ես` Կլարա Սարգսյանս, ծնվել եմ Գյումրի քաղաքում:ներկայումս ես սովորում եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի իրավագիտությոան 4-րդ կուրսում:ՈՒնեմ տարբեր նախասիրություններ.փորձում եմ իմ ներդրումն ունենալ գիտական տարբեր բնագավառներում,ինչպես նաև արվեստում:Հաճախել եմ երաժշտական դպրոց և այն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ:Սիրում եմ զբաղվել նկարչությամբ:Ես` որպես իրավագետ, իրավունքի ճյուղերից նախընտրում եմ քրեական ուղղվածությունը:Գիտական Առարկաներից նաև սիրում եմ պատմութմունը`հատկապես միջին դարերը և Տիգրան Մեծի կառավարման ժամանակաշրջանը:Լեզուներից լավ եմ տիրապետում ռուսերենին և որոշ չափով անգլերենին.մասնակցել եմ <<Փաստաբանությունն ընդդեմ կոռուպցիայի>> հանրապետական գիտաժողովին եվ բանավոր փուլի արդյունքում զբաղեցրել եմ 3-րդ տեղը: Ապագայում հուսով եմ, որ կդառնամ իրավունքի լավ մասնագետ և իմ ուրույն ներդրումը կունենամ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: