Մասնակից:Nelli Pitskhelauri/Ավազարկղ
Nelli Pitskhelauri/Ավազարկղ |
---|
Էլսա Թերեսիա֊Անդերսոն (), Շվեդիայի առաջին կին օդաչուն և հմուտ պարաշյուտիստը:
Նա աղքատ գյուղացու դուստր էր Սկոնե նահանգի Ստրովելստորպ քաղաքում: Մայրը մահացավ, երբ նա վեց տարեկան էր: Ավագ եղբայրը լքեց ընտանիքը և նոր կյանք փնտրեց Ամերիկայում:
Միշտ վճռականություն և խիզախություն ցուցաբերելով՝ նա ցանկանում էր դառնալ ավելին, քան պարզապես գյուղացու կին, ուստի 1920 թվականին 21 տարեկանում նա սովորեց թռչել՝ դառնալով Շվեդիայի առաջին կին օդաչուն: Նա ուներ «no. 203» վկայական: Չբավարարվելով դրանով, նա գնաց Գերմանիա՝ պարաշյուտով թռչել սովորելու:
1922 թվականին Անդերսոնը զոհվեց Շվեդիայի Ասկերունդ քաղաքում իր երրորդ թռիչքի ժամանակ: Հազարավոր հանդիսատեսներ հավաքվել էին ներքևում՝ սառած Ալսեն լճի սառույցի վրա: Նա խնդիրներ ունեցավ պարաշյուտը արձակելու հետ կապված, որը բացահայտվեց ճանապարհներից միայն գետնից փոքր հեռավորության վրա և նա ուժգին բախվեց գետնին:
1926 թվականին շվեդական Աերո ակումբը որպես հուշարձան երեք մետր բարձրությամբ կոթող կանգնեցրեց այն վայրում, որտեղ նրան գտել են մահացած:
Վեպ և կինոնկար
խմբագրել- 1996 թվականին շվեդ վիպասան Ժակ Վերուպը ներկայացրեց Էլսայի կյանքը Den ofullbordade himlen («Անկատար երկինք») վեպում:
- 2001 թվականին վեպը հիմք է հանդիսացել Յան Տրուելի Så vit som en snö (Սպիտակ, ինչպես ձյուն) ֆիլմի համար[1][2], որի մեջ Անդերսոնի դերը խաղացել է դերասանուհի Ամանդա Օոմսը: Ֆիլմն շարժանացել է Շվեդիայի քննադատների մրցանակին որպես տարվա լավագույն շվեդական ֆիլմ: Ֆիլմում պատկերված էր, որ նա հարաբերություններ ունի երկու սեռերի հետ, սակայն պարզ չէ, թե որքանով է դա արտացոլում Անդերսոնի իրական կյանքը:
- Վերապ, Ժակ․ Den ofullbordade himlen: [Ստոկհոլմ]․ Բոնիեր, 1996. - 91-0-056231-9 (Շվեդական հրատարակություն):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Så vit som en snö (2001)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Dargis, Manohla. «Movies: About Sa Vit som en Sno». The New York Times. Վերցված է 8 August 2008-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Nelli Pitskhelauri/Ավազարկղ կատեգորիայում։ |