ԱՎԵՏԻՍ ԱՐՏԱՇԵՍԻ ՎԱՐՈՒԺԱՆՅԱՆ
խմբագրելԾնունդը, կյանքի վաղ տարիները
խմբագրելԾնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1933 թ. մայիսի 9-ին: Ծնողները. հայրը՝ Արտաշես Հարությունի Վարուժանյան; մայրը՝ Վարդանուշ Հայրապետի Ղևիկյան: Հալեպում հաճախել է հայկական դպրոց և ունենալով լավ ձայն, երգել է հայկական եկեղեցու տղաների երգչախմբում: Վաղ հասակաում ցուցաբերել է բացառիկ ունակություններ, որի պատճառով դպրոցի տնօրինությունը և հոգեբարձուների խորհուրդը որոշել էր, որ Ա. Վարուժանյանը շարունակի իր ուսումը Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: Սակայն 1946թ. ընտանիքը ներգաղթում է Սովետական Հայաստան: 1950-1954թթ. սովորել և ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը:
Անձնական կյանք
խմբագրելԿինը՝ Լուիզա Մինասի Փոստանյան, բժշկուհի: Դուստրը՝ Հասմիկ Վարուժանյան (բժշկուհի), բ.գ.թ., աշխատում է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում որպես դասախաոս: Որդին՝ Արտաշես Վարուժանյան մասնագիտությոմբ ինժեներ, գործարար է:
Անցած ուղին
խմբագրել1956-1958թթ. աշխատել է Արարատի ցեմենտի գործարանում, այնուհետև 1958- 1963թթ. ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում՝ որպես ինժեներ: 1963 - 1967թթ. սովորել է Մոսկվայի շինանյութերի և կոնստրուկցիաների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում և
ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում: Ասպիրանտուրայում սովորելու տարիներին ստեղծել է արտոնագրված, իրենց բնույթով գաղտնի գյուտեր: Միաժամանակ վերոհիշյալ ինստիտուտի կողմից ստացել է աշխատանքի առաջարկ: Սակայն, իր կողմից ստեղծած գաղտնի գյուտերով և անձով սկսել է հետաքրքրվել ԽՍՍՀ պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ): ՊԱԿ-ի հետ համագործակցելու առաջարկը մերժելու պատճառով վերադառցել է Երևան:
Հասուն տարիքն
խմբագրել1967-2007թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ: Այդ տարիներին գիտական աշխատանքների արդյունքում ստացել է հատուկ մաքրության մշակված սիլիցիումի երկօքսիդ: Քանի որ այդ գյուտը պետության համար ուներ ռազմավարական նշանակություն, դրա արտադրության համար ԽՍՀՀ պաշտպանության նախարարության կողմից 1986թ. հրաման է տրվել շտապ արտադրություն կազմակերպելու մասին: Լենինգրադի օպտիկական ապակու ինստիտուտի կողմից կատարվել է նոր գործարանի նախագիծը: Սակայն 1988թ. հայտնի դեպքերը, ԽՍՍՀ-ի փլզումը թույլ չտվեցին սկսել արտադրությունը: Ա. Վարուժանյանի աշխատանքներին են պատկանում քվարցային ապակու ստացումը, պեռլիտի փքման նոր տեսությունը, ինչպես նաև առանց կապակցող նյութի գերթեթև, ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ իրերի ստացման տեխնոլոգիայի մշակումը և այլն: Որպես յուրահատուկ սարք պինդ մարմիննների մածուծիկության որոշման համար, նրա ստեղծած վիսկոզիմետրի նկարագրությունը ընդգրկվել է ԽՍՀՄ բուհական դասագրքում: Վարուժանյանի աշխատանքները լայն արձագանք են գտել ամբողջ աշխարհում, թարգմանված են բազմաթիվ լեզուներով:
Կյանքի վերջին տարիները
խմբագրելԱվետիս Վարուժանյանը մահացել է 2007թ. ապրիլի 22-ին, Երևանում:
Կոչումները
խմբագրելԱվագ գիտաշխատողի կոչում ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահություն կողմից (1980թ):
Ստեղծագործությունների ցանկը, գիտական ժառանգություն
խմբագրելԱ. Վարուժանյանը 13 հոդվածների և 26 թեզիսների հեղինակ է: Նրան են պատկանում ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության 28 հեղինակային իրավունքի արտոնագրեր (պատենտներ):
Մրցանակներ, պարգևներ, դրամաշնորհներ
խմբագրելԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհ, 2001-2005թթ.
Գրականություն նրա մասին
խմբագրել- Who is Who in Science of Armenia, Yerevan 2000, p. 478,
- Who is who in the world, 2010, NJ, USA, p. 2797,
- World Biographical Encyclopedia (66.7.222.2 › web › profiles-browse).
Հղումներ
խմբագրելՀետադարձ կապ- եթե կա կապ ժառանգորդների հետ՝)
խմբագրելE-mail: hvaruzhan@yahoo.com