.... Այս իրավիճակը հաշվի առնելով, որոշակիություն և հստակություն ենք մտցրել հայերեն կենդանաբանական լեզվի մեջ, կարգաբանական միավորների վերջածանցները համակարգելով, ինչպես դա ընդունված է լատիներենում, ռուսերենում և այլ լեզուներում։...


Եւ այսպես՝

1. Կարգկերպեր (-formes, -образные)

2. Ենթակարգնմաններ (-oidei, -видные)

3. Ընտանիքայիններ (-idae, -овые, -евые)

* Եթե կարգի անունը կապված է կենդանու որևէ օրգանի հետ (կնճիթ, կճղակ, սմբակ), -կերպի փոխարեն պետք է ավելացվի -ավոր վերջածանցը, օրինակ` կնճիթավոր, կճղակավոր և այլն

** Եթե կարգի կամ ընտանիքի անվանումն արտահայտում է կենդանու որևէ հատկանիշ, օրինակ` գիշատիչ, կռռան, կրծող, ապա այս դեպքում անունը տրվում է հոգնակի թվով, գիշատիչներ, կոռաններ, կրծողներ։

*** Եթե րնտանիքի անունը բաղկացած է երկու արմատից, և դրանցից երկրորդը ցույց է տալիս որևէ հատկանիշ, ապա ոչ մի վերջածանց չի ավելանում, միայն դրվում է հոգնակի թվով: Այսպես, ընտանիք անձրուկներ լուսատու։

**** Ցեղերը նշել հոգնակի թվով։

***** Կենդանիների մյուս կարգաբանական միավորները թողնված են հոգնակի թվով։


А.Дж. Григорян «Необходимость систематизирования таксономических наименований животных в армянском языке»։