ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ խմբագրել

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
ԵրկիրՀայաստան
ՇտաբՎազգեն Սարգսյան 26/1
Հիմնադրվել է1996
Կայքcda.am/am

Կենտրոնական դեպոզիտարիան 1996 թվականից ի վեր օգտագործում է լավագույն տեխնոլոգիաները՝ իր գործընկերներին ապահովելով համաշխարհային ստանդարտներին համապատասխան որակ։

Լինելով Clearstream-ի անդամ՝ կենտրոնական դեպոզիտարիան կապող օղակ է հանդիսանում Հայաստանի և միջազգային շուկաների համար՝ հնարավորություն ունենալով համագործակցելու ավելի քան 110 երկրների 2500 ֆինանսական կազմակերպությունների հետ։ ՀԿԴ-ն անդամակցում է նաև Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային (AESCD), Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիային (ANNA), SWIFT միջազգային վճարումների համակարգին, Reuters տեղեկատվական համակարգին:

Ծառայություններ խմբագրել

ՀԿԴ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայություններն են՝ քլիրինգ վերջնահաշվարկ ակտիվների սպասարկում և ռեեստրավարում ակտիվների պահառություն կուտակային կենսաթոշակային ակտիվների ռեեստրավարում և պահառություն

ՀԿԴ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ և ՆՊԱՏԱԿՆԵՐԸ խմբագրել

Մեր տեսլականն է շարունակել ներդնել միջազգային լավագույն դեպոզիտար փորձը՝ իրար կապելով տարածաշրջանի տնտեսությունները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտաիայի նպատակն է․ Դառնալ հավասարակշռված, ռիսկերի արդյունավետ կառավարման մեխանիզմներով և միջազգային գործարքների սպասարկման հնարավորություններով օժտված քլիրինգի և վերջնահաշվարկի կենտրոն, Բարձրացնել Հայաստանի կենսաթոշակային համակարգում ՀԿԴ-ի դերակատարության վերաբերյալ իրազեկվածությունը, նպաստել այդ համակարգի առաջխաղացմանը զարգացող երկրների շուկաներում՝ ՀԿԴ-ի կողմից խորհրդատվական և այլ արտապատվիրվող ծառայությունների մատուցման նպատակով, Ընդլայնել մատուցվող դեպոզիտար ծառայությունների շրջանակը և դիվերսիֆիկացնել ընկերության եկամտի աղբյուրները։