառավարման աշխատանքներին:

Այսպիսի ղկավարները մտահոգվում են ոչ միայն խնդիրների հաջող կատարմամբ,այլ նաև ենթակաների բարեկեցության մասին:Նա ջերմ է վերաբերվում ենթականերին,չի համարում նրանց /երկրորդ կարգի/ մարդ,չի գոռոզանում իր պաշտոնով,բայց ցուցադրում է,որ դրության տերը ինքն է:

Խորհրդակցական-ժողովրդավարական՝

խմբագրել

Այս տիպի ղեկավարը,որտեղ իր և ենթակաների միջև գործում են փոխըմբռնում,որը և հնարավորություն է տալիս ստորին մակարդակի ենթականերին մասնակցելու վճիռներ կայացնելու ործընթացներին:Նա բացատրում է ենթականերին կատարվելիք աշխատանքները,ցանկանում է լսել նրանց տարբերակը,սակայն վերջնական վճիռը կայացնում է ինքը՝ղեկավարը,կրելով իր վրա ամբողջ պատասխանատվությունը,թեկուզ և վճիռը առաջարկված լինի ենթակաների կողմից:

Կոլեգիալ ղեկավարում՝

խմբագրել

Այս ձևի ժամանակ ղեկավարի ու ենթակայի միջև տիրում է փոխհարաբերությունների լիակատար վստահություն:Որոշումներ ընդունելիս ղեկավարը հրավիրում է նաև ենթականերին հավասար ձայնի իրավունքով հանդես գալու իրենց առաջարկություններով,իսկ վերջնական որոշումը պարտադիր չէ,որ համնկնի ղեկավարի կարծիքին:

Հայտնի տեսաբաններ Ֆրենչը և Ռեյվեն տալիս են իշխանության այլ ձևի բնութագրեր՝

Ա.  Իշխանություն՝հիմնված ստիպողականության վրա,որտեղ կատարողը գիտակցում է,որ չկատաչելու դեպքում ինքը կպատժվի և կզրկվի իր աշխատանքից

Բ.  Իշխանություն՝խրախուսմամբ,որտեղ ենթական վստահ է,որ առաջադրանքը կատարելուց հետո կբավարարեն իր պահանջմունքները

Գ.  փորձաքննական իշխանություն,երբ ենթական զգում է,որ հրամայողը ավելի գիտակից է և նրանից սպասելիքներ ունի

Դ.   Չափանիշային իշխանություն,որտեղ ենթական ձգտում է ընդօրինակել իր ղեկավարի լավագույն գծերը

Ե.  Օրինական իշխանություն,երբնենթական զգում է,որ հրամանն օրենքի ուժ ունի և ինքը պետք է ենթարկվի:

Ղեկավարման լավագույն ձև գոյություն չունի:Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ղեկավարման ձևը պետք է ընտրվի կոնկրետ գործոններից ելնելով:Օրինակ՝հաշվի առնվի ղեկավարի ընդունակությունները և անձնական որակական ցուցանիշները,ենթակաների ընդունակություններն ու  իրավիճակը,անմիջական պետի ղեկավարման ձև,տվյալ կազմակերպության կամ ֆիրմայի կառավարման ընդունված ավանդույթներն ու սկզբունքները:

Ղեկավարման վրա ազդում են նաև կառավարչի հետևողական,կայուն և ճկուն գործունեությունը:Ենթակաները պետք է լավ հասկանան իրենց ղեկավարի դրված դիրքը,որ մի օր դիկտատոր է,մյուս օրը՝բարյացակամ,երբեմն էլ պահանջում է,որ իրեն օգնեն:Լավ կառավարիչը միշտ ընտրում է ղեկավարման այն տիպը,որն ամնահարմարն է իր համար,երբեմն էլ այն փոխելով՝ելնելով իրավիճակից,որը չի վնասում աշխատողների և կազմակերպության շահերին:Լավ ղեկավարը միշտ ձգտում է վճիռների որոշման ժամանակ ընդգրկել աշխատողներին այն հարցերով,որոնք շոշափում են նրանց շահերն ու խնդիրները:

Ղեկավարման ձև ընտրելիս շատ կարևոր է նաև ուղղվածությունը,այն է՝առաջադրանքների կատարում,թե ստորադրյալների շահերի խթանում:

Եթե ուղղվածությունը դեպի ստորադրյալների շահերն է,ղեկավարը պետք է ձգտի ղեկավարել այնպես,որ ենթակաների պահանջմունքները կատարվեն,ցույց տալով,որ դա անմիջապես կապված է կազմակերպության շահերի և պլանների ժամանակին կատարման հետ:

Կառավարիչները,որոնք հաշվի են առնում իրենց ենթակաների շահերը,սովորաբար հասնում են ավելի բարձր արդյունքների,քան այն կառավարիչները,որոնք հակված են միայն վրևից իջեցված առաջադրանքների կատարմանը:

Յուրաքանչյուր կառավարիչ միշտ ձգտում է,որ իր ստորաբաժանմունքում ապահովվի համապատասխան վերաբերմունքի մակարդակ:Այն փոփոխական է ինչպես օրվա,այնպես էլ ժամվա տեսանկյունից:

Գործի նկատմամբ վերաբերմունքի բարձր մակարդակը արդյունք է լավ ղեկավարության,որն ընդհանրապես ազդում է աշխատանքի արտադրողականության ու կարգապահության վրա:

Ֆրեդերիկ Թեյլորը նշում է,թե իդեալական ղեկավարը պետք է օժտված լինի հետևյալ հատկանիշներով՝խելքով,կրթվածությամբ,հատուկ կամ տեխնիկական հմտություններով,ֆիզիկական ճարպկությամբ կամ ուժով,նրբանկատությամբ,եռանդով,ազնվությամբ,դատողությամբ,ողջախոհությամբ ու քաջառողջությամբ:

Ճապոնացի հեղինակները նշում են,որ առաջնորդի անձնային հատկանիշներից ամենակարևորը կանխատեսման ունակությունն է:

Գոյություն ունեն ղեկավարելու և առաջնորդելու այլ մոտեցումներ,սկզբունքներ և չափանիշներ:

Ըստ ֆին տեսաբանների ամեն մի ղեկավար պարտավոր է ձևավորելու իր սեփական անձնական կառավարման /ոճը/,որը թույլ է տալիս օգտվելու տվյալ իրավիճակի գործոններից:

Եվ լավ է այն կառավարիչը,որն ունի մեծ աշխարհայացք,կամք,վճռականություն և համբերություն:

Այսպիսով,առաջնորդի գործունեությունը իշխանության գործադրման ճիշտ ընթացքն է,ղեկավարելու իրենից ցածր մակարդակի կառավարիչներին,որոնք պարտավոր են իրագործելու կազմակերպության նպատակները,ղեկավարելու իր ենթակայության ծառայողներին,պլանավորելու ու վերահսկելու նրանց աշխատանքը:

Գրականության ցանկ

խմբագրել
  1. Սուվարյան Յու, Մենեջմենթ, Երևան, Տնտեսագետ 2002
  2. Հովակիմյան Ի., Մենեջմենթի հիմունքներ, Երևան 2006
  3. Հովհաննիսյան Ա., Մենեջմենթի հիմունքներ, Երևան, 2015
  4. Կ. Կիլյեն  Համաշխարհային Տնտեսագիտության ղեկավարման թեորիան