Ռուստամ Իշխանի Պողոսյան (Ռուստամ սարկավագ Պողոսյան) , Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի ք․Էջմիածնում: 2002 թվականին սովորել է Վոլգոգրադ մարզի Կամիշին քաղաքի 8-րդ միջնակարգ դպրոցում: Առաջին դասարանը ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան: Մասնակցել է Մ.Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցին կից կազմակերպված «Այծեմնիկ» բակային ճամբարին, այնուհետև սովորել Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 դպրոցում:

2004 թվականին ընդունվել է Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դուդուկի բաժինը: Երաժշտական գործիքներից տիրապետում էր՝ կլարնետի, դուդուկի, դհոլի, դաշնամուրի, կիթառի: 2004 թվականին ընդունվել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնառության տարիներին ամառային արձակուրդներին մասնկացել է ճամբարներին,որպես դպիր: Ուսումնառությանը զուգահեռ ստեղծել էր «Armenian Hands» հուշանվերների փոքր բիզնեսը: Պատրաստել է խաչեր զինվորների համար, և նրանց շրջանում հայտնի է եղել որպես՝ խաչեր նվիրող Ռուստամ: 2013-2019 թվականներին երգել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ և փոքր եգչախմբերում, եղել է երգչախմբերի ավագը: Գրել է մի շարք բանաստեղծություններ՝ նվիրված հայրենիքին, մորը, պանդխտությանը։ 2016 թվականին ձեռնադրվել է ուրարակիր: 2017 թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ երգչախմբի հետ եղել է Մոսկվայում:

2017 թվականի ամռանը hոգևոր ծառայութունն անց է կացրել Սանկտ-Պետերբուրգում: 2018 թվականի ամռանը հոգևոր ծառայությունն անց է կացրել ԱՄՆ-ում:

2016-2019 թվականներին զատկական ծառայությունն անց է կացրել Տավուշի թեմում: 2018 թվականի դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ: Ծառայել է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` որպես սարկավագ[1]։

2019 թվականի հուլիսի 28-ին մեկնել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր[2][3] [4]: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Արցախի երկրորդ պատերազմի Հայ-ռազմական գործողությունների ժամանակ: Հուղարկավորված է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։

Ընտանիք

խմբագրել

Ռուստամ սակավագը ամուսնացած չէր, հայրը՝ Իշխան Ռուստամի Պողոսյանն է,մայրը՝ Նարինե Կարապետի Պողոսյանը, տատը՝ Սիլվա Վրույրի Պողոսյանը, Սիլվա Իշխանի Պողոսյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 LLC, VIP Studio. «Մեր Ռուստամ սարկավագն ընկավ կռվի դաշտում. Տեր Եզնիկի գրառումը». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2020-12-02-ին.
  2. Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ մահացել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
  3. «Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը». news.am. Վերցված է 2020-12-02-ին.
  4. Journalist.am (2020-11-08). «Ճեմարանն ինձ սովորեցրեց ծառայել Աստծուն, բանակն էլ թող սովորեցնի ծառայել հայրենիքին. անմահացած հերոս Ռուստամ Պողոսյան». Ժուռնալիստիկայի ֆակուլտետ. Վերցված է 2020-12-02-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել