Սովորական փողոցային սնունդի կետ

Սինգապուրյան խոհանոց, ընդհանուր տերմին, որով նշում են բոլոր այն տարբեր ծագում ունեցող կերակուրների մեծ բազմազանությունը: Հայտնի են Սինգապուրում: Շնորհիվ քաղաք-պետության ստրատեգիական տեղագրության, սինգապուրային խոհանոցը ստեղծվել է դարերի ընթացքում, տարբեր ժողովրդների խոհանոցների ազդեցության տակ: Մալազյական[1], չինական, ինդոնեզական, հնդկական, պերանական և եվրոպական, հատկապես անգլիական և պորտուգալական: Զգացվում է նաև ցեյլոնական, թայվանական, ֆիլիպիննյան և մերձավոր արևելյան խոհանոցների ազդեցությունը: Փողոցային սննդի կենտրոնից չինացի խոհարարը հնդկական կուլտուրայի ազդեցության տակ կարող է կատարել էքսպերիմենտներ այնպիսի բաղադրիչների հետ, ինչպիսիք են տամարինդը կամ կուրկուման, այն դեպքում, երբ հնդիկ խոհարարը կարող է պատրաստել բոված մակարոն:

Տեղական խոհանոցի մեծ բազմազանությունը այն դարձնում է գայթակղիչ տուրիստների համար:

Հիմնականում սինգապուրցիները նախընտրում են ոչ թե փողոցային սննդային կենտրոններ(անգլ.՝ hawker centre), այլ ռեստորաններ:

Սինգապուրում սնունդը համարվում է ժողովրդական նույնականության կարևոր տարր և շարան, որը միացնում է տարբեր մշակույթային սովորույթներ: Սինգապուրյան գրականության մեջ սնունդը համարում է «ժողովրդական մոլագարություն»: Սինգապուրցիները հաճախ են քննարկում սննդի թեման:

Կրոնը դնում է որոշ արքելքներ սննդի օգտագործման վրա: Մուսուլմանները չեն ընդունում խոզի միս, հինդուսները՝ տավարի, շատ են նաև բուսակերները: Ճաշելով միասին, մարդիկ տարբեր համայնքներից հասկանում են միմյանց, այնուհետև ընտրում են սնունդը, որը կարող է ընդունվել բոլորի կողմից:

Սինգապուրի տուրիզմի խորհուրդը քարոզում է սինգապուրի խոհանոցը ինչպես տուրիստական գայթակղությունների մաս, որը հավասար է շոպինգին:

Ամեն հուլիս երկրի կառավարությունը կազմակերպում է սինգապուրյան սննդի փառատոն: Տեղական սննդի մուլտիկուլտուրան, միջազգային խոհանոցների արագ սնունդը, գների լայն դիապազոնը Սինգապուրում ստեղծում են «Սննդային դրախտ»:

Սինգապուրը, լինելով փոքր երկիր խիտ բնակչությամբ, ունի քիչ մշակված հողեր: Քաղաքը ներմուծում է արտադրանքի և բաղադրիչների մեծ մասը, թեև կա մի խումբ տեղական ֆերմերներ, որոնք աճեցնում են բանջարեղեն,մրգեր և զբաղվում են ձկնորցությամբ: Օդային և ծովային երթուղիների խիտ ցանցը թույլ է տալիս քաղաք-պետությանը գյուղատնտեսական արտադրանք ներկրել տարբեր երկրներից, այդ թվում այնիպիսի թանկարժեք ծովամթերք, ինչպիսին է ճապոնական Սաշիմին:

Հայտնի ուտեստներ խմբագրել

Չինական խմբագրել

Շատ չինական ճաշատեսակներ հարմարեցվել են Չինաստանից ներգաղթած անձանց տեղական պայմաններին, օգտագործելով տեղական բաղադրիչները, ուստի դրանք չեն կարող համարվել զուտ չինական: Նրանք ունեն մալազյական, հնդկական և այլ ազդեցություններ: Սինգապուրի չինական բնակչությունը բազմալեզու է, և յուրաքանչյուր էթնիկ խումբ ինչ-որ բան է ավելացրել սինգապուրյան սննդի մեջ:


 
Բրինձը հավով:Սինգապուրցիները այն ուտում են կամ փայտիկներով, կամ պատառաքաղ ու գդալով և ոչ մի դեպքում դանակ-պատառաքաղով, ինչպես դա անում են եվրոպացիները:

=== Հայնանական բրինձ հավով === բրինձ, շոգեխաշած, հավի և վարունգի կտորներով: Այն սովորաբար համտեսվում է մուգ սոյայի սոուսով, չիլի սոուսով կամ կոճապղպեղի մածուկով: Այս ուտեստը համարվում է Սինգապուրի պետական ուտեստ: Այն գալիս է Հայնյանից, թեև սինգապուրյան տարբերակը մի քիչ է նման բնօրինակին:

Մալազյական խմբագրել

  • Սաթե — միս, գրիլի մեջ պատրաստված,որը նման է խորովածին, տրվում է կծու սոուսով,վարունգով և սոխով:

Միջմշակույթային խմբագրել

  • Լաքս — բրնձի արիշտա կոկոսի սոուսով, ծովախեցգետիններով, ձվի և երբեմն հավով, ձկով, տոֆու: Ի տարբերություն մալազյականի, յուրահատուկ սինգապուրյան է համարվում կատոնգ լաքսան հում կամ քիչ եփած փափկամարմիններով:

Հնդկական խմբագրել

 
Ռոթի պրաթա
  • Ռոթի պրաթա— Հնդկական բլիթներ, պակիստանական ու հնդկական ճաշատեսակներ, որոնք ենթարկվել են տեղական փոփոխությունների: Հիմնակում օգտագործվում են նախաճաշին և ուշ ընթրիքին: Այն սովորաբար մատուցվում է շաքարով և տարբեր ժամանակակից բաղադրիչներով, ինչպիսիք են ձու, պանիր, շոկոլադ, մասալա, դուրիյան և նույնիսկ պաղպաղակ: Բլիթների Իդեալական վիճակը դա նրանց փխրուն արտաքինն է և ներսի փափկությունը:

Ծովամթերքներ խմբագրել

 
Ծովախեձգետին՝ չիլի սոուսով
  • Կատվաձուկ, պատրաստված գրիլի վրա / hang hir (Կաղապար:Չիներեն) — կատվաձուկ, սամբալ սոուոսով, մատուցվում է բանանի տերևի վռա, մալազյական անվանումը իկան բակար, շատ հայտնի է Մալազիյայում:
  • Ծովախեցգետին սև պղպեղի սոուսով:
  • Ծովախեձգետին՝ չիլի սոուսով — շծովախեցգետին խիտ տոմատի մածուկով կայնենական պղպեղով:
  • Ձվածեղ՝ ոստրերով — ձվածեղ ոստրական լցոնումով, մատուցվում է ձևավորված գինձի թերթիկներով:
 
Դուրիյանի կրպակ Սինգապուրում

Մրգեր խմբագրել

Արևադարձային պտուղները հասանելի են Սինգապուրում ամբողջ տարի, չնայած նրանց մեծ մասը ներկրվում է հարևան երկրներից: Դրանցից ամենահայտնին դուրիյան է: Չնայած համաժողովրդական ճանաչվածությանը, դուրիյանը իր կտրուկ և յուրահատուկ հոտի պատճառով արգելվում է տեղափոխել հասարակական տրանսպորտում և օգտագործել որոշ հյուրանոցներում, հասարակական տարածքներում:


Խմիչքներ խմբագրել

Սինգապուրցիները շատ քիչ սպիրտ են օգտագործում, բայց օգտագործում են շատ գարեջուր : Տեղական գարեջուրը կոչվում է Tiger Beer: Սա որակյալ բաց գույնի գարեջուր է: Նրանք նաև խմում են կոպի («կոպի», խտացրած կաթով սուրճ), թեյ` կաթով, որը կոչվում է «թե» (« teh ») և շատ տարբեր հյութեր:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել