Հեռախոսային բանկային ծառայություն

խմբագրել

«iText Mobile Banking» համակարգը հեռախոսի միջոցով բանկային ծառայությունների հեռակա ստացման հարմարավետ, պարզ և մատչելի համակարգ է, որը հնարավորություն է տալիս կառավարել հաճախորդների բանկային հաշիվները ցանկացած վայրից:

Push և Pull հաղորդագրություններ

խմբագրել

Mobile Banking-ն այսօր առավել հաճախ կատարվում է SMS-ի միջոցով, բայց հնարավոր է նաև օգտագործել հատուկ ծրագրեր, որոնք կարելի է ներբեռնել հեռախոսի մեջ: Այն աշխատում է` օգտագործելով push և pull հաղորդագրությունները:

Push հաղորդագրությունն այն է, երբ բանկն ինքն է որոշում հաղորդագրություն ուղարկել հաճախորդին` առանց հաճախորդի տեղյակ լինելու: Push հաղորդագրություններ հաճախորդին ուղարկվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հաճախորդին տեղեկացնել, որ իր հաշվից բանկամատից գումար է դուրս գալիս, կամ նրա կրեդիտ քարտով կատարվում են վճարումներ և այլն:

Pull հաղորդագրությունն այն է, երբ հաճախորդն ինքն է որոշում հաղորդագրություն ուղարկել և ստանալ տեղեկատվություն իր բանկային հաշիվների մասին: Mobile Banking-ը տալիս է հնարավորություն իրական ժամանակում մուտք գործել և տեսնել հաշվի մանրամասները որտեղ էլ , որ լինի հաճախորդը: Ընդամենը պետք է տեքստային հագորդագրություն ուղարկել տվյալ համարին և հաճախորդը կստանա հետ հաղորդագրությունն անմիջապես իր հաշվի մասին ինֆորմացիայով:

Գրանցման կարգը

խմբագրել

Նշանակություն չունի, թե ինչ տիպի հեռախոս ունի հաճախորդը: Mobile Banking-ն աշխատում է ցանկացած բջջային հեռախոսի վրա, որոնք արտադրվել են վերջին 5 տարիների ընթացքում, և որն ուղարկում և ստանում է տեքստային հաղորդագրություններ: Այն բավականին արագ է, հեշտ է կիրառել և հարմարավետ է:
Գրանցվելու համար անհրաժեշտ են կատարել հետևյալ քայլերը`

1. Մուտք դեպի Online Banking/ Log in to Online Banking

/որն էլ իր մեջ ներառում է քարտի համարը/ Card Number և Access Code (PAC) /

2. Գրանցել բջջային հեռախոսը/ Register your mobile phone /

3. Ընտրել հաշիվը և հաստատել Pass կոդը/ Select your accounts and confirm your Pass code/


Եթե հաճախորդը չունի Online Banking-ի հաշիվ , պետք է դիմի տվյալ բանկի մոտակա մասնաճյուղ: Հաճախորդի անձնական տվյալներն այս դեպքում էլ այնքան պաշտպանված են, որքան Online Banking-ի դեպքում: Նորարարական բջջային լուծումները կարող են օգնել հաճախորդներին` բավարարելու նրանց փոփոխվող պահանջները: