Մասնակից:Naltakyansvetlana/Մենք լավագույնն ենք (ֆիլմ)

Naltakyansvetlana/Մենք լավագույնն ենք

Մենք լավագույնն ենք (շվեդ.՝ Vi är bäst!), շվեդ ռեժիսոր Լուկաս Մոդիսսոնի ֆիլմը: Համաշխարհայաին պրեմիերան կայացել է 2013 թվականի օգոստոսի 31-ին:

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1982 թվականին: 7-րդ դասարանի աշակերտուհիներ Բոբոն և Կլարան, ովքեր փանքի սիրահարներ են, որոշում են ստեղծել երաժշտական խումբ, չնայած չէին կարողանում նվագել որևէ երաժշտական գործիքով և անգամ որևէ գործիք չունեին: Զույգը խնդրում է Հեդվիգին` բարձր դասարանի ամաչկոտ և ընկերազուրկ աշակերտուհուն միանալ իրենց խմբին, հավանելով նրա ցուցաելույթը դպրոցական տաղանդների մրցույթին: Հետագայում երգչախմբին միանում են այլ մասնակիցներ ևս:

Առաջին սեր, առաջին արբուք, առաջին համերգային ելույթ. այդ ամենը հագեցած է երաժշտության հանդեպ սիրով: Եվ այդ երաժշտությունը փանքն է:

Դերերում խմբագրել

  • Միրա Բարքհամմար
  • Միրա Գրոսին
  • Լիվ ԼեՄոյն
  • Յոնաթան Սալոմոնսսոն
  • Մաթիաս Վիբերգ
  • Աննա-Սոֆիա Ռասե
  • Վիկտոր Էրիկսսոն
  • Չարլի Ֆալկ
  • Դավիդ Դենսիկ

Արձագանքներ և մրցանակներ խմբագրել

Ֆիլմն ընդհանուր առմամբ ստացել է դրական արձագանք: Rotten Tomatoes վեբկայքում ֆիլմը ստացել է 7,9/10 գնահատականը, արժանանալով 127 քվեարկողների 97%-ի հավանությանը: Ֆիլմը հաղթել է տարբեր կինոփառատոններում, արժանացել է Տոկիոյի կինոփառատոնի Գրան պրի մրցանակի[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել