Մասնակից:Nare99663355/Ավազարկղ

Անն Գոլոն (Աննա) (ֆր.՝ Anne Golon, իսկական անունը Սիմոնա Շանժյո ֆր.՝ Simone Changeux։ 17 декабря 1921, Тулон — 14 июля 2017, Версаль[1]), ֆրանսիացի գրող, լրագրող, կինոսցենարիստ։ Հայտնի է դարձել իր ամուսնու հետ գրելով պատմական վեպեր 17-րդ դարի կանաչաչյա ազնվական Անժելիկայի մասին։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 17-ին Թուլոնում Ֆրանսիկան նավատորմի կապիտան Պիեռ Շանժեի ընտանիքում։ Աղջիկը վաղ տարիքում է արտահայտել իր սերը գեղանկարչության և նկարչության նկատմամամբ։

Երբ դարձավ 18 տարեկան գրեց իր առաջին գիրքը «Երկիրը իմ աչքերից այն կողմ», հրատարակվել է 1994 թվականին ժոել Դանտերն կեղծանունով։

Հետագայում նրան ընտանիքում անվանել են Ժոել։ Այդ ժամանակ նա սկսեց աշխատել որպես լրագրող։ 1940 թվականի ամռանը, երբ Ֆրանսիան օկուպացված էր գերմանական զորքերի կողմից, ընտանիքն ապրում էր Վերսալում։ Սիմոնան որոշում է դուրս գալ օկուպացված ֆրանսիայից և ուղևորվել դեպի հարավ, իսպանական սահմանի մոտ։

1949 թվականին երիտասարդ գրողը ստացել է մրցանակ իր նոր գրքի «Անմեղ սրբի պարեկություն»։ Ստացած գումարով որոշում է մեկնել Աֆրիկա, որտեղից որոշում է հավաքել և ուղարկել տեսանյութեր։

Սիմոնան ուղևորվում դեպի Ֆրանսիական Կոնգո, որտեղ ծանոթանում է երկրաբան Վսեվոլոդ Գոլուբինովի հետ։ Սիրավեպը, որը սկսվել էր նրանց մինջև, վերածվում է խորը զգացմունքների, և շուտով ամուսնանում են։

Բայց կյանքը Կոնգոյում գնալով դժվարանում էր, և ամուսինները վերադառնում են Ֆրանսիա՝ բնակվելու Վերսալում։ Բայց Վսեվոլոդ Գոլուբինովը չի կարողանում աշխատանք գտնել։ Նրանք փորձում են զբաղվել միասնական գրական աշխատանքով և թողարկում են գիրք վայրի կենդանիների մասին՝ «Le Coeur des Betes Sauvages»։ Միևնույն ժամանակ նրանց վիճակը մնում էր ծանր։ Դրանից բացի, Սիմոնան այդ ժամանակ լույս աշխարհ բերեց իրենց առաջնեկին։ Եվ այդ ժամանակ նա որոշեց գրել պատմաարկածային վեպը։

Սիմոնան և Վսեվոլոդը երեք տարի աշխատում են Վերսալի գրադարանում, ուսումնասիրելով պատմական նյութեր, նվիրված 17-րդ դարի պատմությանը։ Աշխատանքը բաժանվում էր այսպես՝ Սիմոնան ուսումնասիրում նյութեր, գրում էր, կառուցում ֆաբուլաներ, կազմում նախագծեր, իսկ Վսեվոլոդը զբաղվում էր պատմական նյութերով և խորհրդատվությամբ։

Գրող Սիմոնա Ժանժեն աշխարհին հայտնի էր նաև Անն Գոլոն անունով, մահացել է 2017 թվականի հուլիսի 14-ին Վերսալում, 96 տարեկան հասակում։

  1. Умерла писательница Анн Голон, автор серии романов об Анжелике