Հովնան եպս. Հակոբյան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Շիրակի թեմի հոգեւոր ընծայարան
Գևորգյան հոգևոր ճեմարան
Գործունեություն՝ Գուգարաց թեմի առաջնորդ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր մարտի 4, 1978(1978-03-04) (46 տարեկան)
Ծննդավայր Գյումրի, Շիրակի մարզ, {{{2}}} Հայաստան

Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ:

Կենսագրություն խմբագրել

Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը (ավազանի անունով Արթուր) ծնվել է 1978թ. Գյումրի քաղաքում:

Կրթությունը և հոգևոր ծառայությունները խմբագրել

1985-1993 թթ. սովորել է տեղի Պետրոս Դուրյանի անվան թիվ 28 միջնակարգ դպրոցում: 1993-1997 թթ. ուսանել և ավարտել է Շիրակի թեմի հոգեւոր ընծայարանը: 1997-2003 թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 2002 թ. դեկտեմբերի 24-ին` Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2003 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ աշխատանքի է անցել Կաթողիկոսարանում` որպես պարետ: 2003 թ. հոկտեմբերի 30-ին պաշտպանել է ավարտաճառ` «Հովհան Օձնեցու արմատական բարեփոխումները հայոց Ճաշոց-տոնացույցում» թեմայով: 2003 թ. նոյեմբերի 23-ին, ձեռամբ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2004 թ. ուսանել է Գերմանիայի Արեւելյան եկեղեցիների ինտիտուտում` հետեւելով գերմաներենի դասընթացներին: 2006 թ. հունիսի 20-ից նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր: 2008 թ. դեկտեմբերի 20-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողապետ` շարունակելով գավազանակրի պարտականությունը: 2010 թ. ապրիլի 15-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Թոնդրակեցիների կեղծ աղանդը» թեմայով:   2010 թ. ապրիլի 20-ին ստացել է Վարդապետական մասնավոր չորս աստիճանները` ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմաիծնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակչյանի: Նույն տարում մեկնել է ԱՄՆ-ի Սան Կլաուդ քաղաքի Սուրբ Հովհաննես համալսարան` հետևելով աստվածաբանության դասընթացների: 2010 թ. դեկտեմբերի 20-ին Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար: 2011 թ. սեպտեմբերի 7-ին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ[1]: 2011թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 2020 թ. դեկտեմբերի 21-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամնայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած մյուս բոլոր պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան». www.armenianchurch.org. 07.09.2011. Վերցված է 28.12.2021-ին.
  2. «Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ». armenpress.am. 22.10.2020. Վերցված է 28.12.2020-ին.